TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+18.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

«Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն նոր գաղափարներ գեներացնելուն․ ԲՏԱ նախարար

18:48 08.11.2022

Հայաստանի եվրոպական համալսարանում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարը շնորհավորել է համալսարանի անձնակազմին և հյուրերին՝ լաբորատորիաների բացման կապակցությամբ, կարևորել նմանօրինակ գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման գործում: «Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն […]

̰
Աննա Հակոբյանը և Իսլանդիայի առաջին տիկինը քննարկել են «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները

18:35 08.11.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին: Աննա Հակոբյանը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո տեղի է ունեցել տիկինների առանձնազրույցը: Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի, […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

18:28 08.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:   Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա […]

̰
Շվեդիայի վարչապետը Թուրքիայում հանդիպելու է Էրդողանի հետ

18:20 08.11.2022

Պաշտոնական ացով Թուրքիա է ժամանել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը: Նրան Անկարայի նախագահական պալատում կընդունի է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ ղեկավարների հանդիպման օրակարգի կենտրոնական թեման լինելու է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հիման վրա սկսված գործընթացը: Անդրադարձ է լինելու Թուրքիա-Շվեդիա, Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների հետ կապված հարցերի:

̰
Արմեն Գրիգորյանը և  Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

18:15 08.11.2022

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը: Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

̰
SHANTNEWS

19:59 07.11.2022

̰
Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում. Սերգեյ Կոպիրկին

19:47 07.11.2022

Նոյեմբերի 7-ին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հյուրերի թվում էին նաև «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և դեսպանատան աշխատակիցներ: Այցի սկզբում դեսպանը շրջայց կատարեց համալսարանում գործող Բրյուսովի […]

̰
Իսրայելում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

19:39 07.11.2022

Հունական Energean ընկերությունը Իսրայելի «Զևս» հորատանցքում հայտնաբերել է 13 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ այս վայրում բնական գազի ակնկալվող պաշարները տատանվում են 10-ից 21 միլիարդ խորանարդ մետր գազի սահմաններում, հաղորդում է 9-րդ ալիքը։ «Զևսը» գտնվում է Միջերկրական ծովի ՝ Քարիշի հորատման պլատֆորմից ոչ հեռու։ Այս հանքավայրից գազի մի մասը, […]

̰
Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Հայաստանում կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը

19:30 07.11.2022

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ Այս մասին հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։   Armenia […]

̰
Ստամբուլից 11 ամսում 45035 փախստական է բռնի կերպով արտաքսվել

19:19 07.11.2022

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ […]

̰
Ավարտվել է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

19:10 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են  Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:  Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի […]

̰
Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

19:02 07.11.2022

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։

̰
Ֆրանսիայում 8 մետր երկարության կետը ափ է դուրս նետվել

18:57 07.11.2022

Գրեթե 8 մետր երկարության կետը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա դե Կալե դեպարտամենտի Սանգատ կոմունայի մոտ գտնվող լողափում է հայտնվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ըստ մասնագետների՝ սա կտուցավոր կետ է, որը սովորաբար ապրում է Արկտիկայի ջրերում։ Ֆրանսիայի հյուսիսի Տերիոլոգիական ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ վիրավոր կետը դուրս է նետվել ծովից, որը մոլորվել է անծանոթ ջրերում։ «Այս […]

̰
Աշխարհը գնում է դեպի «կլիմայական դժոխք»․ Գուտերեշ

18:49 07.11.2022

Մարդկությունն արագորեն շարժվում է դեպի կլիմայական դժոխք։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովի բացման ժամանակ։ «Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Մեր մոլորակը արագորեն մոտենում է բեկումնային կետին, որն անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը: Մենք կլիմայական դժոխք տանող մայրուղու վրա ենք՝ ոտքը գազի ոտնակին դրած: Ուստի ես կոչ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ

18:41 07.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։ Վարչապետը ողջունելով նախագահ Խաչատուրյանին շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե քաղաքական, թե առևտրատնտեսական տեսանկյուններից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն Արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն […]

̰
Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով

18:32 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. […]

̰
Նոյեմբերին աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդի. ՄԱԿ

18:25 07.11.2022

2022 թվականի նոյեմբերին երկրագնդի բնակչությունը կհասնի ութ միլիարդի։ AFP-ին տված հարցազրույցում այս կանխատեսումն է արել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ռեյչել Սնոուն։   1950 թվականին մոլորակի վրա ապրում էր 2,5 միլիարդ մարդ։ Ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ այժմ երկրագնդի բնակչության աճի տեմպերի արագ անկում է գրանցվում: Ծնելիության միջին ցուցանիշը մեկ կնոջ հաշվով 5 երեխայից նվազել է մինչև 2,3, […]

̰
Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման կայանների նկատմամբ

18:17 07.11.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանում գործող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող  ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման 20 կայանի նկատմամբ։ Վերահսկողության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր  է դարձել 2022-ի օգոստոսի 1-ից։ Դա արվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» […]

