19:27 17.08.2022
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը առևտրատնտեսական ոլորտում և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման կարևոր խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- ասվում է հաղորդագրությունում:
17:21 21.07.2025
Աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձեինՀուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն […] ...
17:20 21.07.2025
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնումԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 10-ին էր: Կեսօրին մոտ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերք է թողնում Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ձեռքի նռնականետ, որսորդական հրացան, 101 փամփուշտով լիցքավորված հինգ պահեստատուփ, […] ...
17:11 21.07.2025
Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրինՔրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված […] ...
17:00 21.07.2025
Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են․ Սպերցյան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Матч ТВ-ն: «Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի ավագը։ ...
16:47 21.07.2025
«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվելՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […] ...
16:36 21.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, […] ...