11:06 21.05.2022
Ղազախստանի հարավում գտնվող Շիմկենթ քաղաքի ծննդատան մոտ մայիսի 21-ին պայթյուն է որոտացել՝ վնասելով բնակելի շենքը։ Այս մասին հայտնում է Zakon.kz պորտալը։ «Պայթյունը որոտացել է Շիմկենթում՝ թիվ 1 ծննդատան մոտ։ Վնասվել է հարակից հինգ հարկանի բնակելի շենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել միջհիվանդանոցային դեղատանը։ Հնարավոր է, որ թթվածնի բալոն պայթել […]
10:57 21.05.2022
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․ Հարց– Մայիսի 22-ին Բրյուսելում […]
10:48 21.05.2022
Վրաստանում մայիսի 21-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։ Առաջին երկրաշարժը, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է տեղական ժամանակով 06:12-ին և ունեցել է 3,6 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմիի մոտ։ Երկրորդը եղել է 08:42-ին և եղել է 3,3 […]
10:41 21.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
10:33 21.05.2022
Ըստ ԱՄՆ առողջապահության բարձրաստիճան պաշտոնյաների, կապիկի ծաղիկի վարակը ությունը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ մտերիմ, ինտիմ կամ սեռական շփման միջոցով, որն ունեցել է ակտիվ ցանավորում: Հաղորդում է Bloomberg-ը։ ԱՄՆ-ում հաստատված վիրուսի մեկ դեպք կապ չունի Աֆրիկայի հետ, որտեղ հիվանդությունն առավել տարածված է, ասում են պաշտոնյաները: Նրանք նշել են, որ ընդհանուր բնակչության վարակվելո ռիսկը ցածր է, […]
10:24 21.05.2022
Գեղարքունիքի մարզպետարանն արդեն 12-րդ անգամ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրիրը կրող «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցույթ-փառատոնը մեծ մասսայականություն է վայելում հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Այս տարի մրցույթ-փառատոնը մեկնարկել էր մարտ ամսին, տեղերում անցկացվել էին տարածքային փուլերը, իսկ 2022 թվականի մայիսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Գեղարքունիքի երկրագիտական […]
10:08 21.05.2022
Եվրամիությունը կարող է արգելել ռուսական նավթի մատակարարումը ծովային ճանապարհով՝ ցամաքային խողովակաշարերով մատակարարումների էմբարգոյի փոխարեն։ Այսպիսով, ԵՄ-ն կհասնի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների առումով իր նպատակներին, և միևնույն ժամանակ կպահպանվի նրա առանձին անդամների տնտեսությունների բնականոն գործունեությունը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե Եվրամիությունը ցանկանում է պատժել Ռուսաստանին նավթային ոլորտում, ապա թող էմբարգո […]
20:50 20.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում տեղում է […]
20:46 20.05.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիﬕր Շկոլնիկովին (Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ)։ Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրադավարությանն առնչվող հարցերի։ «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն իմ աշխատանքային կարևոր ուղղությունն են եղել։ Դեռ օրենսդիրում աշխատանքի ժամանակ եղել եմ մարդու իրավունքների պաշտպանության […]
20:40 20.05.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ: «Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում: Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, […]
20:35 20.05.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը: 20 տարի դադարից հետո բնակավայրն ունի մեկհարկանի, բոլոր հարմարություններով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ 114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ 2020-2022 թվականների կտրվածքով և կողմերի 50 տոկոս մասնակցությամբ: Ծրագրի իրականացումն ապահովել է […]
20:27 20.05.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանի պետական սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 48 հազար 797 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլին 2021 թվականի ապրիլի համեմատ Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների թիվն […]
20:22 20.05.2022
Կհիմնանորոգվեն Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության՝ կմ66+000-կմ80+000 /14կմ երկարությամբ/ հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 3,3 միլիարդ դրամ և Հ-39, /Մ-10/ – Գավառ – /Մ-10/ հանրապետական նշանակության՝ կմ4+300-կմ6+800 /3.4կմ երկարությամբ/ հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1,55 միլիարդ դրամ։ Մրցույթի […]
20:15 20.05.2022
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Haberler» լրատվական կայքը հավելել է, որ նախօրեին Դեմիրը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել էին Անգլիա բրիտանական պաշտպանական արդյունաբերական ընկերությունների, այդ թվում «BAE Systems» և «Rolls-Royce»-ի ներկայացուցիչների հետ բանակցելու համար: […]
20:03 20.05.2022
Մայիսի 20-ին նշվել է Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատի կազմավորման 98-ամյակը Միջոցառմանը մասնակցել և մարզպետի անունից ողջույնի և շնորհավորական խոսքով է հանդես եկել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Գյումրում ՌԴ գլխավոր հյուպատոսը, բարձրաստիճան զինվորականներ։ Ջոկատի կազմավորման 98 ամյակին նվիրված հանդիսավոր երթից հետո, պարգևատրվել են մի շարք զինվորականներ, […]
19:47 20.05.2022
Մայիսի 20-ին 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։ Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի հուշապատի մոտ հարգանքի […]
20:45 19.05.2022
Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» ընկերության պատվերով իրականացվել է միջազգային աուդիտ: Ըստ մասնագիտացված միջազգային աուդիտորական 3M3A ընկերության եզրափակիչ եզրակացության՝ «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այն հիմնովին թերի է, և անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա՝ որպես շուկայական արժույթի: Այս եզրակացության համաձայն՝ «Ադմոսֆեր Արմենիայի» հեռուստալսարանի չափումները չեն […]
20:40 19.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև խորհրդարաններում գործող բարեկամության խմբերը։ Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել և […]
20:33 19.05.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցած ասուլիսը վերաբերել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Հիշեցնենք, որ առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին, իսկ բուն առաջնությունը կտևի մայիսի 21-ից 31-ը: Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը, ֆեդերացիան, մյուս գործընկերները արել են առավելագույնը մրցաշարը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Մանրամասները՝ […]
20:06 19.05.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթությունով լի հայտարարությունները»։ «Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ […]
19:55 19.05.2022
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Օրակարգում […]
19:48 19.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
19:40 19.05.2022
Շվեդիան և Ֆինլանդիան համապատասխանում են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու բոլոր չափանիշներին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 19-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր պահանջներին: Հեռավոր հյուսիսում ՆԱՏՕ-ի երկու նոր անդամների առկայությունը կբարձրացնի մեր դաշինքի անվտանգությունը, […]
19:33 19.05.2022
Արթիկի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի գումարի 60 տոկոսը կառավարությունն է տրամադրել։ 49 մլն 230 հազար դրամ արժողությամբ ծրագրի 29 մլն 538 հազար կառավարության համամասնությունն է։ 9 մլն 302 հազար դրամ էլ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի համար։ Այս ծրագրում կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել։
19:27 19.05.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ […]
19:20 19.05.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: