TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+15.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Բելառուսը հայտնում է սահմանին ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցման մասին

19:47 16.11.2022

Բելառուսի սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանի մոտ անօդաչու թռչող սարք են խոցել, Telegram ալիքում հայտնել է Բելառուսի սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ «Պինսկի սահմանապահները բելառուս-ուկրաինական սահմանից 100 մետր հեռավորության վրա հայտնաբերել են ուկրաինական կողմից Բելառուսի Հանրապետության տարածք շարժվող կվադրոկոպտեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտարարել են սահմանային կոմիտեում, անօդաչու սարքը հագեցած է եղել տեսախցիկով և […]

̰
Թուրք սկանդալային շոումենը դատապարտվել է 8.658 տարվա ազատազրկման

19:40 16.11.2022

Թուրքական դատարանը «Ադնան Հոջա» մականունով հայտնի թուրք շոումեն և հրապարակախոս Ադնան Օքթարի գործով վճիռ է կայացրել։  Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը՝ հաղորդվում է, որ 2018-ից կալանավորված Օքթարի բոլոր քրգործերով կայացված դատավճիռների արդյունքում բանտարկության ժամկետի հանրագումարը կազմել է 8.658 տարի: 2018-ին թուրքական ոստիկանության իրականացրած մեծածավալ գործողությունների արդյունքում Օքթարից բացի ձերբակալվել էին նաև նրա համախոհները (176 հոգի): Շոումենի […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում չհայտարարագրված միջուկային գործունեության նշաններ չի հայտնաբերել

19:31 16.11.2022

ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայի երեք օբյեկտների ստուգման ժամանակ չհայտարարագրված միջուկային գործունեության նշաններ չի հայտնաբերել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի բացման նիստում։ «Հիմք ընդունելով այդ գործողությունները և Ուկրաինայի կողմից տրամադրված տեղեկատվությունը, գործակալությունը չի հայտնաբերել չհայտարարագրված միջուկային գործունեության նյութեր, որոնք ուղղված են այդ վայրերում ռադիոակտիվ նյութերը ցրելու սարքերի մշակմանը», – […]

̰
ԱԱԾ-ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

19:12 16.11.2022

2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա որոշմամբ ստեղծված գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանը: Ողջունելով ներկաներին՝ Ա.Աբազյանը […]

̰
Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարը

19:07 16.11.2022

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ նոյեմբերի 16-ին, զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպը: Ըստ հաղորդագրության՝ խոսակցության թեման է եղել հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններին ուղղված հարցերը։ Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ:

̰
Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգվել է մինչև փետրվարի 19-ը

19:00 16.11.2022

Ուկրաինայում ռազմական դրության, ինչպես նաև ընդհանուր մոբիլիզացիայի գործողությունը երկարացվել է ևս 90 օրով։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Ուկրաինայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ «Գերագույն Ռադան 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը՝ մինչև 2023 թվականի փետրվարի 19-ը»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել  փետրվարի 24-ից և երկարացվում է […]

̰
ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրով» գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

20:00 15.11.2022

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։ Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն  ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար […]

̰
Նախատեսվում է սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը Հայաստան․ էկոնոմիկայի նախարար

19:45 15.11.2022

Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանրապետություն կարող են ներմուծվել միայն գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնելու նպատակով. ԱԺ հերթական նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ հարակից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ  կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի […]

̰
 «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս․ ՊՎԾ

19:20 15.11.2022

  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս:   Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում […]

̰
81-ամյա շախմատիստը Վրաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում

19:12 15.11.2022

Շախմատի աշխարհի հնգակի և մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այսօրվանից կպայքարի ևս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը։ Հաղորդում է aliq.ge-ին։ Վրաստանի դրոշի տակ աշխարհի մրցմանը կմասնակցեն նաև՝ մեծահասակների կանանց Եվրոպայի չեմպիոն Սոփիկո Տերելաձեն և մեծահասակների տղամարդկանց 2014 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Ստուրուան։ Նոնա Գափրինդաշվիլին 78 տարեկանում […]

̰
Հրդեհ է բռնկվել Բաղդադի միջազգային օդանավակայանում

19:03 15.11.2022

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի շենքում նոյեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել։ Պատահարի կադրերը հրապարակել է իրաքյան Qahwa պորտալը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի սրահներից մեկի ներսում։ Հրդեհի պատճառների և հնարավոր զոհերի մասին դեռ տվյալներ չի հաղորդվում։

̰
Նորվեգիան ռեկորդային քանակի հրթիռներ է գնել

18:55 15.11.2022

Նորվեգիայի իշխանությունները երկրի պատմության մեջ ԱՄՆ-ի հետ ամենախոշոր գործարք են կնքել նորվեգական F-35 կործանիչների համար AMRAAM-D «օդ-օդ» հրթիռների գնման շուրջ 500 միլիոն դոլարով, հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հրթիռները Թագավորությանը կհանձնվեն մինչեւ 2028 թվականը ներառյալ։ «Սա շատ կարևոր քայլ է ինչպես Նորվեգիայի պաշտպանունակության բարձրացման, այնպես էլ նորվեգական-ամերիկյան համագործակցության համար»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության […]

̰
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության հարց է

18:47 15.11.2022

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Reuters» միջազգային լրատվական գործակալության հետ զրույցում իր անունը չհայտնած թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ գործողությունն ավարտելուց հետո ծրագրում են հաջորդ թիրախներն ունենալ Սիրիայի հյուսիսում։ «Թուրքիայի դեմ քուրդ զինյալների և ԻՊ-ի ստեղծած սպառնալիքն անընդունելի է»,- ասել է նա՝ շեշտելով, որ Անկարան այսպես թե այնպես չեզոքացնելու է […]

̰
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացների պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

18:31 15.11.2022

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի […]

̰
«Կրթության խնդիրը բռնությունը մերժելու հանրային վարքականոնի ձևավորումն է ». Ժաննա Անդրեասյան

18:25 15.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապե ությունում» խորագիրը կրող համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և […]

̰
Պարզվել է Պեմզաշենում դաժան դեպքի շարժառիթը․ երկու անձ կալանավորվել է 

18:16 15.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում  են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և […]

̰
Էրդողանն ու Բայդենը հանդիպել են Ինդոնեզիայում

18:08 15.11.2022

Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20)  երկրների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Գանձապետարանի ու ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առևտրային […]

̰
SHANTNEWS

19:59 14.11.2022

̰
Արմեն Գրիգորյանը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

19:56 14.11.2022

Նոյեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները: Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի […]

̰
Թուրքական հեռուստաալիքը հայտնել է Անկարայում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և ԿՀՎ ղեկավարների հանդիպման մասին

19:32 14.11.2022

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության  տնօրեն Սերգեյ Նարիշկինը Անկարայում թուրքական հետախուզության շտաբում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Բերնսը պետք է հանդիպի ռուս գործընկերոջ հետ Թուրքիայի մայրաքաղաքում: Նշվել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ ձերբակալված քաղաքացիների, […]

̰
Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ Գյումրիում սուբվենցիոն ծրագրով ընթացող փողոցաշինական աշխատանքներում

19:23 14.11.2022

Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 495 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում է հինգ ընկերությունների՝ «Մերձմոսկովյան», «Էլիտ Արման Շին», «ԼԵՆՃԱՆՇԻՆ», «Ախուրյանի կոոպշին», «Դուստր Մոնիկա» կողմից։ Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին

19:15 14.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում: Հանդիպման ընթացքում  նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի […]

̰
ՀԲ-ի գյուղական ճանապարհների ծրագրով 175 համայնքներում վերականգնվել է ավելի քան 450 կմ ճանապարհ

19:07 14.11.2022

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» կամ ինչպես ընդունված է կոչել՝ գյուղական ճանապարհների ծրագիրն ավարտվել է։ Տեղեկացնում է Համաշխարհային  բանկի հայաստանյան գրասենյակը։ Այս ծրագրի շրջանակներում հանրապետության 175 համայնքներում վերականգնվել է ավելի քան 450կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, ինչը նպաստել է գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի և միջհամայնքային կապերի աշխուժացմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։

̰
Ստեփանավանի տարածաշրջանում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

19:00 14.11.2022

Նոյեմբերի 14-ին, ժամը 15:12-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Ստեփանավանի տարածաշրջանի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

̰
Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրները

18:55 14.11.2022

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ […]

̰
Վրացական ԱԹՍ-ների արտադրությունը կսկսվի հաջորդ տարի

18:48 14.11.2022

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ վրաց-լեհական «Դելտա-Վեբե» ընկերությունը մոտ ապագայում կպատրաստի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձնական տարբերակը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեն նշել է, որ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը կսկսվի հաջորդ տարի։ «Մենք արդեն կանենք կանխավճարը և կսկսենք անօդաչու թռչող սարքերի փորձնական արտադրությունը»,- ասել է ՊՆ նախարարը: Բուրճուլաձեի խոսքով, «Դելտա-Վեբե»-ն հիմնադրվել է […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին

18:40 14.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Ուսուցիչների դիրքորոշումը ներկայացրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողակաթ Բաբայանը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք կողմ են կամավոր ատեստավորման գաղափարին, սակայն վեր են […]

̰
Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասը նշել է կազմավորման 17-ամյակը

18:31 14.11.2022

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ներկա էին նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

18:22 14.11.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի […]

̰
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները

18:14 14.11.2022

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, […]

̰
BACK_TO_TOP