13:43 26.02.2024
Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման […]
13:35 26.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Ողջունելով դեսպանին նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է հղել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների կապակցությամբ: «Կարևորում եմ, հատկապես, քաղաքական երկխոսության բարձր […]
13:30 26.02.2024
Երևանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ: Օդի […]
13:24 26.02.2024
Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45 և 47 տարեկան երկու տղամարդ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով, ձուկ են որսում: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել […]
13:20 26.02.2024
Վարչապետի որոշմամբ՝ Բորիս Սահակյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-405-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բորիս Սահակյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:
13:16 26.02.2024
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի լրամշակված փաթեթին: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում […]
13:10 26.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 1-ին և 4-ին՝ ժամը 10:00-ին:
13:04 26.02.2024
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը: ՀՀ ներքին գործերի նախարարի […]
12:58 26.02.2024
ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնում փետրվարի 24-ին հաղորդում տված Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ փետրվարի սկզբից փետրվարի 23-ի ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մովսես բնակավայրի իրեն պատկանող տանը մարդ չբնակվելու հանգամանքից, թաքստոցից վերցրել են տան և նկուղների բանալիները և նկուղներից գողացել էին ապակյա տարբեր տարողությամբ տարաներով շուրջ 230 լիտր օղի, բենզինով աշխատող սղոց, 25 մսի […]
12:47 26.02.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա էմիրությունում մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» (“Seaside Startup Summit UAE 2024”) կրթական գործարար համաժողովին: Համաժողովի բացմանը Գևորգ Մանթաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իր առաջնահերթություններում և ծրագրերում կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հետևողական […]
12:41 26.02.2024
Գարնանային ծառատունկի ընթացքում երևանյան շուրջ 20 այգիներում և պուրակներում կիրականացվեն արժեքավոր ծառերով լրացման միջոցառումներ։ Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Տնկվելու է 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ:
12:25 26.02.2024
Փետրվարի 19-25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 144-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, փլուզման, մերկասառույցի` 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, անասնահամաճարակի, դիակի հայտնաբերման, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 29, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 139, հրդեհի […]
12:18 26.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 19 խարդախության՝ 16, հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ […]
12:12 26.02.2024
Փետրվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում և ժամը 12:00-ին Սորիկ բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:07 26.02.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Հիշեցնենք‚ որ տվյալ հատվածում կառուցվում է ամբողջովին նոր ճանապարհ։ Կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է հողային՝ հանույթի և հետլիցքի աշխատանքներ։ Կատարվում է երկաթբետոնե մոնոլիտ կառուցվածքների՝ ջրատար խողովակների‚ գյուղտեխնիկայի անցումների‚ անասնանցումների շինարարություն։ Կատարվում են նաև կոմունիկացիաների՝ գազատար խողովակների‚ ոռոգման համակարգերի‚ էլեկտրական մալուխների […]
00:00 26.02.2024
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ երևանյան հաղթանակի համար ուրախ է: «Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սփայթ-Մկրտչյանը: Բասկետբոլիստի խոսքով` մրցակիցը` Ալբանիան, հրաշալի հանդիպում անցկացրեց: «Ակնհայտ էր, որ նրանք լավ ուսումնասիրել էին իմ […]
23:44 25.02.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է նոր հակահարձակման, և արդեն կա «հստակ ծրագիր»։ «Կա ծրագիր, հստակ ծրագիր, մանրամասներ չեմ կարող ասել, ես դրա իրավունքը չունեմ, այս ծրագիրը կապված է ղեկավարության փոփոխության հետ, այո, կան որոշակի փոփոխություններ»,- ասել է նա Կիևում մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ապագա ռազմավարության մասին հարցին։ Նա նաև պարզաբանել է, […]
23:25 25.02.2024
Որոշ բուրավետ մոմեր պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաներ և ատոպիկ դերմատիտ: Մարդկանց համար այս անսպասելի վտանգը Life.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է ալերգոլոգ-իմունոլոգ Ալլա Ռաֆայելյանը։ Մասնագետը նշել է, որ եթե եթերային յուղերից մոմ են պատրաստում կամ օդը թարմացնող միջոցի մեջ բուրմունք են ավելացնում, ապա դրանց բացթողումը չափազանց բացասաբար է անդրադառնում […]
23:07 25.02.2024
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, այն կարող է զարգանալ նաև 40 տարեկանին մոտ մարդու մոտ, ասում է նյարդաբան Ալեքսանդր Տիրչենկովը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է վաղաժամ դեմենցիայի զարգացման ռիսկը նվազեցնելու ուղիները: Մասնագետը նշել է, որ երիտասարդների շրջանում հիվանդության տարածումը կարող է կապված լինել անառողջ ապրելակերպի, քրոնիկական հիվանդությունների հետ։ «Վաղ […]
22:43 25.02.2024
Թուրքիայի Իզմիր նահանգում՝ Կուշադասի հանգստավայրի մոտակայքում, 3,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): 3.9 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 20.09-ի սահմաններում, օջախը գտնվել է Կուշադասի հանգստավայրի մոտ՝ մոտ 7.7 կիլոմետր խորության վրա։
22:19 25.02.2024
Քնի մասնագետ Էշլի Հեյնսվորթը թվարկել է սովորական սննդային սովորություններ, որոնք դժվարացնում են քուն մտնելը և նվազեցնում քնի որակը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Հեյնսվորթը խորհուրդ է տվել քաղց զգալով չգնալ քնելու, քանի որ այս վիճակում օրգանիզմի համար ավելի դժվար է քնելը։ Միաժամանակ, նրա խոսքով, որոշակի սննդատեսակներ կարող են խանգարել քունը։ «Ածխաջրերն ու շաքարը մեզ […]
21:59 25.02.2024
Վաշինգտոնը նախկինի պես կարծում է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի ռազմական հաղթանակը հնարավոր է։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Նրան հարցրել են, թե արդյոք Միացյալ Նահանգները դեռ հավատում է, որ Ուկրաինան կարող է ռազմական հաղթանակի հասնել։ «Իհարկե, Ուկրաինան կարող է հաղթել»,- ասել է Սալիվանը։ […]
21:34 25.02.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ վստահ չէ հրադադարի մասին նոր համաձայնագրի կնքման և Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հեռանկարի առնչությամբ՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պահանջների պատճառով։ «Ես չեմ կարող հստակ ասել, թե արդյոք կլինի գործարք: Բայց եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի իր անհեթեթ պահանջներից և իջնի երկիր, մենք կհասնենք այն առաջընթացին, որին մենք ձգտում ենք», […]
21:15 25.02.2024
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հուսալով, որ դրանք կնպաստեն Ուկրաինայի հակամարտության «ռազմավարական արդյունքի հասնելուն»: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Եվ մենք կշարունակենք դա անել (Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել): Պատժամիջոցներն ավելի լայն ռազմավարության մաս են: Դրանք կարող են նպաստել ռազմավարական արդյունքի հասնելուն: […]
20:55 25.02.2024
Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում: Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:
20:41 25.02.2024
Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում մեր ընտրանին առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ՝ 84:79 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով, նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
20:35 25.02.2024
ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը ծաղկեպսակ դրեց Հայոց […]
20:29 25.02.2024
Իսրայելի իշխանությունները դադարեցրել են Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատակիցների վիզաների և աշխատանքային թույլտվությունների երկարաձգումը, հայտնում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիզաների և աշխատանքային թույլտվությունների երկարաձգումը դադարեցվել է նաև Հորդանան գետի Արևմտյան ափում աշխատող աշխատակիցների համար։ Խոսքը, մասնավորապես, այնպիսի կազմակերպությունների մասին է, ինչպիսիք են՝ Amnesty International-ը, Oxfam-ը, Care International-ը եւ այլն։ Նշվում է, որ հումանիտար […]
20:12 25.02.2024
Ամերիկացի կոնգրեսականների մեծամասնությունը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դնի այն քվեարկության, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Իրականությունն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հաղթում է, երբ Ուկրաինան չի ստանում իրեն անհրաժեշտ ռեսուրսները, և Ուկրաինան տուժում է: Ներկայացուցիչների պալատում կա […]
19:56 25.02.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ Բեռլինը Կիևին ևս 100 միլիոն եվրո կհատկացնի որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը, որի թղթակիցը նախարարին ուղեկցում է Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ Անցած 2 տարվա ընթացքում մարդասիրական կարիքների համար հատկացված միջոցների ընդհանուր գումարն այսպիսով կկազմի 1 մլրդ եվրո։ Նախօրեին Բերբոկն այցելել էր Օդեսա, […]