20:30 15.07.2022
Անասնաբուծության ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվել է հանդիպում` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Քննարկմանը մասնակցլ են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Նախարարության ներկայացուցիչները ֆերմերներին տեղեկացրել են ՀՀ-ում […]
20:23 15.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Իսրայելից ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սա նախագահի առաջին պաշտոնական այցն է այս երկեիր։։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Երեկոյան Բայդենը և թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը կհանդիպեն Ջիդայի Խաղաղության պալատում։ Ուրբաթ օրը նախատեսված են նաև Սպիտակ տան ղեկավարի և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի բանակցությունները։ Միաժամանակ […]
20:17 15.07.2022
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կեսն արդեն հաստատել է դաշինքին միանալու Շվեդիայի դիմումը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը։ «Այսօր ՆԱՏՕ-ի անդամների կեսը վավերացրել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտը: Շնորհակալություն բոլոր 15 երկրներին վավերացման համար»,- այս մասին նա գրել է Twitter-ում: Դանիան և Կանադան առաջինն են վավերացրել արձանագրությունը՝ ստորագրման հաջորդ օրը։ Երկու […]
19:58 15.07.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի նպատակը այս պահին իրականացվող ու ընթացիկ տարում մեկնարկող՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի քննարկումն էր․ մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, Քաղաքաշինության, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակիցները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է հաշվետվություն դեռևս անցած տարիներից անավարտ ու ընթացող ծրագրերի մասին, […]
19:53 15.07.2022
Հուլիսի 10-ին և 11-ին Իսպանիայում դիտված անոմալ շոգ եղանակը 43 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է Telecinco հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կառլոս III-ի անվան Առողջապահության ինստիտուտի տվյալները։ Նշվում է, որ առաջին օրը մահացել է 15 մարդ, իսկ երկրորդ օրը՝ 28։ Ըստ կանխատեսումների՝ օդի բարձր ջերմաստիճանը կարող է հասնել +44 աստիճանի։ Եղանակային վտանգի մակարդակը հանրապետության […]
19:45 15.07.2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը հուլիսի 18-ին կայցելեն Ադրբեջան, հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։ Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։
21:00 14.07.2022
2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավական եւ քաղաքական հաստատություններին: Այս մասին ասել է ԱՄՆ Նեւադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ազգությամբ հայ Ներսես Կոպալյանն «Իրավական մոտարկում ԵՄ արժեքահեն օրենսդրությանը» խորագրով […]
20:49 14.07.2022
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի, կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը հասնում է 1000-ի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ Գամկրելիձեն ասել է, որ կորոնավիրուսի յոթերորդ ալիքի գագաթնակետը, ամենայն հավանականությամբ, կլինի աշնան սկզբին։ «Ասպարեզում հիմնականում նույն շտամն է, ինչ Եվրոպայում՝ Omicron B.A.4 և B.A.5-ը, որը բնութագրվում է ավելի արագ փոխանցելիությամբ, բայց, բարեբախտաբար, մահացության աճ և […]
20:43 14.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը: Տեղեկացնում է ՀՀ Աժ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության […]
20:35 14.07.2022
Ֆրանսիան չի ցանկանում համաշխարհային պատերազմ և մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության ավարտին`չմիջամտելով դրան։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 14-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ TF1 եւ France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ «Մենք պետք է պատրաստ լինենք, որ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողությունը երկար կտևի։ Ամառը և աշնան սկիզբը դժվար է լինելու»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Միաժամանակ […]
20:29 14.07.2022
Հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբ։ Աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է հայկական կողմին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային […]
20:23 14.07.2022
Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը: Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին: 🛣Այս պահին […]
20:15 14.07.2022
Ընդդիմության առաջնորդ և Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ նախագահի հետ 20 րոպեանոց հանդիպումից հետո Նեթանյահուն ասել է, թե Բայդենի հետ ընկերություն է անում ավելի քան 40 տարի։ «Եվս 40 տարի ապրելու և ընկերներ լինելու համար անհրաժեշտ է դիմակայել իրանական սպառնալիքին։ Դրա համար […]
