14:56 06.11.2023
Իսրայելի անվտանգության ծառայությունները մոտ 2100 պաղեստինցու են ձերբակալել հոկտեմբերի 7-ից ի վեր, հայտնում է Պաղեստինյան բանտարկյալների հարցերով ոչ կառավարական կազմակերպությունը։ Կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ հակամարտության սրման սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 1,9 հազար պաղեստինցի։ «Հոկտեմբերի 7-ից հետո օկուպացիոն (իսրայելական – խմբ.) իշխանությունների կողմից իրականացված ձերբակալությունների ընդհանուր թիվը կազմել է 2150»,- ասվում […]
14:47 06.11.2023
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) երկուշաբթի օրը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը մեկ տարվա ազատազրկում է նախատեսում ՀԱՄԱՍ-ի և ԴԱԻՇ-ի տեղեկատվական բովանդակությունը պարբերաբար ընթերցող անձանց համար։ Խոսքն այն կոնտենտի մասին է, որը գովասանքի խոսքեր, ահաբեկչական գործողությունների համակրանք կամ խրախուսում է պարունակում, հաղորդում է Ynet պորտալը: Պորտալի տվյալներով՝ պատիժը չի տարածվում ահաբեկչական բնույթի հրապարակումների […]
14:31 06.11.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է 47-ամյա Մհեր Ա.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 30-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելը) մեղադրանքով: […]
14:24 06.11.2023
Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս: Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ […]
14:18 06.11.2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ միջազգային հանրությունը վերջին հնարավորությունն ունի մերձավորարևելյան հակամարտության երկարաժամկետ լուծման համար։ «Հիմա կարեւոր է մտածել վերջնական եւ համապարփակ լուծման մասին։ Սա վերջին հնարավորությունն է, եթե մեզ չհաջողվի հասնել կարգավորման երկու պետությունների ստեղծման հիմքով, ապա կհայտնվենք բռնության և փոխադարձ ատելության շրջապտույտի մեջ»,- ասել է Բորելը Բրյուսելում՝ ԵՄ դիվանագիտական առաքելությունների […]
14:11 06.11.2023
Հոկտեմբերի 24-ին Երևանի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի 48-ամյա և 88-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 88-ամյա Ալյոշա Բալայանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
14:04 06.11.2023
Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն […]
13:58 06.11.2023
Արևմտյան քաղաքական գործիչները մեծ պատերազմ են հրահրում Մերձավոր Արևելքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Գիտելիքների հասարակության» մարաթոնում՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսի և ֆորումի շրջանակներում։ «Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի», – ասել է նա: Լավրովը նշել է, որ դա նկատվում է նաև Ուկրաինայում, իսկ նման […]
13:51 06.11.2023
Առողջապահության ոլորտին գալիք տարվա համար նախատեսված է հատկացնել 168 մլրդ 22 մլն դրամ, որը 21 մլրդով ավելի է 2023 թվականի հատկացումից: 11 մլրդ դրամ 871 մլն դրամը նախատեսված է ուղղել կապիտալ ծախսերին, 156 մլրդը՝ ընթացիկ ծախսերին: Առողջապահության նախարարությունն իրականացնելու է 12 ծրագիր եւ 49 միջոցառում: Հատկացվելիք գումարների մեջ նախատեսված է նաեւ առողջության համապարփակ ապահովագրության համար […]
13:46 06.11.2023
Արաբական Միացյալ Էմիրություններն անընդունելի է համարել Իսրայելի՝ Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուի խոսքերը Գազայի հատվածում միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության կայքում։ «ԱՄԷ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուի խայտառակ և անընդունելի հայտարարությունները Գազայի հատված միջուկային ռումբ նետելու ցանկության մասին: Նման հայտարարությունները խախտում են միջազգային իրավունքը […]
13:38 06.11.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն: Նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
13:31 06.11.2023
Ավելի քան 200 մարդ է զոհվել Գազայի հատվածում անցած գիշեր իսրայելական բանակի ռմբակոծությունից, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության աղբյուրին։ «Ավելի քան 200 մարդ է զոհվել Գազայի հատվածում անցած գիշեր տեղի ունեցած հարձակումների ժամանակ»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության […]
13:24 06.11.2023
Երևանում այսօր, նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ին կնվազի 4-6 աստիճանով։ Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:18 06.11.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում […]
