15:33 20.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր:
Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ:
Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ նախարարի տեղակալը տնօրեն Մարինե Կիրակոսյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին, քննարկել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն ուղղված մի շարք հարցեր: Նախարարի տեղակալը դասարաններում ներկա է եղել ուսումնական գործընթացին, ունկնդրել սաների կատարումները տարբեր գործիքներով, հնարավոր խնդիրների վեր հանման նպատակով զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Դանիել Դանիելյանը հանգամանորեն հետաքրքրվել է գեղարվեստական կրթություն իրականացնող հաստատություններում Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդգրկվածությամբ: Տնօրենի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցում առաջին իսկ օրերից կատարվել են արցախցի երեխաների գրանցումներ, որոնք սիրով հաճախում են դասերի: Տնօրենը տեղեկացրել է նաև, որ ժողովրդական նվագարանների բաժնի ուսուցիչների կարիք կա դպրոցում, և այդ բաժինը զարգացնելու նպատակով անհրաժեշտ են մասնագետներ:
Դանիել Դանիելյանն արձագանքել է, որ կուսումնասիրվen ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները, որոնք դասավանդում են ժողգործիքներ մասնագիտությամբ, և տեղեկատվությունը կփոխանցվի դպրոցին: Նախարարը երաժշտական դպրոցի աշակերտների համար հանդես է եկել Արամ Խաչատրյանի մեծությունը կարևորող կարճ դասախոսությամբ և հրավիրել մայրաքաղաքի երաժշտական հաստատություններից մեկում միասին ունկնդրելու համերգային ծրագիր:
Դանիել Դանիելյանն այցելել է նաև Աբովյանի գեղարվեստի դպրոց, որտեղ նրան ուղեկցել է տնօրեն Արմինե Եղիազարյանը: Գեղարվեստի դպրոցում ևս նախարարի տեղակալը շրջել է կրթօջախում, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հետաքրքրվել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության, մեթոդական և ուսումնական գործընթացներով: Նա շրջել է նկարչության, քանդակի, խեցեգործության դասարաններում, ներկա եղել ուսումնական պրոցեսին, դիտել երեխաների ստեղծագործական աշխատանքները, զրուցել նրանց և ուսուցիչների հետ: Գեղարվեստի դպրոցում արվեստի պատմության դասաժամին երեխաները ծանոթանում էին Այվազովսկու կյանքին և ստեղծագործություններին. որպես դասաժամի շարունակություն՝ Դանիել Դանիելյանն առաջարկել է ուսուցչին երեխաների հետ այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ և միասին դիտել աշխարհահռչակ հայ ծովանկարչի ստեղծագործությունները:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքի գործընկերների հետ Դանիել Դանիելյանը քննարկել է մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և առավել նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:
Դանիել Դանիելյանի՝ Աբովյան կատարած այցը համընկել էր Գեղարվեստի դպրոցի նախկին տարիների սաների քանդակագործության և նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Հայ և ռուս ժողովրդների բարեկամության թանգարանում նախարարի տեղակալը ներկա է եղել «Աշնանային սալոն» ցուցադրության բացման արարողությանը, շնորհավորել մասնակիցներին բովանդակային ցուցադրության կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Շրջայցի վերջին կանգառը Աբովյանի դրամատիկական թատրոնն էր, որտեղ Դանիել Դանիելյանը դիտել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված «Գանձերի կղզի» ներկայացումը: Ավարտին նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի դերասանական կազմի հետ: Այնուհետև թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում թատերական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր:
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...