Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն լսելու հնարավորություն են ստացել․ նրանցից 16 երեխաներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն լսելու հնարավորություն են ստացել․ նրանցից 16 երեխաներ են

18:41 02.08.2022

Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «Էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։

«Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում ենք մեր ուժերը, առավել ոգևորվում ենք ու ավելի մեծ եռանդով աշխատում, որ կարողանանք մեր բնակչության համար ապահովել հնարավորինս որակյալ, հասանելի և մատչելի բուժօգնություն: Սովորաբար այնքան ենք տարված լինում մեր ծրագրերով ու աշխատանքով, որ հաճախ չենք կարողանում տեսնել ու զգալ դրանց արդյունքը, իսկ այսօր այն հազվադեպ օրերից է, որ կարողանում ենք վայելել մեր միասնական աշխատանքի բերկրանքը: Կարևորն արդյունքն է, և ևս մեկ անգամ այս փոքրիկ հրաշքն ապացուցեց, որ հնարավոր է հոգատար գործընկերների ու մարդակենտրոն ծրագրերի շնորհիվ հաղթահարել ամեն բան: Մենք հնարավորություն ստեղծեցինք բոլոր բալիկների համար անվճար վիրահատական միջոցառումներն անցնելու և մի շարք նվիրյալների շնորհիվ ծրագիրը բարեհաջող նոր փուլ է սկսել»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Միայն 2018-2022թթ. պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, փոխհատուցվել են նրանց վիրահատության և մեկ տարվա վերականգնողական բուժման ծախսերը:

Հայաստանում իրականացվում է նաև լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածինների լսողության սքրինինգ` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով:

Սքրինինգի արդյունքում հայտնաբերված` լսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող երեխաները վերցվում են դիսպանսերային հսկողության, նրանց մի մասը ստանում են ժամանակակից լսողական սարքեր, իսկ 4-րդ աստիճանի ծանրալսությամբ երեխաները ենթարկվում են ականջի խխունջի պատվաստման վիրահատության, որի արդյունքում նրանց հոգեխոսքային զարգացումը հետագայում չի տարբերվում իրենց հասակակիցներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP