19:15 19.05.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1,587 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմել է ընդհանուր արտահանման 76,1 տոկոսը։ Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 37,1 […]
19:10 19.05.2022
ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ կտրամադրվի Լոռու մարզի հանրակրթական ուսումնական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Առողջ ապրելակերպի ու սպորտի զարգացման նպատակով շենքային և ուսումնական բարենպաստ պայմաններով կապահովվեն Լոռու մարզի հետևյալ ուսումնական հաստատությունները. մասնավորապես նախատեսվում է մարզադահլիճ կառուցել Ստեփանավանի թիվ 1 վարժարանի, Վանաձորի թիվ 9, […]
19:04 19.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է նիդեռլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ տնտեսության […]
18:57 19.05.2022
2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Եվրոպական այս կարևոր ստուգատեսում Հայաստանի ազգային հավաքականի թիմի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի նաև Շիրակի մարզի 4 տիտղոսակիր բռնցքամարտիկ․ Արթուր Հովհաննիսյան՝ 51 կգ քաշային կարգ, Եվրոպական մարզական խաղերի և Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկով՝ 63,5 կգ քաշային կարգ, Օլիմպիական խաղերի […]
18:51 19.05.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Ուկրաինայի ռազմական սպառազինության տրամադրման հարցը։ Օգնության փաթեթը կներառի հրետանի, հրթիռներ և անօդաչու սարքեր։ Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 19-ին, հաղորդել է Ջոնսոնի գրասենյակը։ Վոլոդիմիր Զելենսկին Բորիս Ջոնսոնին ներկայացրել է Դոնբասում տիրող իրավիճակը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։ Ջոնսոնն իր հերթին ասել է, որ Մեծ […]
18:38 19.05.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։ Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ […]
19:54 18.05.2022
Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես […]
19:45 18.05.2022
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին: DPA-ի տվյալներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ծրագրվում էր մայիսի 18-ին քննարկել Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից ներկայացված դիմումները, ինչը կհամարվեր գործընթացի սկիզբ, սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով բանակցությունները տեղի չեն ունեցել: Թուրքական կողմը հստակ հասկացրել […]
19:20 18.05.2022
Վրաստանում և հարևան երկրներում գները շարունակում են արագ աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս։ Հաղորդում է aliq.ge-ն։ Մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են հետևյալ ապրանքախմբերի գները. տրանսպորտ՝ 22,4 տոկոս աճ, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 21,3 տոկոս աճ, հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 12,5 տոկոս աճ, կահույք և […]
19:14 18.05.2022
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի 541-Ն որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և մանկապարտեզին՝ պատճառած վնասի փոխհատուցման համար։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը Հատկացված 3 միլիոն […]
19:07 18.05.2022
Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այդ արձագանքները լուսաբանվել է թուրքական լրատվական կայքերի կողմից: Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը […]
19:01 18.05.2022
Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական և առարկայական դարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում: Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի […]
18:49 18.05.2022
Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ։ Տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Արշակ Պետրոսյանը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականին առաջնորդել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն հռչակվելու տարիներին, Քովիդ-19-ը համաճարակի ծանր պայմանների պատճառով չի կարողանա առաջնորդել Հայաստանի հավաքականը հետագա մրցաշարերում։ Հիշեցնենք, որ այս տարի տեղի է ունենալու […]
18:43 18.05.2022
Մայիսի 18-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։ ԱԺ քննարկմանն են ներկայացվել գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների 2021 թ․ բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները։ ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում նախարարության հաստատված բյուջեն 9 […]
18:38 18.05.2022
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակված է։ Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։ «Մենք շատ արագ և միաձայն ընդունեցինք պատժամիջոցների 5 փաթեթ, սակայն վեցերորդ փաթեթը հայտնի պատճառներով դեռ կանգ է առել։ Ես լավատես եմ փոխզիջում գտնելու հեռանկարների նկատմամբ»,- ասել է նա Rai News 24-ի եթերում: Մայիսի 16-ին հաղորդվել էր, որ […]
19:51 17.05.2022
Չորս հազար մարդ տուժել է Իրաքում մայիսի 16-ին տարածաշրջանին պատուհասած ավազային փոթորկից։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնում է Shafaq հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը։ Տուժածները հիվանդանոց են դիմել շնչառական դժվարությունների և շնչահեղձության նշաններով։ Նախօրեին ավազային փոթորկի պատճառով փակվել էին երեք միջազգային օդանավակայաններ՝ Բաղդադի օդանավակայանը, որտեղ տեսանելիությունը 300 մ-ից ցածր էր՝ թույլատրելին 800 մ-ն […]
19:45 17.05.2022
Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 97 625 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է […]
19:38 17.05.2022
Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնում Թուրքիա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին տնտեսական հարցերով հանդիպում կունենա մի շարք գերատեսչություններում։ Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակության օրակարգային խնդիրը լինելու է Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Միջպատվիրակային բանակցությունների օրակարգային հաջորդ թեման […]
19:32 17.05.2022
Մայիսի 22-ի` Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը՝ նախարարության և մարզպետարանի աշխատակիցների հետ, «My Forest Armenia» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանի ուղեկցությամբ այցելեցին հիմնադրամի կողմից ստեղծված Ջրաշենի տնկադաշտ և «Պենժամին Գումուշճեան» տնկարան՝ տեղում ծանոթանալու կազմակերպության գործունեությանը և հետագա ծրագրերին։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Շրջակա միջավայրի նախարարը […]
19:25 17.05.2022
Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով: Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի […]
19:13 17.05.2022
«Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 ազատազրկված անձինք, որոնք չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ: Ըստ զեկուցողի` վերջիններիս հետ դժվար է լինում […]
19:06 17.05.2022
Մայիսի 17-ին կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը,որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։ Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցերն էին։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ««Պետական […]
19:00 17.05.2022
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտնել է, որ Բեռլինը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն այնուամենայնիվ պետք է լսել նաև Թուրքիայի մտահոգություններն ու փաստակներն այս հարցում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գերմանացի պաշտոնյայի դիտարկմամբ՝ այս հարցում Թուրքիայի հետ պետք է ինտենսիվորեն բանակցել: Նա նշել է, որ Բեռլինը գոհ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում այդ երկու երկրների գործադրած ջանքերից։ […]
18:52 17.05.2022
Շվեդիան և Ֆինլանդիան համատեղ կդիմեն ՆԱՏՕ-ին մայիսի 18-ին։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։ «Մենք պատրաստվում ենք վաղը համատեղ հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։ Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելու է Շվեդիայի վարչապետ և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին՝ քննարկելու երկրների՝ […]
18:42 17.05.2022
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանն այցելել են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրով կառուցվող այգու կանաչապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Դեֆանս հաուզինգ […]
18:37 17.05.2022
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի քայլերին զուգահեռ մեծանում է նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության ու հատկապես Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ 2022-ի մարտին Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 711 մլն 200.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար և նախորդ տարվա նուն ժամանակահատվածից ավել […]
18:26 17.05.2022
Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք […]
18:15 17.05.2022
Վրաստանի ցամաքային տարածքով՝ Լարսով, Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար տեղաշարժի նոր կարգ է գործում: Վրաստանում ՀՀ դեսպանատնից «Ալիք Մեդիային» հաղորդել են, որ մայիսի 16-ին ուժի մեջ մտած օրենքով՝ Ռուսաստանի քաղաքացին ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս և Վրաստանի տարածքով Ռուսաստան հետ վերադառնալիս Վրաստանի ցամաքային անցակետերում պետք է ներկայացնի կամ COVID-19-ի դեմ […]