13:11 06.11.2023
Նոյեմբերի 4-ին «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել բուժօգնության: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից հանդամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այգեհովիտցի 62-ամյա տղամարդը կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 25-ամյա համագյուղացուն: 62-ամյա […]
13:04 06.11.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, բանակցությունների հիմնական թեման Գազայում տիրող իրավիճակն է, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Նախարարների դեմ դիմաց հանդիպումից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
12:57 06.11.2023
Նախագծերի փաթեթով առաջարկվում է կազմակերպությունների համար նախատեսել պատասխանատվություն՝ ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի […]
12:50 06.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի տարածքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 63-ամյա վարորդ Ալբերտ Դալլաքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:43 06.11.2023
Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի կիրառումից, ըստ որի` Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվել է ՆԳ նախարարությանը: Այս մասին ասել […]
12:36 06.11.2023
Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 73-ամյա Պերճանուշ Այվազյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:28 06.11.2023
Անհայտ անձը մկներ է տարել Ստամբուլում McDonald’s արագ սննդի ռեստորանի մասնաճյուղ՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Տղամարդը մկների տուփը տարել է հաճախորդներով լի ռեստորան և ազատել նրանց՝ բղավելով. «Կերե՛ք այս մկները, ոչ թե մուսուլմանների միսը»։
12:21 06.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 31-ամյա վարորդ Անդրանիկ Կարապետյանը և «Ֆորդ Տրանզիտի» 63-ամյա ուղևոր Կոլյա Կոնջորյանը մահացել են, իսկ «Ֆորդ Տրանզիտի» վարորդը, 32-ամյա ուղևորը և «Հոնդայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:14 06.11.2023
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։ Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում […]
12:08 06.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 11-ական, խարդախության՝ 8, խուլիգանության՝ 5, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի որսի՝ 4-ական, թմրանյութի իրացման ու […]
23:59 05.11.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, նկատի ունենալով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, Գերմանիայի բնակիչներին կոչ է արել ցուցաբերել քաղաքացիական քաջություն՝ միասնաբար պաշտպանելու հրեաներին: «Յուրաքանչյուր ոք, ով հարձակվում է Գերմանիայում հրեաների վրա, հարձակվում է բոլորիս վրա: Ահա թե ինչու մենք բոլորս պետք է աշխատենք պաշտպանելու Գերմանիայում հրեաներին, դա քաղաքացիական քաջության մասին է», – ասել է Շոլցը Mannheimer Morgen թերթին: […]
23:48 05.11.2023
Մեկ բաժակ թարմ քամած ցիտրուսային հյութը կարող է աշխուժացնել ոչ պակաս, քան մեկ բաժակ սուրճը, ասել է դիետոլոգ Ելենա Սվիրիդովան: Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է հինգ հասանելի էներգետիկ մթերք: Սվիրիդովան նշել է, որ շնորհիվ վիտամին C-ի՝ նարնջի հյութն օգնում է ձեզ ավելի երկար ժամանակ առույգ լինել, քան սուրճը: Բացի այդ, ըստ նրա, կանոնավոր օգտագործման […]
23:37 05.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը ամբողջությամբ շրջափակել է Գազա քաղաքը և հասել ծով՝ փաստացիորեն բաժանելով անկլավը հյուսիսի և հարավի, ճեպազրույցի ժամանակ ասել է բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։ «Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը շրջափակել են Գազա քաղաքը, հասել են ծով և դիրքեր են պահում: Գազա քաղաքը նաև շրջափակված է հարավից, և փաստացի հիմա կա Գազայի հատվածի […]
23:20 05.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտություն Իրանի հետ, բայց կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերի պաշտպանության համար։ «Չափազանց կարևոր էր շատ հստակ ուղերձ հղել նրանց, ովքեր ձգտում են օգուտ քաղել Գազայի ներկայիս հակամարտությունից և ովքեր կփորձեն սպառնալ մեր զորքերին այստեղ կամ տարածաշրջանի մեկ այլ վայրում. մի՛ […]
23:04 05.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը […]