TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 130 դեպք

12:07 28.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 16, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք […]

̰
ԱՄՆ-ն ակնկալում է, որ F-16 կործանիչներն Ուկրաինային կտրամադրվեն 2024 թվականին

00:00 28.02.2024

ԱՄՆ-ն ակնկալում է, որ F-16 կործանիչներն Ուկրաինա կուղարկվեն արդեն 2024 թվականին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ «Մենք կանխատեսում ենք, որ F-16-ները կմատակարարվեն այս տարի»,- ասել է նա։ Այնուամենայնիվ, Ռայդերը չի նշել Ուկրաինա ինքնաթիռների առաքման ժամկետները:

̰
Բժիշկը նշել է կարդիո մարզումների լավագույն տեսակը

23:47 27.02.2024

Արագ քայլելը, հատկապես թեքության վրա, կարդիո մարզումների լավագույն տեսակն է, վստահեցնում է սրտաբան Դենիս Սոկոլովը: Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է այս ֆիզիկական ակտիվությունը օգտագործելու կանոնները։ Մասնագետի կարծիքով՝ առողջ մարդու համար արագ քայլելը բազմաթիվ առավելություններ ունի մյուս սպորտաձեւերի նկատմամբ։ Դուք կարող եք քայլել երբ և որտեղ ցանկանաք՝ այգում, մարզադաշտում, տան շուրջը: Բացի այդ, այս տեսակի […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասել է, որ իր առաջնահերթությունն ԱՄՆ սահմանն է, ոչ թե Ուկրաինային օգնությունը

23:36 27.02.2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր առաջնահերթությունը երկրի հարավային սահմանի ճգնաժամի լուծումն է, այլ ոչ թե Ուկրաինային օգնելու համար միջոցներ հատկացնելը։ Ջոնսոնի խոսքով՝ «առաջին հերթին պետք է լուծվեն Միացյալ Նահանգների կարիքները»։ Նա նշել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու […]

̰
Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել․ ԵՄ միջազգային գործընկերության գծով հանձնակատար

23:25 27.02.2024

ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը խոսել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի առավել սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա նախ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմական պահեր են ապրում։ «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել, քան այսօր: […]

̰
ՄԱԿ-ն արձագանքել է Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Մակրոնի խոսքերին

23:13 27.02.2024

ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել ուկրաինական հակամարտության հետագա թեժացմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, ով չի բացառել Կիևին օգնելու համար արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։ «Մենք հռետորաբանություն ենք լսել, որը կարող է […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ զորք չի ուղարկի Ուկրաինա

23:02 27.02.2024

Միացյալ Նահանգները զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա՝ այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Արևմուտքը քննարկում է զորքեր ուղարկելու հարցը։ Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ արևմտյան առաջնորդները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Նրա խոսքով, այս […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները

22:51 27.02.2024

Փետրվարի 27-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետուըթյան դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները, ինչպես նաև 2024 թվականին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետներն ու ծրագիրը։

̰
ԱՄՆ-ի նոր օգնության բացակայությունը Կիևի համար աղետալի հետևանքների է հանգեցնում․ Բայդեն

22:40 27.02.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինան բախվում է աղետալի հետևանքների՝ կապված այն բանի հետ, որ Կոնգրեսը հավանություն չի տվել Կիևին լրացուցիչ օգնության հատկացմանը։ «Իսկ Ուկրաինայում, կարծում եմ, հրատապ անհրաժեշտություն կա: Հուսով եմ, որ մենք կարող ենք մի փոքր խոսել այս մասին: Եվ կարծում եմ, որ ամեն օր անգործության հետևանքներն Ուկրաինայում  աղետալի են», – […]

̰
Սարգիս Խանդանյանն ու Վահագն Ալեքսանյանը հանդիպել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

22:18 27.02.2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 27-ին հյուրընկալել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային: Հանդիպման ընթացքում պատգամավորները երախտագիտություն են հայտնել խորհրդարանում ինստիտուտի իրականացվող ծրագրերի եւ ակտիվ համագործակցության համար: Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովում եւ Հայաստանի այլ ինստիտուտներում NDI-ի հետագա ներգրավվածության շուրջ: Անդրադարձ է […]

̰
Առողջապահության նախարարության և ԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում լսողության խնդիրների հետ կապված իրավիճակը

22:07 27.02.2024

Լսողության պահպանմանը նվիրված համաշխարհային օրվան ընդառաջ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում լսողության խնդիրների հետ կապված իրավիճակը, առկա բացերը, ինչպես նաև կանխարգելման, հայտնաբերման, խնամքի և վերականգնման ուղղությամբ իրականացվող միջացառումները: Նշվել է, որ թեև 2018 թվականից հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նորածինների լսողության սքրինինգ, չափազանց կարևոր է նեոնատալ աուդիոլոգիական սքրինինգի իրականացումը […]

̰
Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

21:53 27.02.2024

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:42 27.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

21:33 27.02.2024

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՍՀԿ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն առավել սերտ գործընկերության ուղղությամբ, այդ թվում՝ կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Երկուստեք ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, տնտեսության, կրթական ոլորտներում, ինչպես նաև […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:31 27.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները

