TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

SHANTNEWS

19:59 10.11.2022

̰
Ռուսների ներհոսքը մեծացրել է Վրաստանի ու Հայաստանի ՀՆԱ-ն

19:55 10.11.2022

S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 10,3 տոկոս, իսկ Հայաստանում՝ 13,1 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի […]

̰
Կառավարությունում կայացել է ՀԲ կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում

19:44 10.11.2022

Կառավարությունում կայացել է Համախարհային բանկի (ՀԲ) կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորությամբ: Ֆադիա Սաադայի կողմից «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի ներկայացումից հետո մտքեր են փոխանակվել կրթության, առողջապահության […]

̰
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին

19:35 10.11.2022

Քաղաքացիների և օտարերկրյա ներդրողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին։ Տեղեկացնում  են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։ Այսուհետ Արդարադատության նախարարության […]

̰
Մեկնարկել է ՄԱԿ-ի «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը

19:27 10.11.2022

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է UNIDO ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ծրագիրը և համոզմունք հայտնել, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է […]

̰
Խերսոնից զորքերի հետքաշումը Ռուսաստանի կողմից դրական քայլ է. Էրդողան

19:19 10.11.2022

Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։ «Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին

19:10 10.11.2022

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի […]

̰
Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

19:03 10.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

18:57 10.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տեղեկություններով 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի […]

̰
Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով կտեղափոխվի 1,5 մլն տոննա ղազախական նավթ

18:51 10.11.2022

2023 թվականից Ղազախստանը պայմանագիր է ստորագրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթի փոխադրման մասին, որը նախատեսվում է հասցնել 6-6,5 մլն տոննայի, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը: Սմայիլովը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման համար ստեղծվել է հատուկ «ճանապարհային քարտեզ»։ Սա, մասնավորապես, ուղղություն է Աքտաու նավահանգստով դեպի Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրումներ […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին

18:44 10.11.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մարդու իրավունքների […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Մանասյանին

20:00 09.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին: Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ […]

̰
SHANTNEWS

19:59 09.11.2022

̰
Գեղարքունիքի մարզպետը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանվածների վերադարձին առնչվող հարցերը

19:53 09.11.2022

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն մարզպետարանում ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ «Երախտագիտություն հայտնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները, նշելով, որ այս […]

̰
Մադրիդի փոխարեն ռուս տուրիստներին ուղարկել են Թուրքիայի Մարդին քաղաք

19:45 09.11.2022

Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, […]

̰
Վերանորոգվում է Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբը

19:36 09.11.2022

2022թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Շինարարի հետ տեղում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 […]

̰
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

19:30 09.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ […]

̰
Իսրայելը չունի հակաօդային պաշտպանության բավարար պաշարներ Ուկրաինայի համար․ Բենի Գանց

19:22 09.11.2022

Իսրայելը չի ​​կարող իր ՀՕՊ համակարգերը մատակարարել Ուկրաինային, քանի որ  չունի բավարար հզորություն լրացուցիչ արտադրության համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, հաղորդում է BBC-ն։ Իսրայելի իշխանությունները Կիևին ռազմական մատակարարումներից հրաժարվելու համար առաջին անգամ են նման բացատրություն տալիս։ Նախկինում Իսրայելի դիրքորոշումը բացատրվում էր հակամարտությունում չեզոք մնալու ցանկությամբ՝ վախենալով, որ հարևան Սիրիայում ռուսական ներկայությունը կազդի […]

̰
ՀՀ ոստիկանության պետը և Իրանի դեսպանը քննարկել են համացանցի միջոցով թմրաշրջանառության պայքարի ստորաբաժանման ստեղծման հնարավորությունները

19:14 09.11.2022

Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման […]

̰
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը

19:02 09.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանը նշանակվել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի պետ։ «Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի պետ»: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ արդարադատության նախարարությունը։

̰
Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրություն այլևս չի հրապարակվի

18:53 09.11.2022

Վրաստանում կորոնավիրուսի ամսական վիճակագրությունն այլևս չի հրապարակվի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ «Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Covid-ի վիճակագրության հրապարակման կարիքն այլևս չկա»,- նշված է հայտարարության մեջ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերջին վիճակագրական տվյալները հրապարակել է հոկտեմբերի 4-ին։ […]

