TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Աջակցելու ենք տրիբունաներում, սպասելու ենք մեծ հաղթանակների․ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը

00:13 23.05.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղին մնում է երկկողմանի փակ․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:03 23.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Միլանը 11 տարի անց՝ Իտալիայի չեմպիոն

23:57 22.05.2022

Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, «Միլանը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ 32-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ։ 4 րոպե անց Կեսյեն խփեց թիմի 3-րդ գոլը։ Հատկանշական է, որ բոլոր գոլերի փոխանցումներն արեց Ռաֆաել Լեանը։ Այսպիսով, «Միլանը» 86 միավորով հռչակվեց երկրի չեմպիոն։ Պիոլիի թիմն […]

̰
Եվրախորհրդարանում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ

23:42 22.05.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն օգնի Եվրոպային հաղթահարել ուկրաինական ճգնաժամը։ Եթե ​​նրանց հիմնական նպատակը հակամարտությունների կանխումն է, ապա ԵՄ-ն պետք է էմբարգո սահմանի ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ, հայտարարել է խորվաթ պատգամավոր Միսլավ Կոլակուշիչը Եվրախորհրդարանի նիստում։ «Եթե դա ճիշտ էր, եթե մենք իսկապես պայքարում էինք խաղաղության համար, ապա մենք պետք է անհապաղ նույն պատժամիջոցները կիրառեինք Սաուդյան […]

̰
Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը

23:31 22.05.2022

Այսօր կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայ մարզիկներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները․ 8կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան) 51կգ Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող 54կգ Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա) 57կգ Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0 60կգ […]

̰
Բերդ քաղաքում ավտոմեքենա է այրվել

23:23 22.05.2022

Մայիսի 22-ին, ժամը 20:26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:16-ին: Բերդ-Չինչին ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվել է «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան:

̰
ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախադրյալներ է ստեղծում աշխարհում լարվածության աճի համար․ Ստանիսլավ Զաս

23:10 22.05.2022

ՆԱՏՕ-ի ընդլայնումը կհանգեցնի աճող լարվածության և չի նպաստի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին կիրակի օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իհարկե, մենք այս ընդլայնումը համարում ենք լարվածության աճի և տարածաշրջանի հետագա ռազմականացման նախապայման: Սա իրականում չի ծառայում անվտանգության ամրապնդմանը, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների», – ասել է Զասը: […]

̰
Նախարար Քերոբյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022 միջոցառմանը

23:00 22.05.2022

Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է այն քայլերին, որոնք ձեռնարկում է պետությունը, որպեսզի Երևանը դառնա նոր տեխնոլոգիական կլաստեր. «Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել, որպեսզի հասկանանք, թե որն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մեր առաջարկն է Հայաստանը […]

̰
Ավստրիան սառեցրել է ռուսաստանցիների ակտիվները՝ 254 մլն եվրոյի չափով

22:50 22.05.2022

Ավստրիան, Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ֆոնին, սառեցրել է ռուսաստանցիների ակտիվները՝ 254 մլն եվրոյի չափով 97 հաշիվների համար, հայտնում է ORF հեռուստաալիքը՝ վկայակոչելով կանցլերի գրասենյակի փաստաթղթերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ակտիվների որոնումն իրականացնում է ներքին գործերի նախարարությանը կից Պետական ​​անվտանգության և հետախուզության դեպարտամենտի աշխատանքային խումբը՝ այլ գերատեսչությունների հետ միասին։ Մայիսի վերջին կգործարկվի հաշվետվության նոր համակարգ՝ նման ակտիվների […]

̰
Մարզահամերգային համալիրում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

22:39 22.05.2022

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը մեկնարկեց Եվրոպայի առաջնության պատմական ակնարկով՝ վերհիշելով նախորդ առաջնությունները հյուրընկալած երկրները: Այնուհետ մեկնարկեց առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր: «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Մենք ցանկամում ենք […]

̰
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետ կնվազի 6-9 աստիճանով

22:25 22.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]

̰
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ

22:08 22.05.2022

Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։ Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամներից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները. որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր […]

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

22:00 22.05.2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները Յենս Ստոլտենբերգին նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներ են ներկայացրել։ Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով իրավիճակը, նշել են, որ չեն կարող «այո» ասել այս երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն՝ «քրդական […]

̰
ԱՀԿ-ն հայտնում է գրեթե 70 երկրներում COVID-19-ով հիվանդացության աճի մասին

21:47 22.05.2022

COVID-19 վարակի նվազման ֆոնին աշխարհի գրեթե 70 երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Այս մասին կիրակի օրը՝ մայիսի 22-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ ասամբլեայի բացման ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր պետություններին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովել բնակչության առնվազն 70%-ին: «Մենք նաև կոչ ենք […]

