14:30 22.05.2022
Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Այդ մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ «Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել»,- նշել է նա։
14:15 22.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
14:07 22.05.2022
«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր Ֆեյսբուքյան էջում։ Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների […]
13:40 22.05.2022
Հարձակվող Արտյոմ Ձյուբան կհեռանա Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»։ Այս մասին խաղացողը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Ձյուբայի պայմանագիրը Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ ավարտվում է։ Նա ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից: 2021/2022 մրցաշրջանում Ձյուբան 28 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
13:28 22.05.2022
Ախուրյան համայնքի բնակավայրերում շարունակվում է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով սուբսիդավորված պարարտանյութերի բաշխման գործընթացը: Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ, արդեն բաշխվել է 1400 տոննան: Հիշեցնենք, որ կառավարությունը պարարտանյութի սուբսիդավորման որոշումն ընդունել էր գնաճի պայմաններում հողօգտագործողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք […]
13:03 22.05.2022
Մայիսի 22-ին ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն […]
12:43 22.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում համերգով հանդես գալու նախաձեռնությունը` այն կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հայկական […]
12:10 22.05.2022
« էլեկտրաէներգիայի փոխանակման օպերատորի որոշմամբ դադարեցվել է Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի առևտուրը, որն իրականացնում էր «Ինտեր ՌԱՕ»-ն։ Այս մասին ասված է Լիտվայի էներգետիկայի նախարարության՝ կիրակի՝ մայիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լիտվան կբավարարվի էներգիայի ներքին արտադրությամբ և ներմուծմամբ՝ Լատվիայի, Լեհաստանի և Շվեդիայի հետ կապերի միջոցով։ 2021 թվականին Լիտվան Ռուսաստանից ներմուծել է ներքին սպառման համար […]
11:57 22.05.2022
Yahoo News Japan-ի ճապոնական հրատարակությունը հայտնել է, որ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն տուժել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, չնայած այն հանգամանքին, որ երկրները դաշինքում չեն։ Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Պեկինը ներկայում շատ ավելի քիչ պատճառներ ունի Մոսկվայի հետ հակամարտության համար, քան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ և չին-ռուսական հարաբերությունները չեն վատթարացել Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության […]
11:46 22.05.2022
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել կիպրական հեղինակավոր Financial Mirror լրատվականին և ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները; «Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած երեք տասնամյակների անկախությունից հետո փոքրիկ Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ոչ առանց իր հարևանների թշնամական մտադրությունների պատճառով: Երկրի հեղինակությունը բարձրացնելու և պատերազմների պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու համար ունենալով […]
11:38 22.05.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարդկանց մոտ կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 92-ի՝ առանց մահվան ելքի: Մինչև մայիսի 21-ը ԱՀԿ-ն ստացել էր 12 ոչ էնդեմիկ երկրներից կապիկի ծաղիկի 92 լաբորատոր հաստատված դեպքերի մասին հաղորդումներ: Եվս 28 դեպք գտնվում է լաբորատոր հետազոտության փուլում, հավելել է ԱՀԿ-ն։ «Մինչ օրս այս հիվանդության հետ կապված մահվան դեպքեր չեն […]
11:19 22.05.2022
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև և ելույթ կունենա Գերագույն Ռադայում, հայտնում է Լեհաստանի ղեկավարի գրասենյակը։ «Նախագահ Անջեյ Դուդան գտնվում է Ուկրաինայում, կիրակի օրը նա ելույթ կունենա Գերագույն Ռադայում՝ որպես պատերազմի սկզբից ի վեր օտար պետության առաջին ղեկավար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
11:05 22.05.2022
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առևտրի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Բանգոկում կայացած ֆորումի վերջնական հայտարարության շուրջ, լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը։ «Եզրափակիչ փաստաթղթի 24 պարբերություններից 23-ը համաձայնեցվել են, որոնք վերաբերում էին տնտեսական և առևտրային օրակարգին: Բայց Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան չաջակցեցին Ռուսաստանի և Չինաստանի կոչին՝ շարունակելու համագործակցությունը ֆորումի օրակարգում»,- նշել է […]
10:55 22.05.2022
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան ղեկավար Օքսանա Մարկարովան մանրամասներ է հրապարակել ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար ԱՄՆ բյուջեից հատկացված 40 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորման պլանավորված բաշխման մասին։ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ արել է հնարավորինս արագ գումար հատկացնելու համար։ Մարկարովան ասել է, որ միջոցների կեսից ավելին՝ 23,75 մլրդ դոլար, ուղղվելու է Ուկրաինայի անվտանգությանը։ […]