̰
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին․ Զախարովա

18:45 09.11.2022

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այս պահին զարգացող իրողությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար՝ հաշվի առնելով տիրող իրողությունները», – ասել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը նախկինում երբեք չի հրաժարվել երկխոսությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նախօրեին նաև […]

̰
ԵՄ-ն 1 տարով երկարացրել է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները

18:37 09.11.2022

Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը որոշել է մինչև 2023-ի նոյեմբերի 12-ը երկարացնել Թուրքիայի նկատմամբ 2 տարի առաջ սահմանած մասնակի պատժամիջոցները: Ermenihaber. am-ի փոխանցմամբ ՝ դրանք ԵՄ-ը սահմանել էր 2020-ի նոյեմբերին՝ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից առանց թույլտվության նավթի որոնման աշխատանքներ հորատիչ նավերով իրականացնելու համար: Որոշումը հրապարակվել է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում, ինչպես նաև Twitter-ի պաշտոնական էջում: […]

̰
SHANTNEWS

19:59 08.11.2022

̰
Վրաստանը ռուսների համար «նոր Կիպրոս» է. ռուսական Forbes

19:51 08.11.2022

Ռուսական Forbes ամսագիրը ռուսներին կացության թույլտվություն տալու համար Վրաստանին անվանել է «նոր Կիպրոս»: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ռուսական Forbes-ի՝ Վրաստանում կա ծրագիր, ըստ որի` բնակության թույլտվություն է տրվում անշարժ գույքի ներդրման համար։ Tranio անշարժ գույքի գործակալության կոմերցիոն տնօրեն Ելենա Միլիշենկովան Forbes-ին ասել է, որ Վրաստանում բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գնել առնվազն 100 հազար […]

̰
Մեծ Բրիտանիան հեռահար լազերային զենք է փորձարկել

19:36 08.11.2022

Մեծ Բրիտանիան իրականացրել է DragonFire հեռահար լազերային  զենքի նոր փորձարկումներ, ասվում է երեքշաբթի բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Մեծ Բրիտանիայի առաջին բարձր թողունակության լազերային  էներգետիկ զենքի փորձարկումը տեղի է ունեցել Պաշտպանության դեպարտամենտի գիտության և տեխնոլոգիաների Պորտոն Դաունի լաբորատորիայում», – ասվում է հայտարարության մեջ: Նախկինում մասնագետների թիմը փորձարկել էր լազերի կարողությունը՝ բարձր ճշգրտությամբ հետևելու թիրախներին […]

̰
Կոստրոմայի շրջանում Մի-2 ուղղաթիռ է կործանվել

19:27 08.11.2022

  Մի-2 ուղղաթիռը կործանվել է Կոստրոմայի շրջանում, օդանավում եղել է հինգ մարդ, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։ «Կոստրոմայի շրջանում՝ Սոկերկինո օդանավակայանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա, շտապօգնության թռիչք կատարելիս Մի-2 ուղղաթիռ է կործանվել, օդանավում հինգ մարդ է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, […]

̰
Ոսկու մաքսանենգության դեպք է կանխվել վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական մաքսակետերում

19:19 08.11.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում: Հաղորդում է aliq.ge-ն։ Մասնավորապես, մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 278,6 գրամ ընդհանուր քաշով և արծաթյա զարդեր՝ 2124,04 գրամ ընդհանուր քաշով։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը […]

̰
Ճապոնիայում 442 տարվա մեջ առաջին անգամ Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում է տեղի ունեցել

19:11 08.11.2022

442 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայում հնարավոր է եղել դիտել Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում։ Երկրի քաղաքացիները ոգևորությամբ հետևել են հազվագյուտ իրադարձությանը։ Նշվում է, որ խավարման մասին տեղեկությունն իր ստույգ ժամանակացույցով հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով հենց առավոտից։ Համացանցը նաև ուղիղ հեռարձակում է սկսել երկրի տարբեր պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուջի լեռան լանջերից, քանի որ անամպ եղանակը […]

̰
Աքտաու-Բաքու-Թբիլիսին՝ ղազախական նավթի արտահանման այլընտրանք

18:55 08.11.2022

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ […]

̰
BACK_TO_TOP