TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ճապոնացի փորձագետը ուժեղ երկրաշարժ է կանխատեսել Թուրքիայում

22:48 02.11.2023

Թուրքիայի Մարմարայի շրջանում 7,9 մագնիտուդ երկրաշարժ է սպասվում, մարդկային զոհերը կարող են 2-3 անգամով ավելի լինել, քան երկրի հարավ-արևելքում փետրվարյան ողբերգության ժամանակ էր, ասել է ճապոնացի փորձագետ Յոշինորի Մորիվակին։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այնուհետև ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում։ […]

̰
Հինգշաբթի «Ռաֆահ» անցակետը հատել է 402 մարդ

22:37 02.11.2023

Ավելի քան 400 մարդ հինգշաբթի հատել է «Ռաֆահ» անցակետը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է սահմանային անցակետի ներկայացուցիչ Ուաիլ Աբու Օմարը։ «Հինգշաբթի «Ռաֆահ» անցակետը հատածների թվում կան 30 վիրավորներ, 30 ուղեկցող անձինք, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող 342 մարդ»,- ասել է աղբյուրը։ Նաեւ, ըստ նրա, հինգշաբթի օրը 45 բեռնատար մարդասիրական օգնություն է հատել Գազայի հատվածի հետ սահմանը։

̰
Անվանվել է մաշկի փոփոխություն, որը պահանջում է շտապ բժշկական օգնություն

22:29 02.11.2023

Պզուկները, ցաները կամ մաշկի այլ փոփոխությունները, որոնք չեն ապաքինվում երեք ամսվա ընթացքում, կարող են լինել քաղցկեղի ախտանշաններ և պահանջում են անհապաղ բժշկական օգնություն: Այս մասին զգուշացրել է մաշկաբան Էլեյն Քունգը, գրում է HuffPost-ը։ Ըստ Քունգի, շատերը գիտեն մելանոմայի նշանները, բայց անտեսում են մաշկի քաղցկեղի ավելի տարածված տեսակների ախտանիշները, ինչպիսիք են՝ բազալային կամ թիթեղաբջջային մաշկի քաղցկեղը: […]

̰
Հոգեբանը բացատրել է, թե ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ

22:18 02.11.2023

Պատճառը, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ, ամենից հաճախ պատասխանատվության վախն է։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է հոգեբան Ալեքսանդր Կոնոնովը։ «Որոշ թվով տղամարդիկ նախընտրում են քաղաքացիական ամուսնությամբ ապրել կանանց հետ՝ առանց պաշտոնապես գրանցելու հարաբերությունները։ Այս դեպքում նրանք իրենց ազատ են զգում, քանի որ ցանկացած պահի կարող են խզել հարաբերությունները»,- պարզաբանել է հոգեբանը։ Իրենց […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակման մասին

22:07 02.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքով հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մասին՝ ներառյալ հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները և հրթիռների արձակման կետերը: «Ի պատասխան Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ վերջին հրթիռների արձակմանը, վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահին» պատկանող ահաբեկիչների թիրախներին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի […]

̰
SHANTNEWS

22:00 02.11.2023

̰
ԱՄՆ-ն Իսրայելին կոչ կանի համաձայնել Գազայում ռազմական գործողությունների դադարեցմանը․ New York Times

21:46 02.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 3-ին Իսրայել կատարելիք այցի ժամանակ Իսրայելի կաբինետին կոչ կանի համաձայնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների մի շարք դադարների՝ պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության տրամադրման պայմաններ ապահովելու համար։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինքենը նոյեմբերի 2-10-ը մեկնելու է արտասահմանյան շրջագայության, որի ընթացքում […]

̰
Նոյեմբերի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:37 02.11.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Էստոնական փ. 4, 10, 12, 12/1, 14 շենքեր, Հալաբյան փ. 29 շենք, Լենինգրադյան փ. 28 շենք, Բաբաջանյան փ. 26/10 շենք և Բաբաջանյան այգիներ, թիվ 32 դպրոց, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 […]

