19:50 13.07.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ողջունելով հյուրին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Չինաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է և հույս հայտնել, որ փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունները տարիների ընթացքում առավել կսերտանան։ Իր հերթին դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա […]
19:44 13.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 13-ին ընդունել է տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաների այցը Արցախ, նշել, որ հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել խթանել դեպի Արցախ այցելությունները: «Թեև պատերազմի […]
19:37 13.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել բոլոր կառավարություններին վերադառնալ դիմակների ռեժիմինի, քանի որ մահերի թիվը շարունակում է ավելանալ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ Omicron-ի ենթատեսակների պատճառով շարունակում է հիվանդության, հոսպիտալացումների և մահերի նոր ալիք հասունանալ ամբողջ աշխարհում: Վարակների և հոսպիտալացումների թվի աճի պայմաններում Գեբրեյեսուսը կոչ է […]
19:31 13.07.2022
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան նախատեսում է մինչև 2024 թվականը «չեղարկել Ռուսաստանի հետ սահմանը»։ Aliq Medi-ի հաղորդմամբ՝ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները մեղմ ձևակերպում են գտել այս որոշման համար՝ «ազատ տեղաշարժ», հայտարարել են, որ այն նախատեսվում է իրականացնել մեկ, առավելագույնը՝ մեկուկես տարուց։ «Այս հարցը մշակման փուլում է։ Արդեն այս տարի նախատեսվում է պարզեցնել երթևեկությունը: Ինչպես նախատեսված է […]
19:26 13.07.2022
Հուլիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բուժական միավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության կենտրոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովը, Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության […]
19:20 13.07.2022
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք […]
19:16 13.07.2022
Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 1,7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն: Այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է ֆինանսական հաստատության նախագահ Դեյվիդ Մալպասը։ «Այն, ինչ Համաշխարհային բանկը կարող է անել և անում է, դա այն է, որ շատ մեծ և ժամանակին աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի ժողովրդին։ Երեկ մենք շարունակեցինք դա անել 1,7 միլիարդ դոլարի հատկացումով, որը ստացվել […]
19:10 13.07.2022
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան (Ղուկասյանից-Մադոյան), Մյասնիկյան փողոցներում. Ղարիբջանյան (Ղուկասյանից-Մադոյան)՝ 2062 մ², Մյասնիկյան (N222 տանից հարավ) 1329 մ²։ Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության […]
19:05 13.07.2022
Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Բանակցություններն անցկացվել են ռազմական օբյեկտներից մեկում՝ մամուլի համար փակ դռների հետևում։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Ստամբուլում քառակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ ՊՆ-ն առաջարկներ է […]
19:01 13.07.2022
Այսօր՝ հուլիսի 13-ին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG-NEAR) ներկայացուցիչ Մայքլ Ռուփը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ասել է, որ Եվրահանձնաժողովը Վրաստանի մասին զեկույց կպատրաստի, նախկինում սահմանված 2022 թվականի դեկտեմբերի փոխարեն, մինչև 2023 թվականը: Հաղորդում է Aliq Media-ն։ Զեկույցը վերաբերելու է, թե ինչպես է երկիրը կատարում Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները: Ռուփը, սակայն, […]
18:55 13.07.2022
Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում. այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույաշը։ Արտակարգ դրությունը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ջեռուցման սեզոնի նախաշեմին երկրի վառելիքով ապահովմանը։ Մասնավորապես՝ օգոստոսից կավելացվեն գազի գնումները արտերկրից, և կկրճատվի վառելիքի սպառումը երկրի ներսում։ Գույաշը նաև նշել է, որ աշնանը գազի պակասը կզգացվի […]
18:38 13.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։ Նրան դիմավորել են Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Նաֆթալի Բենեթը, Կնեսետի խոսնակ Միկի Լևին և իսրայելցի այլ քաղաքական գործիչներ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել օդանավակայանում։ «Իսրայելցիների և ամերիկացիների միջև կապը մինչև հիմքն ամուր է»,- ասել է […]
20:00 12.07.2022
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների քարտուղարությունների մի խումբ աշխատակիցներ և պատգամավորների օգնականներ մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպված «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլին, որը տեղի է ունեցել մայիսի 18-ից հուլիսի 3-ը: Հուլիսի 12-ին դասընթացի մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: […]
19:56 12.07.2022
Եվրամիությունը հավանություն է տվել 2023 թվականի հունվարի 1-ից Խորվաթիայի մուտքին եվրոպական գոտի, ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Խորվաթիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Զդրավկո Մարիչի խոսքերով՝ սեպտեմբերից երկիրը կսկսի օգտագործել եվրոն խորվաթական կունայի հետ միասին։ «Ես համարձակվում եմ ասել, որ սա պատմական օր է… Մենք կկարողանանք ակտիվացնել մեր Եվրո օրենքի որոշ դրույթներ: Սկսենք կամավոր, իսկ սեպտեմբերի 5-ից […]
19:45 12.07.2022
Անցած շաբաթվա ընթացքում (04-10.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 154 նոր դեպք։ Առողջացել է 2 338 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 63 հազար 659 թեստավորում է կատարվել: […]
19:37 12.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 17։37-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել […]
19:31 12.07.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների, կենտրոնի նորանշանակ պետ Սարիկ Մինասյանի հետ այսօր հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքներն, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ […]
19:26 12.07.2022
Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի բռնցքամարտիկները մեկնել են Լիտվա, որտեղ կանցկացնեն մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Հավաքի վերջում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտեր կանցկացնեն լատվիացի ու լիտվացի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականը Լիտվա է մեկնել մարզիչ Արա Պուլուզյանի գլխավորությամբ: Հաղորդում է ArmSport.am-ը։
19:20 12.07.2022
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կայացավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց Երևանում կայանալիք STARMUS միջազգային փառատոնի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոն, որը հյուրընկալելու է շուրջ […]
19:14 12.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են […]
19:07 12.07.2022
Բուդապեշտի կենտրոնում խոշոր բողոքի ցույց է տեղի ունենում՝ ընդդեմ Հունգարիայի կառավարության կողմից հարյուր հազարավոր փոքր բիզնեսի համար նախատեսված հարկերի բարձրացման, հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ մոտ հազար ցուցարար երեք ժամով արգելափակել է երթևեկությունը Հունգարիայի մայրաքաղաքի երկու հատվածները միացնող կամրջով։ Ցուցարարները սկզբում հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում՝ Հունգարիայի խորհրդարանի դիմաց, որտեղ քննարկվում էր հարկերի դրույքաչափը բարձրացնելու […]
19:00 12.07.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում: Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ […]
18:54 12.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը կառուցել է նոր շրջանցիկ ջրագիծ ՕԿՋ-ի վերին ավազանից. սպառողներին հասնող ջուրն ավելացել է վայրկյանում 15 լիտրով։ Էջմիածնի Զվարթնոց, Արագած թաղամասերը և հարակից Մուսալեռ, Ոսկեհատ, Պտղունք, Արևաշատ գյուղերը (շուրջ 4500 բաժանորդ) ջուր ստանում են Շահումյան գյուղի 2 ավազանից բաղկացած Օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ)՝ վայրկյանում 120 լիտր քանակությամբ: Ջրաքանակը, ընդհանուր […]
18:48 12.07.2022
«Ուկրաինան հաստատում է իր մասնակցությունը «հացահատիկային միջանցքի» շուրջ քառակողմ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 13-ին Ստամբուլում։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ Նա, մասնավորապես, պարզաբանել է, որ Կիևը կողմ է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը լուծվի ՄԱԿ-ի հովանու ներքո։ «Այս համատեքստում մենք երախտապարտ ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին […]
18:42 12.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Տեսչական մարմինը հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Արարատի մարզում։ Մարզի Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 […]
18:36 12.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումը կայանալու է հուլիսի 19-ին։ Երեք երկրի առաջնորդները քննարկելու են Սիրիայի խնդիրը։ Թեհրանում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումների անցկացում։ Էրդողան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությանն առնչվող հարցեր։
18:31 12.07.2022
Ներհամայնքային փոխադրումների ժամանակ հաշմանդամություն ունեցող ուղևորների տեղափոխման իրավունքն ապահովելու նպատակով պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություն և լրացումներ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 12-ի արտահերթ նիստում: Հեղինակն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր […]
18:25 12.07.2022
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Մեքենավարների փողոցում (5696 մ²)։ Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին […]