TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Բեռնատարի 25-ամյա վարորդը ծառեր էր ապօրինի հատել

14:12 02.11.2023

Նոյեմբերի 1-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Հրազդան» անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են «Զիլ-131» մակնիշի առանց հաշվառման համարանիշի բեռնատար, որի թափքում մոտ 6 խմ փայտանյութ կար: Ապօրինի ծառահատում կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով 25-ամյա վարորդը ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին: Բաժնում արտավազցի վարորդը հայտնել է, որ վերոհիշյալ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

14:06 02.11.2023

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2 տարի առաջ տեղի ունեցած վրաերթի գործով

14:00 02.11.2023

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի գործով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։ «2 տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով […]

̰
Նոյեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը

13:54 02.11.2023

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ կայանի արդիականացման և վերազինման աշխատանքներով պայմանավորված, 2023 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 08։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը։

̰
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1300 ընտանիքի հատկացվել է միանվագ ֆինանսական աջակցություն

13:48 02.11.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր, որն իրականացվել է երկու փուլով։ Ընկերությունը աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքի հատկացրել է միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ֆինանսական աջակցության ֆոնդը ձևավորվել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների հանգանակություններից, ինչպես նաև Ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից […]

̰
Նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում

13:43 02.11.2023

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում: Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

̰
Աբովյանցի երեք պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

13:38 02.11.2023

Նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանիներ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Պիոներ պալատի մոտ աբովյանցի երեք պատանիներ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է […]

̰
Քննարկվել են ՀՀ-ում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը

13:32 02.11.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանիին, Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի (ԴԲՄԱ) գլխավոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Փիրս-Ուիքսին, ԴԲՄԱ ծրագրերի ղեկավար Մորգան Մոլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության, ընտանեկան և սեռական բռնության դեպքերի արձանագրմանն ու փորձաքննությանը վերաբերող խնդիրները, կարիքների գնահատման […]

̰
Բենզասղոցով ապօրինի հատել էր տարբեր տեսակի 14 ծառ

13:26 02.11.2023

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 1-ի ժամը 18.30-ի սահմաններում Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որը բեռնված էր մոտ 5 խմ փայտանյութով: 62-ամյա ուղևորը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նա չի ներկայացրել փայտանյութի օրինականության համար համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ նախորդ օրը Եղեգնուտ գյուղի հարակից […]

̰
Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ

13:15 02.11.2023

Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հստակ, գործնական ու համալիր մեխանիզմների ներդրման և կատարելագործման անհրաժեշտությամբ: Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի […]

̰
Օդի ջերմաստիճանը նախ կնվազի, հետո կրկին կբարձրանա

13:09 02.11.2023

Երևանում այսօր և նոյեմբերի 4-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ին, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի ցերեկը […]

̰
«ԴասA» կրթական ծրագրին մասնակցում են շուրջ 11 հազար պատանիներ

13:02 02.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը: «ԴասA» կրթական ծրագրի նպատակն է պատանիներին ներկայացնել բարձրարժեք երաժշտարվեստը, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 2023 թվականի փետրվարից ծրագրի դասընթացներն անցկացվել են Երևանի և ՀՀ մարզերի մոտ երեք տասնյակ դպրոցներում: Փետրվար ամսից մինչև սեպտեմբեր […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին

12:56 02.11.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաեւ հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար […]

̰
Մեքենան գողացած տղամարդիկ ձերբակալվել են

12:50 02.11.2023

Նոյեմբերի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 08.30-ի սահմաններում գողացել են Երևանի Վանթյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Ոստիկանության ՔՈԳՎ, Մալաթիայի և Արմավիրի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տարել երևանցի 51-ամյա և 56-ամյա երկու […]

̰
Ուզբեկստանի և Ֆրանսիայի նախագահները երեկոյան զբոսանք են կատարել Սամարղանդում

12:44 02.11.2023

Ուզբեկստանի և Ֆրանսիայի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Էմանուել Մակրոնը համատեղ երեկոյան զբոսանք են կատարել Սամարղանդում, հայտնում է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Մակրոնը նախօրեին այցով ժամանել էր Ուզբեկստան, հիմնական բանակցությունները տեղի կունենան հինգշաբթի Սամարղանդում։ «Իմ սիրելի ընկեր, բարի երեկո: Ես շատ ուրախ եմ: Ես երկար եմ սպասել», – ասել է Միրզիյոևը ՝ հանդիպելով Մակրոնին Ռեգիստան հրապարակի […]

̰
Ապօրինի ձեռնարկատիրության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:38 02.11.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 57-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2020 թ. ապրիլի 16-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրության փորձը) հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին […]

̰
Հայաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը նշում է իր ծննդյան տարեդարձը

12:32 02.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ընտրանու կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ «Շնորհավորում ենք»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

̰
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի պահնորդը անչափահաս սաների հասցեին դանակի ցուցադրությամբ սպառնալիքներ է հնչեցրել

12:26 02.11.2023

Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության 56-ամյա աշխատակից պահնորդը կենտրոնի անչափահաս սաների նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ։ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են կրթությունը շարունակել ՀՀ պետական ուսումնական հաստատություններում

12:20 02.11.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են կրթությունը շարունակել ՀՀ պետական ուսումնական հաստատություններում և ստանալ 2023-2024 ուստարվա վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում։ Այս մասին հայտնում  են ՀՀ կառավարությունից։

̰
Բելգիայի և Հունգարիայի 70 քաղաքացիներ հինգշաբթի օրը կտարհանվեն Գազայի հատվածից

12:14 02.11.2023

Հինգշաբթի օրը Գազայի հատվածից Եգիպտոս կտարհանվեն Բելգիայի և Հունգարիայի 70 քաղաքացիներ, հայտնել են Գազայի սահմանային անցակետերից և սահմանային վարչությունից։ Գերատեսչության հրապարակած ցուցակում ընդգրկված է Բելգիայի 50 քաղաքացի և Հունգարիայի քաղաքացիություն ունեցող 20 մարդ։

̰
Վերջին մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 62 դեպք

12:07 02.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, խարդախության՝ 4, մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, […]

̰
ԱՄՆ-ը և Չինաստանը սկզբունքային համաձայնության են եկել երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ

00:00 02.11.2023

ԱՄՆ-ն և Չինաստանը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել երկրների առաջնորդներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպման վերաբերյալ, կողմերը համաձայնեցնում են մանրամասները, չորեքշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Էմիլի Սայմոնսը։ «Ես չեմ ուզում առաջ ընկնել լոգիստիկ պլանավորման հարցում, բայց մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել չինական կողմի հետ հանդիպման վերաբերյալ (երկու առաջնորդների – […]

̰
Գազան գրեթե երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ և այժմ արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանի․ Անջելինա Ջոլի

23:50 01.11.2023

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նախկինում եղել է որպես բարի կամքի դեսպան և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց, Իսրայելի գործողություններն անվանել է դիտավորյալ թիրախավորում Գազայի հատվածի բնակչությանը, որը փախչելու տեղ չունի։ Նա ասել է, որ աշխարհի առաջնորդները, ովքեր չեն աջակցում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ներգրավված են հանցագործությունների մեջ։ «Սրանք միտումնավոր հարձակումներ են արգելափակված բնակչության […]

̰
Կինը 30 միլիոն դոլարի համար թունավորել է զուգընկերոջը

23:45 01.11.2023

ԱՄՆ-ում մի կին թունավորել է իր զուգընկերոջը՝ նրա ժառանգությունը ստանալու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հյուսիսային Դակոտայից 51-ամյա Սթիվեն Ռայլին մոտ 30 միլիոն դոլար է ժառանգել։ Սակայն ժառանգությունը ստանալուց քիչ առաջ նրա 47-ամյա զուգընկերուհին՝ Այնա Թիա Քենոյերը իմացել է, որ Ռայլին ցանկանում է խզել իր հետ հարաբերությունները։ Հետո Քենոյերը որոշել է թունավորել իր […]

̰
Իսրայելը Կոլումբիայից և Չիլիից պահանջում է բացահայտ դատապարտել ՀԱՄԱՍ-ին

23:33 01.11.2023

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթը Կոլումբիային և Չիլիին կոչ է արել դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի գործողությունները։ Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել էր, որ հետ է կանչում դեսպանին Թել Ավիվից խորհրդակցությունների համար՝ նշելով, որ «պաղեստինյան ժողովրդի կոտորածի» շարունակությունը կարող է հանգեցնել հարաբերությունների խզման։ Չիլիի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ դատապարտում […]

̰
Այրվել է վագոն-տնակ

23:22 01.11.2023

Նոյեմբերի 1-ին, ժամը 19։10-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում՝ անասնաֆերմայի տարածքում, այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
ՄԱԿ. Իսրայելի հարվածները փախստականների ճամբարին կարող են համարվել ռազմական հանցագործություն

23:11 01.11.2023

Իսրայելի հարվածները Գազայում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն համարվել, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR): «Հաշվի առնելով քաղաքացիական զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները՝ մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են համարվել ռազմական հանցագործություն», – ասվում է OHCHR-ի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ: […]

̰
Գազայի հատվածում զոհերի մոտ 73%-ը երեխաներ են, ծերեր և կանայք

23:02 01.11.2023

Ավելի քան 8700 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 22 հազարը վիրավորվել Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից 25 օրվա ռմբակոծության հետևանքով, Պաղեստինի առողջապահության նախարարությունը պաշտոնական տվյալներ է տրամադրել Facebook սոցիալական ցանցում։ «Գազայի հատվածում զոհերի մոտ 73%-ը երեխաներ են, ծերեր և կանայք»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։  

̰
Անվանվել է սուրճի ամենօրյա չափաբաժինը, որը կարող է երկարացնել կյանքը

22:52 01.11.2023

Չափավոր սպառման դեպքում սուրճը գործում է որպես հակաօքսիդանտ՝ նվազեցնելով սրտի կաթվածի և ինսուլտի պատճառով վաղաժամ մահվան վտանգը, ասել է բժիշկ Տատյանա Դորոշենկոն։ Life-ի հետ զրույցում բժիշկը նշել է սուրճի ամենօրյա չափաբաժինը, որը կարող է երկարացնել կյանքը: Դորոշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գործնականում առողջ մարդկանց համար սուրճը կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների դեպքում […]

̰
Պաղեստինցիները պետք է որոշեն, թե ով է հակամարտությունից հետո ղեկավարելու իրենց․ Պետդեպ

22:43 01.11.2023

ԱՄՆ-ը կարծում է, որ պաղեստինցիներն իրենք պետք է որոշեն, թե ով է առաջնորդելու իրենց հակամարտության ավարտից հետո, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ես ուզում եմ մի բան պարզաբանել՝ սա է պաղեստինյան ղեկավարության ապագան: Այս հարցը լիովին կախված է պաղեստինցի ժողովրդից», – ասել է նա լրագրողներին ճեպազրույցում: Միաժամանակ Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր […]

̰
BACK_TO_TOP