̰
Բժիշկը թվարկել է ինսուլտի կանխարգելման պարզ միջոցներ

21:17 02.11.2023

Դեմքի ասիմետրիան և անկայուն քայլվածքը ինսուլտի հիմնական ախտանիշներն են, ասել է նյարդաբան Գալինա Չուդինսկայան։ Life-ի հետ զրույցում բժիշկը նշել է հիվանդության այլ նշաններ, թվարկել նաեւ պարզ կանխարգելիչ միջոցառումներ։ Չուդինսկայայի խոսքով՝ ինսուլտը կարելի է ճանաչել անհասկանալի խոսքով։ Ուղեղային արյունահոսություն ունեցող մարդիկ ձեռքի կամ ոտքի թուլություն են զգում, սովորաբար մի կողմում, և նրանց քայլվածքը դառնում է անհավասար: […]

̰
Բացահայտվել են քունը խանգարող մթերքները

21:08 02.11.2023

Որպեսզի չտառապեք անքնությունից և լավ քնեք, խորհուրդ չի տրվում քնելուց առաջ կարմիր միս և շոկոլադ ուտել, ասում է էնդոկրինոլոգ Կամիլiա Տաբեևան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա բացահայտել է քունը խանգարող այլ մթերքներ։ Բժիշկը զգուշացրել է, որ ավելի լավ է գիշերը չուտել կծու կերակուրներ և համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են էնդորֆինի մակարդակը և խթանում նյարդային համակարգը։ […]

̰
2.5 մլրդ դրամ՝ մարզադպրոցների կառուցման և վերանորոգման համար

16:00 02.11.2023

Կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից մեկը, ըստ ԿԳՄՍ նախարարի, սպորտի ոլորտն է: Նախարարի խոսքով՝ Կառավարությունը մեծ թափով իրականացնում է մարզական շինությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, իսկ 2024 թվականին այս աշխատանքների համար հատկացված է 2.5 մլրդ դրամ: Գյումրիում շարունակվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցումը. այն նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: 2024 թվականին կավարտվեն Հեծանվային […]

̰
Մշակույթի ոլորտում էական ներդրումներ են նախատեսվում

15:56 02.11.2023

ԿԳՄՍ նախարարության բյուջեով նախատեսված է մշակութային հաստատություններում շուրջ 2.3 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, ինչը կարևոր է հաստատությունների գործունեության որակի բարձրացման տեսանկյունից: Նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում այսօր հայտնել է, որ այս ոլորտում նույնպես ամսական դրամական աջակցության ծրագիր ներդնելու նոր նախաձեռնություն կա մշակույթի այն գործիչների համար, որոնք բարձր նվաճումներ են գրանցել իրենց ոլորտներում՝ միջազգային մրցույթներում, հեղինակավոր փառատոններում: […]

̰
Գործադիրը հավանություն է տվել «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

15:52 02.11.2023

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրն իրականացվում է 2016թ․-ից և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 […]

̰
Գործադիրն ավելի քան 620 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար

15:48 02.11.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620,620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը: Ըստ հիմնավորման՝ մետրոպոլիտենում ներկայումս շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս: Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի […]

̰
Արագածոտնի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

15:44 02.11.2023

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ.1, Կոշի և Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր կառանձնացվեն և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և […]

̰
ԵՄ առաքելության մեկնարկից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվել է ավելի քան 1000 պարեկություն

15:40 02.11.2023

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարում է լիարժեք գործունեություն սկսելու մասին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ Եղեգնաձորում կենտրոնակայանի բացումից հետո: Այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Նշվում է, որ ԵՄ առաքելության մեկնարկից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվել է ավելի քան 1000 պարեկություն։   Today, EU Mission in Armenia announces full operation capability as it […]

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

15:36 02.11.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ հիմնավորման, սեպտեմբերի 29-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի […]

