14:47 27.02.2024
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային և հրետանային հարձակումների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան մոտ 35 արձակում է գրանցվել Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջանում: Տուժածներ կամ վնասներ չեն եղել։ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են ռազմական օբյեկտների և […]
14:37 27.02.2024
Ուկրաինայի զինված ուժերը տարեսկզբից ամեն օր կորցնում են ավելի քան 800 զինվորական և 120 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ արտասահմանյան, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեր զինծառայողների վճռական և ակտիվ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի մարտական պոտենցիալը նվազում է, միջինը տարեսկզբից հակառակորդը կորցնում է ավելի քան 800 զինծառայող և 120 միավոր զինատեսակներ, այդ […]
14:30 27.02.2024
Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն հորդորել են ԱԺ ներկայացված օրենքի նախագծի շրջանակում շահումով խաղերին մասնակցելու սահմանափակում նախատեսել նաև զինծառայողների և իրավապահ համակարգի աշխատակիցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն դիմել են մեզ […]
14:21 27.02.2024
Փետրվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 221, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 224, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
14:10 27.02.2024
ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 26-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Մարտուն Փ.-ին, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային […]
14:02 27.02.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։ Նախարարը բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որը մասնավորապես իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային […]
13:54 27.02.2024
Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը: Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ Ուկրաինայի թեմայով Էմանուել Մակրոնի կողմից Փարիզում կազմակերպված կոնֆերանսի մասնակիցները «այդ թեմայի շուրջ համաձայնության չեն եկել»: «Լեհաստանում նման ծրագիր և գաղափար չկա»,- հավելել է նախագահը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ԵՄ […]
13:46 27.02.2024
Չինաստանը կոչ է անում հարգել բոլոր երկրների անվտանգության օրինական շահերը։ Համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ մեկնաբանելով Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգն ասել է, որ Պեկինը հույս ունի, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան ընդհանուր համապարփակ համագործակցության և կայուն անվտանգության հայեցակարգին։ «Չինաստանը հուսով է, որ […]
13:31 27.02.2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման եղել է շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարության վերջնաժամկետները: Նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում շինարարների հետ պայմանագրերը միակողմանի կլուծվեն:
13:24 27.02.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անթույլատրելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Թեմային Սիմոնյանն անդրադարձել է այսօր լրագորղների հետ զրույցում։ «Նոր ընտրություններն անթույլատրելի են: Դա պատասխանատվությունից փախչել է: ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, և նման հարց չի քննարկվում»,-ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը վերցրել է պատասխանատվություն և մինչև վերջ կտանի: […]
13:15 27.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային […]
13:08 27.02.2024
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ։ «1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին […]
13:04 27.02.2024
Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հետևել ենք քննական գործընթացին։ Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները և գրանցել բարձր […]
13:00 27.02.2024
ԱԺ նախագահի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից: Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն անդրադարձավ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս են գալու: «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան»,-ասաց Սիմոնյանը։ Շարունակելով՝ Սիմոնյանը անդրադարձավ ռուս սահմանապահների կողմից ՀՀ սահմանները […]
12:53 27.02.2024
Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Այսպիսի հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։
12:46 27.02.2024
Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
12:39 27.02.2024
Ներկայումս Շվեդիան մտադիր չէ զինուժ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին SVT հեռուստաալիքի եթերում ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե չի կարելի բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը։ «Ներկայումս դա բոլորովին ակտուալ չէ, հիմա մենք զբաղված ենք անհրաժեշտ միջոցներ Ուկրաինա տեղափոխելով, ինչպես շատ երկրներ են անում»,- նշել է վարչապետը։ Նա հայտնել […]
12:35 27.02.2024
Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն […]
12:29 27.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական […]
12:20 27.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Հունաստան: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Այսօր նախատեսված են հանդիպումներ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ»,-գրել է վարչապետը:
12:13 27.02.2024
Փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:07 27.02.2024
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային […]
00:00 27.02.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։ «ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ուղին ազատ է. սա բոլորիս հաղթանակն է: Լավ է, որ Հունգարիայի խորհրդարանն այսօր հավանություն տվեց անդամակցությանը։ Այս որոշումը ամրապնդում է մեր պաշտպանական դաշինքը և հետևաբար Եվրոպայի և աշխարհի անվտանգությունը»,- գրել է Շոլցն X-ի իր էջում: Ավելի վաղ Հունգարիայի […]
23:53 26.02.2024
Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան զգուշացրել է, որ չնայած կենդանիների հանդեպ մեծ սիրուն, ընտանի կենդանիներին համբուրելը կարող է վտանգավոր լինել մակաբույծների պատճառով։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում պատմել է այն առողջական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ընտանի կենդանիների, այդ թվում՝ կատուների և շների հետ չափազանց սերտ շփումից։ Լեբեդեւան բացատրել է, որ ընտանի կենդանիները կարող են լինել մակաբույծների […]
23:45 26.02.2024
Մշտական ջրազրկումը կարող է լինել գիրության զարգացման պատճառներից մեկը։ Ավելորդ քաշ հավաքելու նման անսպասելի պատճառ են անվանել էնդոկրինոլոգներ Սայինա Գոգոլեւան և Յուլիա Սորոկինան Lenta.ru-ի հետ զրույցում։ Գոգոլեւան բացատրել է, որ հեղուկն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Ջրազրկման դեպքում բջջային թաղանթների թափանցելիությունը նվազում է, իսկ գլյուկոզան ավելի դժվար է թափանցում բջիջներ, զգուշացրել է էնդոկրինոլոգը։ «Գլյուկոզան էներգետիկ սուբստրատ […]
23:34 26.02.2024
Գրասենյակային որոշ սովորություններ կարող են զգալիորեն վատթարացնել ձեր ինքնազգացողությունը և նույնիսկ հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Թերապևտ Սվետլանա Բուրնացկայան դրանք ներկայացրել է Lente.ru-ին: Որպես առողջությունը վնասող առաջին սովորություն բժիշկը նշել է նստակյաց ապրելակերպը։ Նրա խոսքով՝ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրասենյակում աշխատող մարդիկ օրվա 85 տոկոսն անցկացնում են նստած, ինչը, ի վերջո, առաջացնում է հիպոդինամիա՝ […]
23:20 26.02.2024
Ծննդաբերության ժամանակ ցավն ամենադժվարներից մեկն է, բայց կա մի վիճակ, որն էլ ավելի ինտենսիվ ցավ է պատճառում, ասում է նյարդաբան Քսենիա Լեպիլովան: Նա անվանել է ցավի ամենաուժեղ տեսակը «Բժիշկ Պիտեր» պարբերականի հետ զրույցում: Նյարդաբանի խոսքով՝ տասը սանդղակով ամենաուժեղը կլաստերային գլխացավն է։ Նոպայի ժամանակ, որը տևում է 15 րոպեից մինչև երեք ժամ, մարդն ունենում է տանջալի […]
23:09 26.02.2024
Լակտոզայի կամ կազեինի անհանդուրժողականություն ունեցող մարդկանց մոտ կաթի պատճառով կարող են զարգանալ ալերգիա, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլ պաթոլոգիաներ, զգուշացրել է սննդաբան Մարգարիտա Կորոլևան։ Բժշկական գիտությունների դոկտորը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է որոշ մարդկանց համար այս ըմպելիքի վտանգների մասին։ Բժշկի խոսքով՝ եթե կաթի անհանդուրժողականություն է առաջանում, հիվանդները կարող են խնդիրներ ունենալ վահանաձև գեղձի, հոդերի […]
22:57 26.02.2024
Բոլոր խաղաղ բնակիչների վերադարձը Գազայի հատվածի հյուսիս հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բոլոր իսրայելցի պատանդները, որոնք պահվում են պաղեստինյան անկլավում, ազատ արձակվեն։ Այս մասին գերի ընկած զինվորականների ընտանիքների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ հասնելու այնպիսի պայմանների, որոնք թույլ կտան պատանդների վերադարձը։ Այս բանակցությունների շրջանակներում մենք […]