̰
Պենտագոնի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա

18:08 07.11.2022

Նոյեմբերի 7-ին Թուրքիա է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է NTV-ն։ «Այսօր Ազգային պաշտպանության նախարարությունում անցկացվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերով բարձր մակարդակի խմբի նիստը»,- ասել է թուրք նախարարը։ Հուլուսի Աքարի նախագահությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս- հանդիպում՝ Թուրքիայի բանակի […]

̰
Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ տուժած ուղևորը հոսպիտալացվել է

00:07 07.11.2022

Նոյեմբերի 6-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Toyota Prius» (վարորդ՝ Է․ Մ․) […]

̰
Շոլցը և Բայդենը հայտարարել են «իրենց հնարավորությունների սահմաններում» Կիևին օգնելու մասին

23:59 06.11.2022

Կիրակի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը հայտարարել են Ուկրաինային «իրենց հնարավորության սահմաններում» հետագա աջակցության մասին և քննարկել Գերմանիայի կառավարության ղեկավարի վերջին այցը Չինաստան։   Գերմանիայի կառավարության ղեկավարը, ինչպես ընդգծել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, ամերիկացի նախագահին տեղեկացրել է նաև Պեկին կատարած իր այցի առաջընթացի և […]

̰
ԱՄՆ-ն ավելի քան 84 հազար տոննա զինտեխնիկա է մատակարարել Եվրոպային

23:52 06.11.2022

  ԱՄՆ-ն ավելի քան 84,1 հազար տոննա ռազմական տեխնիկա է մատակարարել եվրոպական մայրցամաք։ Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ը եվրոպական մայրցամաք, այդ թվում՝ Ուկրաինա, մատակարարել է ավելի քան 84,1 հազար տոննա ռազմական տեխնիկա և տեխնիկա։ Այս մասին են վկայում ԱՄՆ Զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության  տվյալները։ Նշվում է, որ «Transcom»-ը սկսել է Ուկրաինային ռազմական պաշարների մատակարարումը հունվարի 21-ից և […]

̰
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստումը տարիներ կպահանջի

23:26 06.11.2022

Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության նախապատրաստումը տարիներ կպահանջի։ Այս կարծիքը նա հայտնել է կիրակի օրը գերմանական Welt am Sonntag թերթին։ «Հաշվի առնելով այն հսկայածավալ աշխատանքը, որը պահանջվում է ԵՄ ներքին շուկայում և շատ այլ կարևոր քաղաքական ոլորտներում մասնակցության նախապատրաստման համար, հավանաբար, կտևի ավելի քան մեկ կամ […]

̰
Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել․ անգիտակից վիճակում հոսպիտալացվել է

22:39 06.11.2022

Նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել […]

̰
Հռոմի պապը խոստովանել է իր սերը Ռուսաստանի և ռուս ժողովրդի հանդեպ

22:32 06.11.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Բահրեյնի Թագավորությունից վերադառնալիս ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ մեծ հարգանք է տածում ռուս ժողովրդի նկատմամբ, որոնց սիրում է։ «Ես իսկապես գնահատում եմ ռուս ժողովրդին և ռուսական հումանիզմը: Հիշեք Դոստոևսկուն, ով մինչ օրս ոգեշնչում է մեզ՝ քրիստոնյաներիս: Ես անկեղծ համակրանք ունեմ ռուս ժողովրդի և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ես գտնվում […]

̰
Շիրակի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցեր

22:05 06.11.2022

Այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով Գյումրիում էր մասնավոր այցով։ Այս մասին Շիրակի մարզպետը գրել է Ֆեյսբուքյան իր էջում։ «Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։ Ի թիվս այլ հարցերի, տկն. դեսպանի հետ […]

̰
Հայաստանի օրհներգն առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնությունում․ ՀՀ վարչապետ

21:48 06.11.2022

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Դավթյանին  սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի չեմպիոնական ոսկին նվաճելու առիթով։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի […]

̰
Մակրոնի ու Սունակի առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին

21:33 06.11.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-27) Կողմերի 27-րդ համաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի քաղաքում։ Շարմ էլ-Շեյխ. Այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ Ինչպես նշվում է, սա կլինի Մակրոնի և Սունակի առաջին հանդիպումը այն պահից, երբ […]

̰
Մանկավարժական կրթության հետագա զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն. վարչապետ

21:20 06.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, […]

̰
Կիևում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը ծանր է, հաղորդում է  Զելենսկու գրասենյակը

21:09 06.11.2022

  Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը բարդ է, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով Կիևի քաղաքապետարանի անվտանգության մունիցիպալ բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկին, հայտնել էր, որ Կիևի իշխանությունները սկսել են ծրագրել քաղաքի բնակիչների ամբողջական տարհանում էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ […]

̰
BACK_TO_TOP