20:08 14.07.2022
Կապիկի ծաղիկի վարակի առաջին դեպքն է հայտնաբերվել Հնդկաստանում, հայտնում է տեղական ANI գործակալությունը՝ հղում անելով Կերալայի նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջին։ Նախարարի խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է հուլիսի 12-ին ինքնաթիռով նահանգ ժամանած տղամարդու մոտ։ Նախարարը նշել է, որ հիվանդի վիճակը բավականին կայուն է, ձեռնարկվում են բոլոր միջոցառումները։ Հայտնաբերվել են հիվանդի հետ շփում ունեցած անձինք, այդ թվում՝ […]
19:52 14.07.2022
Մեծ Բրիտանիայում ավարտվել է կառավարության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը։ Վարչապետի պաշտոնի վեց թեկնածուներից միայն հինգն են հաղթահարել հերթական փուլը, գրում է BBC-ն։ Նշվում է, որ ընտրությունների երկրորդ փուլում առաջին տեղը կրկին զբաղեցրել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը 101 ձայնով։ Երկրորդ և երրորդ տեղերում են պաշտպանության նախկին նախարար Փեննի Մորդոնը և ներկայիս արտգործնախարար Լիզ Թրասսը՝ […]
19:45 14.07.2022
Շրի Լանկայի խորհրդարանի նախագահը նամակ է ստացել նախագահ Գոթաբայա Ռաջապակսայից, որում հայտարարում է իր հրաժարականի մասին, գրում է The Times of India-ն։ Չորեքշաբթի Ռաջապակսան կնոջ և թիկնապահների հետ լքել է երկիրը և այժմ գտնվում է Մալդիվներում, թեև ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա պատրաստվում է թռչել Սինգապուր։ Նախագահի՝ երկրից հեռանալուց հետո, Շրի Լանկայի Սահմանադրության համաձայն, նրա լիազորությունները ժամանակավոր […]
19:39 14.07.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր: Ռուբինյանը նախ հայտնել է, որ, քանի որ այն պատգամավորները, որոնց վերաբերում էր քննարկումը, […]
19:34 14.07.2022
Թուրքիայի հարավում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 41 մարդ, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 41 ուղևոր, նրանցից 39-ը՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Մեքսիկայից։ Նշվում է, որ տեսարժան վայրեր այցելող ավտոբուսը Միջերկրական ծովի Անթալիայից ուղևորվել է Դենիզլի՝ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում հայտնի առողջարանային հանգստավայր։ Սակայն ճանապարհի հատվածներից […]
19:29 14.07.2022
ՌԴ Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի», Գյումրու «Ռոտարի» ակումբի ներկայացուցիչներին այսօր ընդունել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է ներկաներին, խոսել հայ-ռուսական դարավոր բարեկամության, ծրագրերի և համագործակցությունների մասին: Վարդգես Սամսոնյանն այնուհետ նշել է, որ ընդամենը 1-2 օրից Գյումրին քույր քաղաքի […]
19:23 14.07.2022
Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու մարզի բժշկական եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարները հանդիպել են Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին ու պալատի ներկայացուցիչներին։ Սյունիքի չորս ԲԿ-ներ ու ԱԱՊ 9 կենտրոններ անդամակցում են Ազգային բժշկական պալատին եւ օգտվում նրա ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման), նաեւ այլ կրթական ծրագրերից։ […]
19:11 14.07.2022
Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Վիետնամի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և […]
19:05 14.07.2022
Թուրքական դատարանը բավարարել է Անկարայի Ոլուս շրջանի հայկական կաթոլիկ գերեզմանոցի վրա իրականացվող շինարարության կասեցման և շինթույլտվության չեղարկման պահանջով հայցը: Հայցը ներկայացրել էր Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ պալատի տարածած հայտարարության համաձայն՝ Անկարայի 14-րդ վարչական դատարանը բավարարել է Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետարանի ու բնակվարչության դեմ ներկայացված հայցը՝ չեղարկելով շինթույլտվությունը: Պալատի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը, […]
18:58 14.07.2022
Լատվիայի Սեյման ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ 2023 թվականի հունվարի 1-ից արգելք կդրվի Ռուսաստանից բնական գազի մատակարարման վրա։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հուլիսի 14-ին, հայտնել է Delfi պորտալը։ Բացի դրանից, կանոններ են հաստատվել ԵՄ այլ երկրների կարգավորող մարմինների հետ ռուսական գազի ներմուծման արգելքի ապահովման ուղիների համաձայնեցման կոնկրետ դեպքերի համար։ Ավելի […]
18:53 14.07.2022
Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 14-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։
18:47 14.07.2022
COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
18:41 14.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական և վարույթային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, որն ըստ իր եղբոր՝ 2022թ. հունիսի 6-ի ահազանգի՝ […]
19:56 13.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, […]