19:16 18.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել լուծել քրեական գործերով Կոմիտեի դեպոզիտային հաշվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետևանքով պետությանը և հասարակությանը […]
19:10 18.10.2022
Հոկտեմբերի 18-ին Ուկրաինան պատոնապես դիմելու է Իսրայելին ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է РБК-Украина-ն։ «Այսօր Ուկրաինան պաշտոնական նոտա կուղարկի Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով անհապաղ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և սկսել բարձրակարգ համագործակցություն՝ Ուկրաինայի համար համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար»,- ասել է նախարարը։ Նա հավելել է, որ […]
19:05 18.10.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Դումանյանը […]
18:57 18.10.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հյուրընկալել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին։ Հանդիպումների մասին ՀՀ ԱԳ նախարարը խոսել է իր ելույթում, որից հետո երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ «Տիկի՛ն նախարար, Սիրելի՛ գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հյուրընկալել Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո […]
18:52 18.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ, որի ընթացքում Նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։ Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ ԱՀ նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին […]
18:46 18.10.2022
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ այս պահին Թուրքիայում նախադրյալներ չկան Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հանդիպման համար։ Այս մասին նա հայտարարել է A Haber հեռուստաալիքի հարցին պատասխանելիս։ «Այս պահին նման նախադրյալներ չկան», – ասել է Քալընը: Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր […]
18:32 18.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր: Վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին […]
18:16 18.10.2022
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
18:13 18.10.2022
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ: Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամի […]
18:08 18.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք ևԿութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13- 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցներով։ Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի […]
19:51 17.10.2022
Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ «Ես ողջունում եմ միջազգային սահմանի երկայնքով վերահսկման մեխանիզմի արագ տեղակայումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Սա կօգնի ձևավորել վստահություն և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք […]
19:45 17.10.2022
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլերում 1-2-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է եղել 9-12-րդ դասարանների 9 պատանի։ Նրանք ուժերը չափել են ինքնաձիգի քանդում ու հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, նռնակի նետում, ձգումներ […]
19:40 17.10.2022
Եվրամիությունը Ուկրաինային ռազմական օգնության առաքելություն է ստեղծել։ Այն ներառում է ֆինանսական օգնություն և ուկրաինացի զինվորականների վերապատրաստում եվրոպական ռազմակայաններում, հայտնում է BBC-ն։ Այս որոշմանը կողմ են քվեարկել ԵՄ ԱԳ նախարարները։ Ծրագիրը կսկսվի նոյեմբերին և կտևի 2 տարի։Առաքելության իրականացումն արժե 106,7 մլն եվրո։ Նախատեսվում է, որ 15000 ուկրաինացի զինվոր ռազմական պատրաստություն կանցնի Եվրամիության երկրներում։ Գերմանիան և Լեհաստանն […]
19:32 17.10.2022
Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:
19:25 17.10.2022
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը. ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը: Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի […]
19:18 17.10.2022
Նիդերլանդներն իր զազրանքն (disgust, հոլանդերեն` afschuw) է արտահայտել հայ ռազմագերիների սպանության առթիվ։ Այս մասին նշված է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON)-ի տարածած հաղորդագրությունում։ Հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։ «Նիդերլանդների արտգործնախարարությունը հրապարակել է պատգամավորներից մեկի գրավոր հարցերին ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի պատասխանները, որոնցում, դեռևս փորձ է կատարվում խաղաղության նպաստելու քողի տակ խուսափել մատնանշելու Ադրբեջանը որպես ագրեսոր պետություն, […]
19:10 17.10.2022
