18:08 14.11.2022
Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով սպանվել էր 6, իսկ վիրավորվել՝ 81 քաղաքացի։ Նշվում է, որ տեղի ունեցածը մեծ վնաս է հասցրել տուրիզմի զարգացմանը Թուրքիայում: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ամերիկյան թերթի այս դիտարկումը դժգություն է առաջացրել համացանցի թուրքական տիրույթում: Մասնավորապես թուրք օգտատերերն ուշադրություն է դարձրել այն […]
15:55 12.11.2022
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովում հայտարարել է, որ պատրաստ է մանրակրկիտ դիտարկել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նրանից նման առաջարկ ստանա։ «Դուք պարոն Լավրովի մասին եք հարցնում. նա հանդիպում չի խնդրել: Եթե անի, մենք ուշադիր կքննարկենք նրա խնդրանքը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակի բոլոր ասպեկտներն ու իրողությունները»,- […]
15:51 12.11.2022
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ականապատել Բելառուսի սահմանին հարող տարածքները, հայտնել է երկրի Պետական սահմանային կոմիտեն։ «Ուկրաինացի զինվորականները շարունակում են ականապատել Բելառուսի հետ սահմանին հարող տարածքները: Բացի անցակետերի մոտ գտնվող մուտքի ճանապարհների և ենթակառուցվածքի օբյեկտները քանդելուց, ականներ են տեղադրվել նաև կանաչ սահմանի հարակից տարածքում: Նման մեկ այլ փաստ արձանագրվել է 2013թ. նոյեմբերի 9-ին»,- հայտնել են […]
15:32 12.11.2022
Ռուսաստանն արգելել է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս բեռնված նավերի անցումը Կերչի նեղուցով դեպի Ազովի ծով։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությանը կից ծովային գործերի գլխավոր տնօրինությունը։ «Ըստ պաշտոնական ծանուցման, որը մենք ստացել ենք Ռուսաստանի Դաշնության ծովային վարչությունից, Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս բեռնված նավերի անցումը դեպի հյուսիս Կերչի նեղուցով, որն ապահովում […]
15:18 12.11.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին այն բանում, որ նա Փենսիլվանիայում թաքցնում է FETO կազմակերպության ղեկավար, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։ Թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Գյուլենի կազմակերպությանը 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, […]
14:58 12.11.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները: Քաղաքացիները մեկնաբանությունները կարող են թողնել հղումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
14:50 12.11.2022
Թուրքիայի իշխանությունները սխալ են համարում Ուկրաինայից և Ռուսաստանից պարենամթերքի և պարարտանյութերի արտահանման համար հացահատիկի գործարքի աշխատանքի ժամկետներ սահմանելը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ սխալ կլինի այնտեղ ժամկետների շրջանակ սահմանել։ Մյուս կողմից, իմ կարծիքով, մենք պետք է լավ ուրվագծենք այս աշխատանքի սահմանները և լավ անենք: Այլ կերպ ասած, […]
14:35 12.11.2022
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական […]
14:20 12.11.2022
Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել, ԱԻ պետական ծառայության փրկարարները, ոստիկանության ծառայողները և շտապ […]
14:05 12.11.2022
Գերմանիայի կառավարությունը 2023 թվականի բյուջեից Ուկրաինային լրացուցիչ միլիարդ եվրո կհատկացնի։ Գումարը կուղղվի այն մասնագետներին, ովքեր փաստագրում են ռազմական հանցագործությունները և պաշտպանում ռուսական կիբերհարձակումներից, գրում է Reuters-ը։ Հոկտեմբերին ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովն ամփոփել է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ իր հետաքննությունը և հայտարարել, որ Ռուսաստանը պատասխանատու է դրանց ճնշող մեծամասնության համար: Մասնագետներն այցելել են չորս շրջաններ՝ Կիև, […]
13:56 12.11.2022
Միացյալ Նահանգները հույս ունի ապագայում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսել, սակայն ընդգծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է սահմանի պայմանները։ Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։ «Մոսկվան, եթե ցանկանա, վաղը կարող է վերջ դնել հակամարտությանը: Մենք անհամբեր սպասում ենք ապագայում բանակցային գործընթացին։ Մեր նախագահը […]
13:37 12.11.2022
Ռուսաստանի Դաշնության և Կոլումբիայի զինվորականները կապեր են պահպանում ռուսական ուղղաթիռների սարքավորումների ձեռքբերման և պահպանման վերաբերյալ, սակայն լոգիստիկայի հետ կապված դժվարություններ կան, RIA Novosti-ին ասել է Մոսկվայում Կոլումբիայի դեսպան Արենաս Նեյրան։ Դիվանագետը նշել է, որ Կոլումբիան երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից գնում է Մի-17, Մի-18 ուղղաթիռներ, ռուս մասնագետները գալիս են երկիր՝ սպասարկման հարցում օգնելու, իսկ կոլումբիացիները […]
13:20 12.11.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այս 2-3 օրվա ընթացքում, եթե ես կարողանամ կապ հաստատել նրա հետ (Վլադիմիր Պուտինի հետ), ես հնարավորություն կունենամ խոսել նրա հետ, թե ինչ է մտածում, ինչ քայլեր են ձեռնարկելու, հատկապես, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել՝ […]
13:15 12.11.2022
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը չի սառեցվի, ուկրաինական բանակի առաջ խնդիր է դրված շարունակել երկրի ազատագրումը։ «Մենք ոչինչ չենք կարող սառեցնել: Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները՝ անկախ եղանակից, անկախ սեզոնից: Նախագահի խնդիրն է ազատագրել մեր բոլոր տարածքները», – ասել է Դանիլովը։ Ինչպես նշել […]
21:00 11.11.2022
