13:42 29.11.2023
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ:
Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստում ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով առաջին ընթերցմամբ քննարկման:
Ըստ նրա՝ ներկայումս պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Գյումրու ԱՏԳ կենտրոնի՝ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչություն, տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, ինչը պայմանավորված է գործող դրույքաչափերի ցածր լինելու հանգամանքով:
Նշվել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից:
Բանախոսի հավաստմամբ առաջին օրվա համար տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը:
Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են պետական տուրքի առաջարկվող դրույքաչափին, մեքենաների ժամանակավոր պահպանման ժամկետին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե մեքենաները միջինը քանի օր են կայանված մնում:
Ի պատասխան նշվել է, որ ներկա դրությամբ Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում կայանված են 1300 մեքենաներ:
Բաբկեն Թունյանի առաջարկով առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածը կօգտագործվի որոշ հարցեր հստակեցնելու եւ ճշգրտելու համար:
Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
12:30 16.05.2025
Քննարկվել են ներառական կրթության կազմակերպման խնդիրները12:30 16.05.2025
Քննարկվել են ներառական կրթության կազմակերպման խնդիրներըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային կլոր սեղան-հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ։ Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և մարտահրավերները։ Այս համատեքստում նա անդրադարձել է ՏՄԱԿ-ների գործունեությանը, ներառական կրթության կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու դրանց լուծումներին։ Նախարարի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել […] ...
12:20 16.05.2025
Երկրի վրա հնարավոր են մագնիսական փոթորիկներԱյս շաբաթավերջին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում՝ Արեգակի վրա առաջացած մեծ պսակային անցքի պատճառով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Շաբաթ և կիրակի օրերին գեոմագնիսական միջավայրում զգալի փոփոխություններ են սպասվում՝ արևային քամու արագության ուժեղ աճի պատճառով։ Պատճառը կլինի պսակային […] ...
12:12 16.05.2025
«Ալ Իթիհադը» դարձավ չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվել էր «Ալ Ռաեդին» և հաղթել 3-1 հաշվով։ Այսպիսով ակումբը վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը: Լորան Բլանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 77 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Ալ Հիլալի» համար: «Ալ Իթիհադը» 10-րդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն: Նախորդ անգամ ակումբը տիտղոսը նվաճել էր […] ...
11:50 16.05.2025
Reuters-ը հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններումԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Էնթոնը կներկայացնի Միացյալ Նահանգները Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը։ «Քաղաքականության պլանավորման հարցերով տնօրեն Մայքլ Էնթոնը ուրբաթ օրը Ստամբուլում կներկայացնի Միացյալ Նահանգները՝ ռուսական պատվիրակության հետ բանակցություններ վարելիս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
11:40 16.05.2025
AFP. Ռուբիոն ժամանել է ՍտամբուլԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։ Մայիսի 15-ին Ռուբիոն այցելել է Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ ...
11:30 16.05.2025
Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...