19:00 12.05.2022
Արդեն մի քանի տարի է՝՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կենդանիների և բույսերի առողջությամբ զբաղվող միջազգային կառույցները փորձում են համատեղել ջանքերը և համախմբել բոլոր շահագրգիռ ոլորտերը «Մեկ առողջություն» սկզբունքի շուրջ, որի շրջանակներում առանցքային դեր է վերապահված բույսերին ու դրանց առողջության պաշտպանությանը: Խնդրի կարևորությունը նկատի ունենալով էլ՝ ՀՀ կառավարությունը, ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում […]
18:45 12.05.2022
Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Փ.-ն, 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասին […]
19:55 11.05.2022
Աշխատանքային այցով Նիդեռլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդեռլանդներ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում` խորհրդարանական մակարդակում: Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը […]
19:51 11.05.2022
Անկարան Վաշինգտոնին խնդրել է հրթիռներ և ռադարներ մատակարարել Թուրքիային սպասարկող ամերիկյան F-16 կործանիչների համար, հայտնում է The Wall Street Journal-ը։ «Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է հրթիռներ և ռադարներ մատակարարել իր F-16 կործանիչների նավատորմի համար 400 միլիոն դոլարի չափով: Հարցումը կներկայացվի Կոնգրեսի հաստատմանը: Նշված հարցումը ներառում է AIM-120 AMRAAM հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարում, AIM-9 Sidewinder գծային ավիացիոն […]
19:41 11.05.2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում Դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների […]
19:30 11.05.2022
Կիևում Գերմանիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը: Դեսպանությունը տեղեկությունը հրապարակել է Twitter-ի իր էջում։ «Մենք վերադարձել ենք, երեկ Գերմանիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Կիևում։ Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը դեսպանատան շենքի դիմաց բարձրացրել է Գերմանիայի դրոշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինա կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ դեսպանատունը բացվելու է դիվանագետների փոքրաթիվ ներկայացուցչությամբ։ Կիևում […]
19:25 11.05.2022
Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ: Վարչապետը ինստիտուտում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի […]
19:18 11.05.2022
Հայաստանում անցկացվում է արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու զարգացմանն ուղղված նոր՝ «Հայաստանի վարպետ» մրցույթը: Առաջին փուլն արդեն մեկնարկել է, որի ընթացքում առցանց քվեարկության միջոցով մի շարք մասնագիտություններից կընտրվեն 12 ուղղությունները, որոնք էլ կդառնան մրցույթի անվանակարգերը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Յուրաքանչյուրը կարող է այս հղումով https://www.varpetarmenia.am/#fields քվեարկել և առաջարկված ցանկից ընտրել այն մասնագիտությունը, որը համարում է […]
19:05 11.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա. Մ.-ի կողմից իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար […]
19:01 11.05.2022
Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կարող են հանդիպում կազմակերպել հումանիտար հարցերի շուրջ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է թուրքական պետական TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը կարգավորելու Անկարայի ջանքերի շնորհիվ մոտ օրերս կարող են բանակցություններ տեղի ունենալ Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հանձնակատարների միջև՝ միջազգային […]
18:50 11.05.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 11-ին մասնակցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համաժողովին: Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա անդրադարձավ Միության կողմից իրականացվող ծրագրերին, բուհերի, պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ընդգծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում: […]
18:38 11.05.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանում է արդարադատության նախարարության առաջարկը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից մասնավոր կլինիկա տեղափոխելու՝ հետազոտության համար։ «Նախագահը կարծում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները նախկին նախագահի առողջությունն ապահովելու համար, որպեսզի նրա առողջության հետ կապված հարցեր չծագեն ո՛չ հասարակության, ո՛չ էլ եվրոպացի գործընկերների շրջանում»,- ասվում է նախագահի գրասենյակի տարածած […]
19:58 10.05.2022
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար ազգությամբ քուրդ Մազլում Աբդին (Քոբանի), որը Թուրքիայում հայտարարված է որպես ահաբեկիչ, զգուշացում է արել թուրքական ղեկավարությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մասնակցելով միջազգային հեռուստակոնֆերանսի՝ քուրդ հրամանատարը խոսել է Սիրիայի քրդաբնակ այն տարածքների մասին, որոնք ժամանակին գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Նրանց դեմ Թուրքիայի զինված ուժերը «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով մի […]
19:48 10.05.2022
Մայիսի 10-ին՝ ժամը 07։50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել է […]
19:43 10.05.2022
Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Վրաններից մեկից սրտի կանգով հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։ ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և […]
19:32 10.05.2022
Այսօր՝ ժամը 19։15-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում։ Նախնական տվյալներով՝ ավտոպատահարի հետևանքով տուժել է մոտոցիկլետի վարորդը։ Դեպքի վայր էր ժամանել շտապբուժօգնության մեքենան, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը։ Պատահարի հանգամանքները ճշտում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները։
19:10 10.05.2022
2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, առաջին անգամ շոշափելի արժեզրկում է գրանցել դոլարի նկատմամբ: Վերջին ամիսներին թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց տատանվում էր 14.5-14.7 -ի շրջանակներում: Մայիսի 9-ին դոլարի փոխարժեքը հասավ և անցավ 15 լիրան: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Արդեն մայիսի 10-ին, օրվա ընթացքում ամերիկյան […]
19:03 10.05.2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեքշաբթի քվեարկել է Չեխիան Մարդու իրավունքների համաշխարհային կազմակերպության խորհրդում ընդգրկելու օգտին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Չեխիան միակ թեկնածուն էր Արևելյան Եվրոպայի մի խումբ երկրներից, այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Ուկրաինայի հարցով Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում ընդունվեց Արևմուտքի որոշումը՝ կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդում: Ինչպես ավելի ուշ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի […]
18:56 10.05.2022
Լիբանան այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր և ծրագրեր։ Հայտնում են Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
18:51 10.05.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գողություն է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու գաղափարը։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ մայիսի 10-ին, մամուլի ասուլիսում։ Հաղորդում է Iz.ru-ն։ Մայիսի 9-ին ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Բրյուսելը պետք է դիտարկի ռուսական սառեցված արժութային պահուստների դուրսբերման հարցը, որպեսզի օգնի վճարել […]
18:45 10.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների։ Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։ Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է […]
18:38 10.05.2022
Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսի, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության […]
18:34 10.05.2022
Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանոց գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ «Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում, և գնացքը տեղափոխվել է էլհավաքակայան։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ էլհավաքակայանից անմիջապես գիծ է […]
18:28 10.05.2022
Լոռու մարզպետարանի, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի և Վանաձորի համայնքապետարանի եռակողմ համագործակցության շնորհիվ այսօր Վանաձորի Տարոն 4 թաղամասում բնակարանամուտ տոնեց Սանկտ Պետերբուրգ տնակային ավանում 33 տարի բնակվող 2 ընտանիք: Տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։ Բնակարանամուտի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրաչ Հակոբյանը, հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի […]
18:21 10.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևին: Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ալան Էդուարդի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի և Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ […]
18:17 10.05.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ վարչակազմում ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել Եվրահանձնաժողովի հարցաթերթիկի երկրորդ մասը, որը երկիրը լրացրել է ժամկետից շուտ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ուրախ ենք ներկայացնել հարցաշարի պատասխանները։ Մենք ավարտել ենք լրացումը, ընդհանուր առմամբ տպագրվել է 7 գիրք, և ես սիրով կհանձնեմ ձեզ։ Մենք անհամբեր սպասում ենք իմանալ Եվրահանձնաժողովի և նրա անդամ […]
18:05 10.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և […]
19:57 09.05.2022
Մայիսի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի հետ այցելել է Սյունիքի սահմանային դիրքեր ու շնորհավորել առաջնագծում ծառայող մեր զինվորներին։ Մարզպետն այսօր նաև ծաղկադրում է կատարել Գորիսի պանթեոնում՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների։