TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+25.42 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 14.9 հա տարածքում բռնկված հրդեհները

10:53 17.07.2022

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 […]

̰
Գերմանիայում հայտնել են առանց ռուսական գազի ձմեռը գոյատևելու անհնարինության մասին

10:47 17.07.2022

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն ասել է, որ գազի առկա պաշարները՝ առանց Ռուսաստանից մատակարարումների, բավարար չեն լինի ձմռանը գոյատևելու համար։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին Bild am Sontag-ին տված հարցազրույցում։ «Գազի պահետստարանները գրեթե 65%-ով լցված են։ Սա համեմատ  լավ է, քան նախորդ շաբաթներին, բայց դեռ բավարար չէ ձմեռը առանց ռուսական գազի […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը՝ Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների մասին

10:37 17.07.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր պաշտոնական էջում մեկնաբանել է Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջին երկկողմ հանդիպումը։ Բլինկենը, մասնավորապես, նշել է, որ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը, հանդիպելով Թբիլիսիում, «դրական քայլ են կատարել»։ «Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։ .@bayramov_jeyhun […]

̰
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz Sprinter»-ը․ կա տուժած

10:27 17.07.2022

Հուլիսի 17-ին, ժամը 05:09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Թ. Պ.) և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի […]

̰
10 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ․ՀՀ ԱԻՆ

10:18 17.07.2022

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հունաստանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

10:10 17.07.2022

Հունաստանում կործանված ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ «Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն տեղի պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

10:02 17.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ […]

̰
SHANTNEWS

20:00 16.07.2022

̰
Շիրակի մարզի Հովիտ գյուղում սուբվենցիոն ծրագրով ոռոգման ցանց կկառուցվի

19:58 16.07.2022

Հուլիսյան շոգեր են և ջրի պահանջարկն է մեծանում։ Ոռոգման այս թեժ սեզոնին գյուղացիական տնտեսությունները դարձյալ  բողոքում են ։ Մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալն անցած տարվա համեմատ քիչ չէ, բայց տասնյակ համայնքների հողերին չի հասնում։ Պատճառներից մեկն էլ ոռոգման ցանցերի բացակայությունն է։ Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ գյուղը 30 տարուց ավելի է ոռոգման ջուր չունի, բայց հողերը Կառնուտի […]

̰
Զելենսկու խորհրդականը հայտարարել է ընդդեմ Ուկրաինայի շահերի Գերմանիայի գործողությունների մասին

19:43 16.07.2022

«Հյուսիսային հոսք» գազատարի լիարժեք շահագործման համար անհրաժեշտ Siemens տուրբինի վերադարձին ձգտելով՝ Գերմանիան գործում է Ուկրաինայի շահերի դեմ։ Այս մասին հուլիսի 16-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին։ «Պնդելով վերադարձնել այս տուրբինը, Գերմանիան անում է ճիշտ հակառակը, ինչին ցանկանում է հասնել Ուկրաինան, այն է՝ ավելի շատ ճնշում պատժամիջոցներով  և ավելի քիչ […]

̰
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը այցելել է Արմավիրի մարզ

19:35 16.07.2022

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը կողմերի միջև ձևավորված հարաբերությունների համար նախ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային և համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները: Անդրադառնալով […]

̰
Կոտայքի մարզն ընդգրկվել է ԱՀԿ «Հոգեկան առողջության ոլորտում հիմնական բացերի դուրսբերմանն ուղղված գործողությունների»​  նախագծում

19:26 16.07.2022

Կոտայքի մարզն ընդգրկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան/ԱՀԿ/ գրասենյակի կողմից իրականացվող`​ «Հոգեկան առողջության ոլորտում հիմնական բացերի դուրսբերմանն ուղղված գործողությունների»​ նախագծին, որի շրջանակներում կայացել է հանդիպում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատու մասնագետներ: Հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակից Մարիետա […]

̰
Սաուդյան Արաբիան նշել է նավթի օրական արդյունահանման առավելագույն մակարդակը 

19:18 16.07.2022

Սաուդյան Արաբիան կարող է ավելացնել նավթի արդյունահանումը օրական մինչև 3 մլն բարելով։ Այս մասին հուլիսի 16-ին հայտարարել է  թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Պարսից ծոցի և  ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի բացմանը։ «Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ նավթի արդյունահանումը կավելացնի օրական մինչև 13 միլիոն բարել, որից հետո այլևս հնարավորություն չի ունենա ավելացնելու արդյունահանումը»,- նրա խոսքերը մեջբերում […]

̰
Ճապոնիայում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային՝ 110,6 հազար նոր դեպք է գրանցվել

19:09 16.07.2022

Ճապոնիան գերազանցել է COVID-19-ի նոր դեպքերի թվի ռեկորդը։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ երկրում մեկ օրում 110,6 հազար դեպք է գրանցվել։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր Ճապոնիայում փետրվարի 5-ին,երբ մեկ օրում 104 հազար դեպք էր գրանցվել։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է 10,23 միլիոն վարակ, բնակչության շրջանում մահացության դեպքերը 31,5 հազար են։ Այս շաբաթ Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց […]

̰
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը 30 տարեկան է

19:00 16.07.2022

«Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի 30-ամյակին նվիրվարծ միջոցառումների մեկնարկը տրվել է  հիվանադանոցից»։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, մարզպետարանի պատասխանատուների հետ կարճատև շրջայց է կատարել հիվանդանոցում, հետևել աշխատանքներին, որից հետո Գյումրու Հայորդյաց տան դահլիճում մասնակցել է հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Մարզպետը շնորհավորել է հիվանդանոցի անձնակազմին օրվա առթիվ […]

