22:05 10.10.2023
Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։
Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում։
Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ նշված քայլերը հերթական անգամ ի ցույց են դնում Լեռնային Ղարաբաղում ցանկացած հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին, ինչի մասին ՀՀ-ն 2020թ. նոյեմբերից ի վեր բազմիցս ահազանգել է:
Այս համատեքստում դեսպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը՝ արձանագրելով, որ նման առաքելության իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից դիտարկվող ծրագրերի շարքում է։
Բարձր է գնահատվել 30 000 երեխաների կրթության շարունակականության համար անհրաժեշտ պայմանների գնահատման նպատակով արդեն իսկ Հայաստանում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը։
Եզրափակելով ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և ներգրավածության կարևորությունը:
18:16 30.07.2025
Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկանՀուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...
17:50 30.07.2025
Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքըՀուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...
17:30 30.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...