20:45 30.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։
«Հարգելի՛ գործընկերներ,
Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և լավ մշակված մանդատներն ու պարտավորությունները լիովին անտեսվում են:
Այս գործընթացը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ԵԱՀԿ ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը։ Ցավոք, այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ չկա ընդհանուր ըմբռնում, որ աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Ցավոք, ԵԱՀԿ-ի պատասխանատվության տարածքը ևս բացառություն չէ:
Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի հիմնական պատճառներն էին ատելությունն ու այլատյացությունն իր տարբեր դրսևորումներով և իրենց նախնյաց հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրել ցանկացող մարդկանց համար գոյաբանական սպառնալիքը, այս տարի հասավ իր ավարտական փուլին: Ավելի քան ինն ամիս տևած անմարդկային պաշարումից հետո, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ բնիկ բնակչության զանգվածային բռնի տեղահանմանը: Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքին առանց հայ բնակչության։
Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը մեր ջանքերին, որոնք հիմնված են լավ մշակված և հայտնի սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները, որոնք լայնորեն քննարկվել և ընդունվել կամ առնվազն չեն մերժվել Ադրբեջանի կողմից, ներառում են․
տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա և առանց երկիմաստությունների, Հայաստանի և Ադբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում ամենավերջին և լեգիտիմ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974-78թթ․ քարտեզների հիման վրա, բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Հայկական կողմը վերահաստատում է իր հանձնառությունը վերոնշյալ սկզբունքներին և, ի ցույց է դնելով գործուն քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը, վերջերս ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի հայեցակարգ, որը մենք կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»:
Այս հավակնոտ նախագիծը նպատակաուղղված է կապելու Արևելքը Արևմուտքի և Հյուսիսը Հարավի հետ և տարածաշրջանային համագործակցության միջոցով պայմաններ ստեղծելու տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հակասությունների հարթման և մեր տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխկապակցվածության և քաղաքական երկխոսության խթանման համար:
Այս առումով Հայաստան֊Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։ Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը։
Պարոն նախագահ,
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան նաև մի շարք մարդասիրական հարցեր, որոնք չեն կարող անտեսվել։ Բոլոր հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղությամբ համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը կարող է ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն։
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ԵԱՀԿ պատասխանատու անդամ, բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ նպատակով։ Եվ ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։
Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար»,-ասել է Միրզոյանը։
15:47 16.05.2025
Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղությանԱնկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...
15:41 16.05.2025
«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին, գրում է ինսայդեր Մատեո Մորետոն: Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, որը 1 ամսից հեռանալու է ակումբից: Նրան փոխարինողը պետք է հաջող խաղա «10 համարի» դիրքում, կապի թիմի կիսապաշտպանությունն ու […] ...
15:37 16.05.2025
Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...
15:32 16.05.2025
Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք պետք է հանդիպենք։ Նա և ես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք լուծել հակամարտությունը։ Գուցե և՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք կիմանանք դա», – ասել է պետության ղեկավարը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Միացյալ Նահանգներ […] ...
15:27 16.05.2025
Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակովԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...
15:22 16.05.2025
«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...