21:20 27.02.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների […]

̰
2050 թվականին Ալպերում սառցադաշտերը մեկ երրորդով պակաս կլինեն

21:09 27.02.2024

Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն ամբողջապես դադարի, Եվրոպական Ալպերում սառցի ծավալն ըստ կանխատեսումների, մինչև 2050 թվականը կնվազի 34%-ով։ Այդ մասին ասվում է միջազգային նոր հետազոտությունում, որն անցկացվել է Լոզանի համալսարանի (UNIL Շվեյցարիա) գիտնականների կողմից, ընդ որում, եթե վերջին երկու տասնամյակների ընթացքում դիտվող ջերմաստիճանի աճի միտումը պահպանվի, ապա սառցի կորուստները կարող են մոտենալ ներկայիս ծավալի գրեթե կեսին։ […]

̰
Բաղդադում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

16:00 27.02.2024

Իրաքի Հանրապետության նախագահական նստավայր «Բաղդադ Պալատում» տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական այցով Իրաքում գտնվող Վահագն Խաչատուրյանին դիմավորել և ողջունել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը:

̰
Տիգրան Խաչատրյանն Ադրիեն Կիրալիին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության քայլերը

15:50 27.02.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրիեն Կիրալիին Հայաստան կատարած այցի համար և հակիրճ ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված […]

̰
Ալեն Դելոնի տնից առգրավվել է զենքի մեծ խմբաքանակ

15:41 27.02.2024

Ֆրանսիացի 88 -ամյա դերասան Ալեն Դելոնի տնից ժանդարմները մի քանի տասնյակ միավոր հրազեն են առգրավել, հայտնում է ֆրանսիական Parisien թերթը: Ալեն Դելոնը զենք պահելու իրավունք ունի, սակայն խմբաքանակն առգրավվել է: Բանն այն է, որ նրա առողջական վիճակի պատճառով դատարանը նրա գործունակությունը սահմանափակել է: Նրա ընկերուհու փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ […]

̰
Փետրվարի 28-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:34 27.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 16 թաղ․ 25 շենք, Հաղթանակ թաղ․12, 14, 16, 18 շենքեր, Տիչինայի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 շենքեր և […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ակադեմիայի նորանշանակ պետին

15:26 27.02.2024

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։ «Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ գնդապետ Մանգասարյանին մաղթել եմ արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։ Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ իմ շնորհակալությունն եմ […]

̰
ՀՀ-ից դուրս արտագնա աշխատողներին վերաբերվող նախագիծը հանրային քննարկման փուլում է. ՊԵԿ նախագահ

15:21 27.02.2024

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մասով օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե […]

̰
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ զինվորներ ուղարկել Ուկրաինա

15:13 27.02.2024

ՆԱՏՕ-ն Ուկրաինա զինվորներ ուղարկելու պլաններ չունի։ Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային: Մենք դա արել ենք 2014 թվականից և մեծացրել ենք այն լայնածավալ գործողության սկզբից ի վեր: Բայց մենք մտադիր չենք ՆԱՏՕ-ի ռազմական ուժեր ուղարկել Ուկրաինա», – ասել է նա:

̰
Քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կալանքի ինստիտուտի կիրառմանը վերաբերող հարցեր

15:05 27.02.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հատուկ ընդգծվել է «Կոնրադ Ադենաուեր», միջազգային Իրավական Համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամների և ՄԻՊ աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի […]

̰
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին․ Հունաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

14:57 27.02.2024

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Ողջունելով վարչապետի այցը Հունաստան` Հունաստանի նախագահը նշել է. «Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական […]

̰
Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

14:53 27.02.2024

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում: Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։ 4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է […]

̰
Իսրայելական բանակը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին

14:47 27.02.2024

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային և հրետանային հարձակումների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան մոտ 35 արձակում է գրանցվել Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջանում: Տուժածներ կամ վնասներ չեն եղել։ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են ռազմական օբյեկտների և […]

̰
Ուկրաինայի զինված ուժերն ամեն օր կորցնում են ավելի քան 800 զինվորական և 120 զինամթերք․ Շոյգու

14:37 27.02.2024

Ուկրաինայի զինված ուժերը տարեսկզբից ամեն օր կորցնում են ավելի քան 800 զինվորական և 120 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ արտասահմանյան, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեր զինծառայողների վճռական և ակտիվ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ​​պոտենցիալը նվազում է, միջինը տարեսկզբից հակառակորդը կորցնում է ավելի քան 800 զինծառայող և 120 միավոր զինատեսակներ, այդ […]

̰
ՊՆ-ն հորդորել է սահմանափակել զինծառայողների մասնակցությունը շահումով խաղերին

14:30 27.02.2024

Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն հորդորել են ԱԺ ներկայացված օրենքի նախագծի շրջանակում շահումով խաղերին մասնակցելու սահմանափակում նախատեսել նաև զինծառայողների և իրավապահ համակարգի աշխատակիցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն դիմել են մեզ […]

̰
BACK_TO_TOP