19:52 16.05.2022
Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը կնշանակվի երկրի նոր վարչապետ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Նոր վարչապետ կնշանակվի Էլիզաբեթ Բորնը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, վարչապետ Ժան Կաստեքսը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին, որից հետո նա լքել է Ելիսեյան պալատը։ Էմանուել Մակրոնն ընդունել է նրա հրաժարականի դիմումը։ Բորնը կդառնա Ֆրանսիայի պատմության մեջ […]
19:37 16.05.2022
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին այսօր՝ մայիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել, կապված նավթի գների, ալյուրի ներկրման և հացի թանկացման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։ Դավիթաշվիլին խոսքերով՝ ալյուրի ներկրման համար արհեստական խոչընդոտների ստեղծումն անընդունելի է Վրաստանի կառավարության համար։ «Երկրում ալյուր կա, պարենային անվտանգության առումով երկիրը խնդիր չունի։ […]
19:25 16.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նախօրեին Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում իրազեկման հանդիպումներ է իրականացրել։ Բնակիչներին է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվող […]
19:19 16.05.2022
ԱՄՆ-ում մայիսի 15-ին Բուֆալոյի առևտրի կենտրոնի վրա հարձակված և 13 մարդու կյանք խլած 18-ամյա Փեյթոն Գենդրոնի մոտ հայտնաբերվել է 180 էջանոց մանիֆեստ: Դրանում տեղ են գտել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերյալ արտահայտություններ: Թուրքական «Sözcü» կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Գենդրոնը նախկինում սոցիալական ցանցերում արել է ռասիստական և վիրավորական արտահայտություններ, նշվել է նաև, որ ահաբեկիչը տեռակտը ուղիղ […]
19:01 16.05.2022
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն ԱՄՆ դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ ըստ տվյալների՝ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն, փետրվարին՝ 21,944 մլն, իսկ հունվարին՝ 22,382 մլն դոլար։ 2022 […]
18:56 16.05.2022
Մայիսի 9-15-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 40 երեխա՝ 26 տղա, 14 աղջիկ։ Անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել մարզում: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարան։
18:51 16.05.2022
Նախօրեին Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից հյուսիս գտնվող Սիդեքան ավանի սահմանների մոտ հզոր բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև: Այս մասին հայտնում է Քուրդիստանի ինքնավարության կառավարությանը մոտ կանգնած քրդական «Rudaw» գործակալությունը՝ հղում անելով Սիդեքանի վարչական ղեկավար Իսհան Չելեբիին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վերջինս պատմել է, որ մայիսի 16-ի […]
18:45 16.05.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու […]
18:40 16.05.2022
Մայիսի 16-ին՝ ժամը 06:30-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 17:55-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ […]
18:32 16.05.2022
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ WhoScored-ի։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցել է «Անտվերպենի» հետ և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Հյուրերի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը․ նա 66-րդ րոպեին է […]
18:25 16.05.2022
2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ։ Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։ Ավարտը […]
18:19 16.05.2022
2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ […]
18:13 16.05.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով շտապօգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու այսօրվա միջադեպին։ «Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան»,- գրել է նախարարը:
19:51 14.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից […]
19:46 14.05.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
19:38 14.05.2022
Եվրոպական երկրները պետք է խելամիտ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար։ Նման հայտարարություն է արել շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, Վիեննայում Իրանի բանակցողների պատվիրակության խորհրդական Մոհամմադ Մարանդին։ «Եվրոպայի տնտեսական ճգնաժամի միակ լուծումը Ռուսաստանի հետ ավելի ռացիոնալ, ավելի խելամիտ հարաբերություններ ունենալն է»,- ասել է Մարանդին ՌԻԱ Նովոստիին։ Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, իրանցի քաղաքագետ Սամանե […]
19:30 14.05.2022
Ռուսաստանի Պրեմիեր լիգան դիտարկում է հաջորդ մրցաշրջանի համար մրցաշարի ձևաչափի 5 տարբերակ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sports.ru-ն։ 1) 30 տուր՝ 16 թիմով, գումարած Լիգայի գավաթը. 2) 30 տուր՝ 16 թիմով, ապա բաժանում երեք խմբերի (1-4 տեղեր, 5-12, 13-16) 3) 30 տուր՝ 16 թիմով, ապա բաժանում 8 թիմանոց երկու խմբերի 4) 30 տուր՝ 16 թիմով, ապա […]