Երևանում է Թբիլիսիի մանկական կապելլան: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին նրանք ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Կապելլայի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Թբիլիսիի Ալոիս Միզանդարիի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գելա Պարչուկիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ բացի այս համերգը Երևան գալու համար ունեն նաև մեկ այլ առիթ էլ. հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան մեծ […]
19:05 17.10.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 10-ից 16-ը, ծնվել է 74 երեխա։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Լույս աշխարհ է եկել 38 տղա, 37 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
18:59 17.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։ Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Տզվետա Տիմևը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լակին Անաստասովը և պաշտոնատար այլ անձինք։
18:52 17.10.2022
Սեպտեմբերին Հայաստանից Վրաստան է փոխանցվել 9 մլն դոլար, ինչը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 677 տոկոսով։ Ամենաշատ գումար փոխանցվել է Ռուսաստանից՝ 174 մլն դոլար, ինչը 351 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հաղորդում է Aliq Media.am-ը։ Արտերկրից Վրաստան փոխանցումների 97,5 տոկոսը բաժին է ընկնում 23 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից փոխանցումների ծավալը սեպտեմբերին գերազանցել է […]
18:45 17.10.2022
Հոկտեմբերի 17-ին Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ […]
18:40 17.10.2022
Ավստրալիայի կառավարությունը չեղարկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, հայտնում է The Guardian-ը։ Մի քանի օր առաջ Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության կայքից հեռացվել է երկու հայտարարություն։ Առաջինով հստակեցվում էր, որ 2018 թվականի դեկտեմբերին Ավստրալիան, երկարամյա քաղաքականությանը համահունչ, Արևմտյան Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք։ Երկրորդ հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիան անհամբեր սպասում է իր […]
18:33 17.10.2022
Անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանների անվտանգության ապահովման համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը մշտապես վերագրում է հրադադարի ռեժիմի սեփական խախտումները Հայաստանին։ Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու համար։ Անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ հրադադարի ռեժիմի պահպանման և […]
18:25 17.10.2022
Փետրվարի 24-ից Ուկրաինայից մոտ 1 մլն տոննա հացահատիկ է տեղափոխվել Լեհաստանի նավահանգիստներ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հռոմի կենտրոնակայանում Պարենի համաշխարհային երկրորդ ֆորումում։ Լեհական հեռուստատեսության եթերում Դուդան նշել է, որ Վարշավան աջակցում է Կիևին ոչ միայն սպառազինության ոլորտում, այլ նաև Լեհաստանի նավահանգիստներով […]
18:20 17.10.2022
Իրանը անօդաչու սարքեր չի փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի համար. Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, գրում է Reuters-ը։ «Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու լուրերը քաղաքական հավակնություններ ունեն և տարածվում են արևմտյան աղբյուրների միջոցով։ Մենք պատերազմող երկրների ոչ մի կողմի զենք չենք տրամադրել»,- ասել է նա։ Ավելի վաղ, SHANTNEWS. AM-ը […]
18:14 17.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին անդրադառնալով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բարձրացրած թեմային՝ ասել է, որ այսօր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չկա։ Հաղորդում է Aliq Media. am-ը։ Զուրաբիշվիլին այսօր Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանը չի բացառել, որ Վրաստանը հնարավոր է վերանայի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պայմանները, միևնույն ժամանակ ասելով, որ նման որոշում պետք է իշխանությունները կայացնեն։ Խուցիշվիլին նշել […]
18:08 17.10.2022
1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դեմ հարուցված քրգործն ավարտվել է արդարացման վճիռով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ փաստաբան Նուրջան Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում ընդունվել է արդարացման որոշում։ Փաստաբանը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միության 2018-2020թթ․ վարչակազմի դեմ 1915-ը ցեղասպանություն անվանելու համար բացված գործի դատական […]
19:50 15.10.2022
Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի փոխել քաղաքական կուրսը Ուկրաինայի հարցում՝ զենքի պաշարների սպառման պատճառով, Fox News-ին ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը։ Փորձագետի խոսքով, նա բավականաչափ տեղեկատվություն է հավաքել ԱՄՆ-ում զենքի եղած պաշարների և երկրի արդյունաբերական հզորությունների մասին, ինչպես նաև տեղեկատվություն է ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրից։ Ստացված տվյալները […]