̰
Բրյուսելում տեղի ունենում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

21:34 22.05.2022

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույցը  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։  

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

21:23 22.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։

̰
Պուգաչովան և Գալկինն ապրում են Իսրայելում՝ 6 միլիոն դոլար արժողության առանձնատանը

20:55 22.05.2022

Երգչուհի Ալլա Պուգաչովան և հեռուստահաղորդավար և պարոդիստ Մաքսիմ Գալկինն ապրում են Իսրայելում՝ էլիտար առանձնատանը, որը գտնվում է այսպես կոչված իսրայելական Ռուբլյովկայում։ Վիլլայի արժեքը, որը Iz.Ru-ի նկարահանող խմբին հաջողվել է ֆիքսել ուղղաթիռից, կազմում է առնվազն 6 միլիոն դոլար։ Ըստ Iz.Ru-ի՝վիլլան պատկանում է Գալկինի գործարար եղբորը, ով համագործակցում է Ռուսաստանի ուժային կառույցների հետ, ուստի առանձնատունը հավանաբար հնարավոր […]

̰
Վարչապետ Փաշինյանը և Շառլ Միշելն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են այսօր նախատեսված եռակողմ բանակցություններին

20:44 22.05.2022

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու […]

̰
«Մետագեյթ» սարքը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն

20:30 22.05.2022

«Մետագեյթ». այսպես է կոչվում սարքը, որը ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինհաշմադամներին օգնելու համար: Այն վիրտուալ իրականության ու ինժեներական հատուկ լուծումների ամբողջություն է, որն ապահովում է ժամանց, բայց որ շատ ավելի կարևոր է՝ հիվանդանոցի պատերից դուրս հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս, կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն: Այս մասին է  ՀՀ կառավարության […]

̰
Թեհրանում էլիտար զորքերի գեներալի են սպանել

20:04 22.05.2022

Անհայտ անձինք Թեհրանի արևելյան թաղամասի փողոցներից մեկում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպային։ Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, հայտնում է ABC News-ը։ Խոսքը գնդապետ Սայադա Խոդայի մասին է, ով մահափորձի պահին մեքենայով շրջելի է եղել քաղաքում։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անհայտ անձինք մոտոցիկլետներով անցել են գնդապետի մեքենայի կողքով և հինգ […]

̰
Նիկոլ  Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ

19:40 22.05.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

̰
Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ Պուտինի հետ բանակցությունների

19:18 22.05.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը մայիսի 23-ին Սոչիում կհանդիպի Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Սոչին կրկին դարձել է միջպետական ​​կարևոր երկխոսությունների հարթակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն ժամանել է մեր քաղաք՝ […]

̰
Արցախի նախագահը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը

18:40 22.05.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի՝ Ստեփանակերտում  համերգով հանդես գալու  նախաձեռնությունը` այն  կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում: Նախագահ Հարությունյանի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

17:13 22.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում․ Արայիկ Հարությունյան

17:00 22.05.2022

Եթե չեք կարողացել գնել այսօր երեկոյան կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության տոմս, ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում,- այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Դիտե՛ք գեղեցիկ շոուն հեռուստատեսությամբ»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

̰
Միհրան Հարությունյանը հաղթանակ է տարել

16:35 22.05.2022

Միհրան Հարությունյանը հերթական մենամարտն է անցկացրել MMA-ում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Արտուրո Էրնանդեսին։ Հայ մարտիկն MMA-ում անցկացրել է 6 մենամարտ, որից պարտվել է միայն մեկում: Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան

16:00 22.05.2022

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մասնագետները տանկային դիրեկտրիսներում, մարտավարական դաշտերում, զորային հրաձգարաններում, ավտոդրոմներում եւ տանկոդրոմներում աշխատանքներ են կատարել: անց են կացվել մալուխներ, վերականգնվել են թիրախային համալիրները, կատարվել է հատուկ օբյեկտների, […]

̰
Ստեփանակերտում մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումը

15:35 22.05.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Պետական նախարարը ողջունել է ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերի իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: «Արցախը […]

̰
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

15:15 22.05.2022

Այսօր՝ մայիսի 22-ին, նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրն է: Տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ` կենսաբազմազանության պահպանության եւ նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային եւ ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը: Սա […]

̰
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները

15:05 22.05.2022

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։  

̰
BACK_TO_TOP