̰
ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը

15:31 02.11.2023

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել. «Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը: Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրեցի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև […]

̰
Կրկնակի հատկացումներ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

15:24 02.11.2023

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում նախատեսվող ծախսերի ուղղություններն ու ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից մեկը կապված է […]

̰
Մարտունու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

15:17 02.11.2023

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 20-ամյա Արմեն Ե.-ին, որը սեպտեմբերի 15-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին […]

̰
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

15:10 02.11.2023

Նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Տեղեկացնում ենք, որ մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: Մասնակիցները մրցավայրում պետք է լինեն մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Այս […]

̰
Ձեր ցավը մեզ համար խորթ չէ. էստոնացի գործընկերները՝ Ալեն Սիմոնյանին

15:04 02.11.2023

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգման վրա: Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը՝ շեշտելով, որ […]

̰
SHANTNEWS

15:00 02.11.2023

̰
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցում է 9000-ը

14:57 02.11.2023

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9061-ի, հինգշաբթի հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9061-ի, այդ թվում՝ 3760 երեխա և 2326 կին։ Տուժել է 32 հազար մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

̰
Նոյեմբերին նախատեսվում է գերմանացի ճարտարապետների այցը ՀՀ՝ կապված Ակադեմիական քաղաքի ծրագրի հետ

14:50 02.11.2023

Խոշորագույն կապիտալ ծրագրերից մեկը, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որի մասին բազմիցս խոսվել է: ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ Կառավարության վերջին երկու նիստերի ընթացքում կայացվել են երկու կարևոր որոշումներ. նախ հաստատվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, իսկ նախորդ նիստում՝ մեկ անձնից գնման եղանակով ճարտարապետական ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը: «Հոկտեմբերի 30-ի դրությամբ մենք […]

̰
Գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը շարունակվում է

14:42 02.11.2023

Շարոունակվում է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում նշել է, որ առաջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին: 2024 թվականին 2021-ի նկատմամբ աշխատավարձի գրանցված նվազագույն աճը կկազմի 78 տոկոս՝ լաբորանտի աշխատավարձի մասով: 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կունենանք 267 տոկոս աշխատավարձի աճ, օրինակ, առաջատար գիտաշխատողի համար, որի աշխատավարձը կդառնա 420 […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

14:36 02.11.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այսպես. Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական […]

̰
Կշարունակվեն ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը

14:33 02.11.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտնել է, որ բյուջետային ծախսերի էական ուղղություններից են ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը: Խոսքը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում շուրջ 4700 ուսուցիչներ կունենան աշխատավարձի բարձրացում: «Այս տարի ունեինք 6320 դիմորդ: Նրանցից 4324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է […]

̰
Գերմանիայում արգելվել է ՀԱՄԱՍ շարժման գործունեությունը

14:27 02.11.2023

Գերմանիայի ՆԳՆ-ն արգելել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և «Սամիդուն» կազմակերպության գործունեությունը, որը կազմակերպում է պաղեստինամետ բողոքի ցույցեր երկրում, հինգշաբթի լրագրողներին ասել է ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը։ Ավելի վաղ կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի լիագումար նիստում հայտարարել էր Գերմանիայում ՀԱՄԱՍ-ի և «Սամիդունի» գործունեությունը արգելելու պլանների մասին։ Այժմ ՆԳՆ-ն հայտարարել է արգելքի ներդրման մասին։ «Որպես դաշնային նախարար՝ ես […]

̰
Զարգացնենք մեր մշակույթը միասին. Դանիել Դանիելյանը ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացմանը

14:19 02.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք, որտեղ ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացման արարողությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի առաջին կանգառը Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոնն էր, որտեղ անցկացվում էր միջոցառում՝ նվիրված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Միջոցառման շրջանակում կենտրոնի սաները բեմադրել են հայկական տարբեր ֆիլմերից հատվածներ, հանդես […]

̰
BACK_TO_TOP