19:21 14.05.2022
Անկարան պատրաստ է նավ ուղարկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի ազգայնականներին և խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Այս մասին շաբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Ըստ պլանի, «Ազովստալ» խոշոր մետալուրգիական գործարանից տարհանված մարդիկ ցամաքային ճանապարհով կտեղափոխվեն Բերդյանսկի նավահանգիստ, որը, ինչպես Մարիուպոլը, գտնվում է Ազովի ծովում: Եվ թուրքական նավը նրանց կտեղափոխի […]
19:04 14.05.2022
Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության, այլ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով կարող է համաշխարհային սով առաջանալ։ «Գները աճում […]
18:56 14.05.2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը՝ԱՄՆ Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելի գլխավորությամբ։ Սոցցանցերում հրապարակված հանդիպման լուսանկարներով ու տեսանյութերով՝ նա այցն անվանել է «երկկուսակցական աջակցության ազդանշան Ուկրաինային» ԱՄՆ Կոնգրեսում, որը քննարկում է 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթը։ Դատելով լուսանկարից՝ Մաքքոնելին ուղեկցել են Տեխասի, Վայոմինգի և Մեյնի նահանգների գործընկեր սենատորները։ […]
18:46 14.05.2022
Անկարան չի փակում Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դուռը, սակայն պնդում է, որ դաշինքի մյուս անդամները հաշվի առնեն Թուրքիայի ազգային անվտանգության մտահոգությունները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Քալընը միաժամանակ հայտարարել է Շվեդիայի հետ այս թեմայով բանակցություններ վարելու Թուրքիայի պատրաստակամության մասին։ «ՆԱՏՕ-ին անդամակցելը շարունակական գործընթաց է: Տեսնենք, թե […]
18:37 14.05.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին Վրաստանից ապաստան է խնդրել 364 օտարերկրյա քաղաքացի: Փոխանցում է aliq.ge-ն։ Հատկանշական է, որ նրանց մեծամասնությունը՝ 126-ը Ուկրաինայի քաղաքացի են։ Մյուս քաղաքացիների դեպքում պատկերը հետևյալն է. 52-ը` Թուրքիայի, 31-ը` Իրանի, 21-ը` Ռուսաստանի, 17-ը Աֆղանստանի, 16-ը՝ Եգիպտոսի քաղաքացիներ: ՆԳՆ տվյալներով՝ ընդհանուր առմամբ հումանիտար […]
18:28 14.05.2022
Պորտուգալիայի իշխանությունները առգրավել են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը հարավային Ալգարվե շրջանում։ Շքեղ տունը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Publico հրատարակությունը։ Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու շաբաթ առաջ Millhouse Views LLC-ն, որը պատկանում է Աբրամովիչի հոլդինգին, ըստ տեղեկությունների փորձել է վաճառել առանձնատունը։ Բայց այս մասին ոստիկանությանը հայտնել է պետական բանկին, և Պորտուգալիայի […]
18:10 14.05.2022
Արևմուտքը Ռուսաստանին տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել, դժվար է կանխատեսել, թե դա որքան կտևի, բայց հետևանքները կզգան բոլորն առանց բացառության։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 30-րդ վեհաժողովում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Արտաքին հանգամանքները ոչ միայն արմատապես փոխվել են, այլ փոխվում են ամեն օր ավելի խորը, […]
17:57 14.05.2022
Այսօր՝ մայիսի 14–ին, տեղի են ունեցել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները և ֆեդերացիայի կոնֆերանսը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, ով 2004 թվականից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Նախագահի առաջին տեղակալը Սմբատ Լպուտյանն է, նախագահի տեղակալը՝ Լևոն Յոլյանը, գործադիր տնօրենը՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Մարիա Գևորգյանը։ Ֆեդերացիայի նոր խորհրդի անդամների կազմը․ 1․ Սերժ Սարգսյան 2․ Սմբատ Լպուտյան 3․ […]
17:39 14.05.2022
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
17:28 14.05.2022
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գյումրու համայնքապետարան-«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում իրականացվելիք նոր ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման հանձնաժողովի առաջին նիստը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Նիստի սկզբում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը մանրամասն ներկայացրել և հանձնաժողովի անդամների հետ քննարկել են ծրագրի և […]
21:00 13.05.2022
Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկմանը։ Մայիսի 11-13-ը Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքում անցկացվել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։ Աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացվել է ԵԱՏՄ միջմարզային զարգացման հնարավորությունները։ Ելույթով հանդես է եկել […]