̰
Շողակաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կունենան լուսավորության ցանց

18:52 16.07.2022

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է լուսավորության ցանց։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 8 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Շողակաթ, Դրախտիկ, Արտանիշ, Ծափաթաղ, […]

̰
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Իրանին համագործակցության կոչ է արել

18:44 16.07.2022

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Իրանին կոչ է արել համագործակցել տարածաշրջանի արաբական երկրների հետ՝ չմիջամտելով այլ երկրների գործերին։ «Մենք կոչ ենք անում Իրանին՝ որպես հարևան երկրի, համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ լինելով ընդհանուր տեսլականի մաս՝ հավատարիմ մնալով միջազգային իրավունքի հարգման սկզբունքներին, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու անհրաժեշտությամբ»,- ասել է […]

̰
 «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

18:37 16.07.2022

Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է հանդիպում՝ «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրազեկման նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության  «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը,  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում կազմակերպության անասնաբուժության ու համարակալման […]

̰
Էր Ռիադը կավելացնի նավթի արդյունահանումը և կօգնի Ուկրաինային հացահատիկի արտահանման հարցում

18:19 16.07.2022

Սաուդյան Արաբիան խոստացել է հավասարակշռել նավթի համաշխարհային շուկան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցից հետո։ ԱՄՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Թագավորությունը մտադիր է նաև նավթի արդյունահանման մակարդակը ավելացնել 50%-ով՝ հուլիսի և օգոստոսի համար նախատեսված ցուցանիշների համեմատ։ Այս մասին գրում է The Insider-ը։ «Երկու կողմերը նշել են ռազմավարական, տնտեսական և ներդրումային համագործակցության կարևորությունը, հատկապես ուկրաինական ներկայիս […]

̰
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

18:10 16.07.2022

Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ Հաղորդում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։ «17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի […]

̰
Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը․ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

18:02 16.07.2022

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը […]

̰
SHANTNEWS

18:00 16.07.2022

̰
Մահացու շոգ Իսպանիայում․ մեկ շաբաթում 360 մարդ է մահացել

17:57 16.07.2022

Իսպանիայում 6 օր շարունակվող անոմալ շոգ ալիքի հետևանքով մահացել է 360 մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, հայտնել է RTVE հեռուստառադիոընկերությունը։ «Հուլիսի 10-ից 15-ի վիճակագրության համաձայն՝ 360 մարդ մահացել է Իսպանիայում անցած շաբաթվա ընթացքում նկատված բարձր ջերմաստիճանի պատճառով, մահերի մեծ թիվը՝ 123 մարդ, գրանցվել է  ուրբաթ օրը»,- հաղորդել է PTVE-ն: Հեռուստառադիոընկերությունը հիշեցնում է, որ […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է

17:48 16.07.2022

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի բռնկում. Վարակների օրական թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին յոթ շաբաթվա ընթացքում։ Համաճարակը գրանցվել է երկրի կենտրոնական, հյուսիսարևմտյան և հարավային նահանգներում, հայտնում է Bloomberg-ը։ Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ Չինաստանը հուլիսի 15-ին հաղորդել է 450 վարակի մասին, ինչը մայիսի 25-ից ի վեր ամենաշատն է, որոնց մեծ մասը հայտնաբերվել է Անհույում և […]

̰
Վթար Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին․ կա զոհ

17:40 16.07.2022

Հուլիսի 16-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E220», «Mercedes-Benz C180» և «Hyundai Sonata» […]

̰
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները ԵՊՀ-ում ներկայացրել են թիմային գիտական նախագծեր

17:34 16.07.2022

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշակերտական պատվիրակությունների անդամներն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին, որտեղ նրանք ներկայացրել են թիմային գիտական նախագծեր և պաստառներ։ Նոր ձևաչափով անցկացվող այս միջոցառմանը մասնակցել են գիտությամբ հետաքրքրված ԿՄՕ-ի մասնակից շուրջ 250 աշակերտներ՝ կազմելով գիտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4-ական մասնակից տարբեր երկրներից։ Թիմերն ունեն նաև գիտական ղեկավար և […]

̰
Թուրքիայի նախագահը հուլիսի 18-ին կմեկնի Թեհրան

17:18 16.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի երեկոյան կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովին։ Հայտնում է IRNA գործակալությունը։ Էրդողանը բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հրավերով կմեկնի Թեհրան։ Սաադաբադի մշակութային և պատմական համալիրում Ռաիսին երեքշաբթի առավոտյան պաշտոնապես կընդունի Թուրքիայի ղեկավարին։ Էրդողանի այցի օրակարգում են նաև հանդիպում Իրանի նախագահի հետ, […]

̰
Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ

20:50 15.07.2022

Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Քրեակատարողական ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին: Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական […]

̰
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը

20:44 15.07.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Կողմերի միջև մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի […]

̰
Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը երկրում քաղաքական ճգնաժամ է կանխատեսում

20:37 15.07.2022

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը երկրում  կանխատեսում է քաղաքական ճգնաժամ, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում։ Ինչպես նշել է պետության նախկին ղեկավարը «Россия 24»-ին տված հարցազրույցում, իրավիճակը Մոլդովայում շատ բարդ է, և այն կշարունակի վատթարանալ ներկայիս իշխանությունների քաղաքական անկարողության և Արևմուտքի կողմում Ռուսաստանի Դաշնության դեմ «աշխարհաքաղաքականություն խաղալու» փորձերի պատճառով։ «Նրանք ունե՞ն դիմանալու հնարավորություն: […]

̰
BACK_TO_TOP