10:45 22.05.2022
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին շաբաթ օրը հայտարարել է, որ մեծ տերությունների միջև մեծ հակամարտությունների վտանգը մեծացել է։ «Այժմ մենք բախվում ենք երկու համաշխարհային տերությունների՝ Ռուսաստանին և Չինաստանին: Այս երկրներից յուրաքանչյուրն ունի զգալի ռազմական ներուժ և վճռական է փոխել ներկայիս կանոնների վրա հիմնված կարգը», – պնդել է Միլին՝ Վեսթ Փոյնթի […]
10:37 22.05.2022
Վերջին մեկ օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է այսպես կոչված տենդի ավելի քան 186 հազար դեպք։ Այս մասին շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ինչպես նշվում է, մեկ մարդ մահացել է։ ԿԺԴՀ իշխանությունները ներկայում հիվանդությունն անվանում են «անհայտ տենդ», սակայն տվյալները հուշում են, որ խոսքը COVID-19-ի տարածման մասին է։
10:28 22.05.2022
Հունաստանի Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտնել է, որ Հունաստանում ուսումնասիրվում է կապիկի ծաղիկով մարդու հնարավոր վարակման կասկածելի դեպքը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպությանը։ «Խոսքը անգլիացի զբոսաշրջիկի մասին է, ով իր ուղեկից հետ միասին ընդունվել է Ատտիկովի հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են բացասական ճնշման սենյակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ համապատասխան նմուշներն արդեն ուղարկվել […]
10:20 22.05.2022
Կիրակի՝ մայիսի 22-ին, 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությանը։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Օջախը գտնվել է օվկիանոսի հատակի մոտ 30 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չկա։ Երկրի […]
10:10 22.05.2022
Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. Առնվազն երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Այս մասին մայիսի 22-ին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Նիղդե նահանգում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը տեղամասերից մեկում կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Տուժածները տեղափոխվել են […]
10:02 22.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
12:46 21.05.2022
«Ռոմայի» տնօրեն Տիագո Պինտոն մեկնաբանել է իտալական մամուլում հայտնված այն լուրերը, թե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ՝ ամռանը միլանյան ակումբ անվճար տեղափոխվելու համար։ «Ես Մխիթարյանի հետ խոսել եմ այն մասին, թե արդյոք նա պատրա՞ստ է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, դրա վրա ենք կենտրոնացած։ Ես ճանաչում եմ նրան ու նրա պրոֆեսիոնալիզմը, 100%-ով վստահ եմ, […]
12:38 21.05.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա լրջորեն մոտենա բանակցություններին։ «Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հարցին, այո, դա կախված կլինի նրանից, թե որքանով է նա անկեղծ ու լուրջ»,- շաբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Կորեայի Հանրապետության ղեկավարի հետ Սեուլում կայացած հանդիպման արդյունքների […]
12:27 21.05.2022
Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում […]
12:19 21.05.2022
«Ռոյթեր» գործակալությունը հայտնել է, որ Գերմանիան ու Իտալիան թույլ են տվել ընկերություններին ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազի գնման համար: Լրատվամիջոցը հղում է անում իր աղբյուրներին: Ըստ այդմ՝ Գերմանիան այդ քայլին գնում է՝ ԵՄ-ի հետ համակարգմամբ և չխախտելով նաև Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Ըստ «Ռոյթեր»-ի աղբյուրի՝ նույն իրավիճակն է նաև Իտալիայի դեպքում: Իտալիայի իշխանությունները Եվրահանձնաժողովի հետ […]
12:11 21.05.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Էրդողանի հետ բանակցություններից հետո Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը [ուկրաինական] ճգնաժամի կարգավորման հարցում, նրանք պայմանավորվել են աշխատել միասին՝ բացելու ուկրաինական հացահատիկի պաշարների […]
11:52 21.05.2022
Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո մայիսի 20-ին տեղի է ունեցել Փոքրասիական աղետի և 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը կոմպոզիտոր Ստեֆանոս Դեկերյանը հույն եւ հայ երաժիշտներից բաղկացած խմբով (Վասյա Զիլու, Մարիա Կանելոպուլու, Օդիսեաս Զաֆիրոպուլոս, Թեո Լազարու, Լեֆտերիս Խավուցաս, Վահան Գալստյան) համերգով ներկայացրել է հայկական ավանդական և […]
11:44 21.05.2022
Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ կողմից Թալինում կառուցվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։ Հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացումը։ Ներկա են գտնվել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական […]
11:23 21.05.2022
Շաբաթ՝ մայիսի 21-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մի քանի թիրախների, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որը նույնպես հարձակման է ենթարկվել, և առնվազն երկու չվերթ հետաձգվել է, հայտնում է Vesty.co.il-ը՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։ Սիրիական բանակը հաստատել է այս տեղեկությունը։ Իսրայելը դեռ չի մեկնաբանել գործողությունները։ Նշվում է, որ հարվածներն […]
11:14 21.05.2022
Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, […]