Ձմռան նախապատրաստական աշխատանքները Գյումրու համայնքապետարանում սկսվել են դեռ ամիսներ առաջ։ Կուտակվել է 1500 խմ ավազ և 20 տոննա աղ՝ ձյան մաքրման և փողոցների աղ-ավազային խառնուրդով մշակման համար։ Ձեռք են բերվել նաև ավելներ, բահեր և մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը եղել է Գյումրու կոմունալ ծառայության մեքենայական պարկում։ Համայնքի ղեկավարը […]
20:54 11.11.2022
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին տարբեր երկրներից Վրաստան է մտել 498 հազար 477 այցելու։ Ըստ տվյալների, նրանցից ոչ զբոսաշրջային նպատակով այցելությունները կազմել են 55 հազար 874։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ Զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ, այս տարվա հոկտեմբերին միջազգային ճանապարհորդների այցելությունները, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 125,9 տոկոսով, 2020 թվականի […]
20:46 11.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններին ու պատասխանեց այն հարցին, թե արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու ու նոր պատերազմ սկսելու նախաբա՞ն են: «Ես կարծում եմ և գործնականում հենց դա եմ փորձում իրականացնել, որ շատ կարևոր է նախ՝ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը […]
20:40 11.11.2022
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Ալավերդի խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում տեղի են ունեցել նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ: Միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ […]
20:29 11.11.2022
ՆԱՏՕ-ի Գործընկերության և համագործակցության անվտանգության կոմիտեն (PCSC) երկօրյա այցով գտնվում է Վրաստանում։ Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակներում ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) տեղի է ունեցել պաշտպանության և անվտանգության հարցերով միջգերատեսչական խորհրդակցություն՝ Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակի մասնակցությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին: Հանդիպման […]
20:21 11.11.2022
Նոյեմբերի 10-ին Կապանում անցկացվել է դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշար մարզի դպրոցական թիմերի միջեւ, որը կազմակերպել էին Երեւանում «Ռուսական տունն» ու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։ Մասնակցում են Կապանի թիվ 13, Գորիսի թիվ 2 հիմնական, Քաջարանի թիվ 2, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆուտբոլի թիմը։ Բացման […]
20:13 11.11.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին և Ուկրաինային հրադադարի կոչ են արել։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ հրադադարի, բանակցությունների և խաղաղության անհրաժեշտություն է՝ որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա: Կողմերը պայմանավորվել են նաև ամրապնդել երկկողմ […]
19:56 11.11.2022
Խերսոնից Դնեպրի ձախ ափ նահանջի ժամանակ դուրս է բերվել ավելի քան 30 հազար ռուս զինծառայող, մոտ 5000 միավոր զենք և զինտեխնիկա, ինչպես նաև նյութական գույք, ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը՝ ընդգծելով, որ գործողությունն ավարտվել է Մոսկվայի ժամանակով ուրբաթ առավոտյան ժամը 5-ին։ «Ռուսական ողջ զինտեխնիկան, որը վերանորոգման կարիք ուներ, դուրս է բերվել, և այժմ […]
20:55 10.11.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Գիտության համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել ոլորտի ներկյացուցիչներին, որում ասվում է․ «Հարգելի՛ գիտնականներ, Գիտության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Յուրաքանչյուր տարի այս օրը՝ նոյեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Գիտության համաշխարհային օրը: Այն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու պետության և հասարակության կյանքում գիտության և գիտնականի կարևորությունը: ՀՀ Սահմանադրությունը գիտության […]
20:51 10.11.2022
Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է […]
20:45 10.11.2022
Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությունն այսօր շահագրգիռ գերատեսչություններին է ներկայացրել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման, արդյունքների գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորվել է աջակցության արդյունքահեն գործիքի կիրառումը, իրատեսական նպատակների և հատկացումների հետ կապված ցուցանիշների սահմանումը: Քննարկվել են նաև […]
20:31 10.11.2022
Կառավարությունն այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացրել է 56 մլն 622 հազար դրամ երկու սուբվենցիոն ծրագրերի (1-ին փուլ) համաֆինանսավորման նպատակով։ Գումարի 27 մլն 728 հազար դրամը Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի պետության համամասնությունն է, ծրագիրը երկու փուլով է իրականացվել, աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ 28 մլն 893 հազար դրամն էլ ուղղվելու է Ախուրյան […]
20:20 10.11.2022
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո ԵՄ կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժան Ասելբորնն ասել է. […]
20:03 10.11.2022
«Էներգետիկ մղձավանջը» կսրվի ԵՄ երկրներում: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Bloomberg-ը։ «Էներգիայի մատակարարումը պահպանելու համար ԵՄ երկրները պետք է շատ հմտորեն հավասարակշռեն առաջարկը և պահանջարկը: Նրանք ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել, որպեսզի նվազեցնեն գալիք ձմռան վնասը»,- ասվում է նյութում։ Նշվում է, որ մի շարք երկրների բնակիչների համար ցրտի պատճառով այս խաղում խաղադրույքը կլինի կյանքն […]