23:15 17.07.2022
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել Եվրոպական խորհրդի դեմ՝ պահանջելով ավելի քան մեկ միլիոն դոլարի փոխհատուցում իր դեմ սահմանված պատժամիջոցներից, հայտնում է ամերիկյան Wall Street Journal-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը քննարկում է եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարարների մի շարք հայցեր։ Այսպիսով, մայիսի 25-ին գրանցվել է Ռոման Աբրամովիչի հայցը, մայիսի 24-ին՝ Միխայիլ Ֆրիդմանի, մայիսի 23-ին` Պետր Ավենի, մայիսի 6-ին` Ալեքսեյ Մորդաշովի, ապրիլի 29-ին` Ալիշեր Ուսմանովի կողմից:
«Պարոն Աբրամովիչը, ով նաև Պորտուգալիայի քաղաքացի է, պնդում է, որ պատժամիջոցները խախտում են իր հիմնարար իրավունքները, որոնք պաշտպանված են ԵՄ կողմից, որի անդամ է Պորտուգալիան: Նա փոխհատուցում է խնդրում՝ Եվրոպական խորհրդից ավելի քան մեկ միլիոն դոլար վճարել բարեգործական հիմնադրամին, որը ստեղծվել է «Չելսիի» վաճառքից ստացված եկամուտների հաշվին»,- գրել է Wall Street Journal-ը։
Անձնական պատժամիջոցները ներառում են ԵՄ երկրների տարածք մուտքի արգելք և ակտիվների սառեցում։ ԵՄ ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ եվրոպական պատժամիջոցների ռեժիմները ներառում են պատժամիջոցների տակ ընկած անձանց համար ԵՄ որոշումների դեմ եվրոպական դատարաններ բողոքարկելու հնարավորություն:
17:27 20.05.2025
Պլանային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Միրաքյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Գրիգոր Զոհրապի, Սիսակյան, Գ.Հակոբյանց, Գ․Հասրաթյան, […] ...
17:20 20.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել էԱյսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց […] ...
17:14 20.05.2025
Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջերUFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...
17:10 20.05.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄայիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ […] ...
17:05 20.05.2025
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […] ...
16:57 20.05.2025
Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […] ...