TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Կարմիր Աղեկ գյուղում այրվել է կուտակած 120 հակ անասնակերը

20:53 13.05.2022

Մայիսի 13-ին, ժամը 18։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիր Աղեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կարմիր Աղեկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է մոտ 120 հակ կուտակած անասնակեր։ […]

̰
Վրաստանը տուրիզմի վերականգնմամբ հետ է Հայաստանից և Թուրքիայից

20:47 13.05.2022

Մարդկային ռեսուրսների կառավարման PMC վրաստանյան հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում միջազգային զբոսաշրջիկների թվի վերականգնումը ցածր է եղել՝ համեմատած եվրոպական և Կենտրոնական/Արևելյան Եվրոպայի միջինի հետ, բայց բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ անցյալ տարի Վրաստանում տեղի է ունեցել 1 մլն 577 հազար 463 զբոսաշրջային այցելություն, ինչը 31 տոկոս վերականգնման ցուցանիշ […]

̰
Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի

20:41 13.05.2022

ՀՀ Կառավարությունը գումար հատկացրեց Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հերթական նիստում որոշվեց 548,4 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մ11 Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։ Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին, որի ընթացքում հիմնանորոգվել է 5,9 […]

̰
ՏԿԵ նախարարը և Իրանի գազի ազգային ընկերության տնօրենը անդրադարձել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագրի կնքման հարցերը

20:36 13.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարարը կարևորել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագրի կնքումը և […]

̰
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ամբողջությամբ բացահայտվել է. կան ևս երկու ձերբակալվածներ

20:30 13.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ […]

̰
Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի մարդահամարի անցկացման հարցերը

20:23 13.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի, Վիճակագրական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժնի պատասխանատուների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում Կոմիտեի մարզային վարչության պետ Իշխան Սարգսյանը նշել է, որ այս մարդահամարը տարբերվում […]

̰
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

20:16 13.05.2022

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկել իրավիճակն Ուկրաինայում։ Այս մասին ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ […]

̰
Սողանք Գորիս-Կապան ավտոճանապարհին

20:08 13.05.2022

Մայիսի 13-ին, ժամը 17։56-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Փրկարարները սահմանազատել են տարածքը։

̰
Սաակաշվիլիին արտերկիր տեղափոխելը ոչ ադեկվատ է. Ղարիբաշվիլի

20:03 13.05.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտերկիր տեղափոխության մասին խոսելը ոչ ադեկվատ է։ Գրում է aliq.ge-ն։ Ղարիբաշվիլին նաև անդրադարձել է ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիայի հայտարարությանը, ըստ որի Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական կալանավորումը և Բիձինա Իվանիշվիլիի դեմ ընթացող դատավարությունը չպետք է առանձին դիտարկել, և ասել է. «Ինձ իսկապես չեն հետաքրքրում սնանկացած, ձախողված քաղաքական գործիչների […]

̰
SHANTNEWS

20:00 13.05.2022

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության մի խումբ դեսպանների

19:56 13.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է հայազգի դիվանագետ, ԽՍՀՄ և ՌԴ դեսպան Պողոս Ակոպովին և նրա ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ԽՍՀՄ և ՌԴ դեսպանների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել Ալեքսանդր Աքսենյոնոկը, Անդրեյ Բակլանովը, Օլեգ Օզերովը, Էդուարդ Մալայանը, Վլադիմիր Կազիմիրովը, Վլադիմիր Մորոզովը, Էնվարբիկ Ֆազելյանովը, Սերգեյ Ակոպովը: Հանրապետության նախագահը ողջունել է […]

̰
Վրաստանում ցորենի 10 օրվա պաշար է մնացել

19:50 13.05.2022

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան Business Formula-ին ասել է, որ «երկրում մնացել է ցորենի 10 օրվա պաշար»։ Փոխանցում է Aliq Media-ն։ Սիլագավայի խոսքերով՝ վերջին ամիսներին Վրաստան ներմուծվում է նվազագույն քանակությամբ ցորեն, ինչի արդյունքում ալրաղացների աշխատանքները դադարեցվել են։ «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում երեք գործարանները, որոնք աշխատում էին, կդադարեն աշխատել»,- ասել […]

̰
Ողբերգական դեպք Գյումրիի ռուսական ռազմաբազայի կրակադաշտում. Factor.am

19:42 13.05.2022

Այսօր՝ ժամը 15։30-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վահրամաբերդ գյուղում։ Գյուղի 56-ամյա հովիվը ոչխարներն արածեցնելիս մտել է ռուսական զորքերի տանկային հրաձգարան, որտեղ և պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդում է Factor.am-ը։ Հովիվը տեղում մահացել է։ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ այդ տարածքը հանձնված է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազային, այն ծառայում […]

̰
ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ

21:00 12.05.2022

  Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ նվիրված Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեությանը։: Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Հաղորդում է Iz.ru-ն։ «Մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներում իրականացվող ռազմական կենսաբանական ծրագրերի վերաբերյալ նոր ապացույցներ տրամադրելու համար»,- […]

̰
Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակ է տոնել Անուշ Գրիգորյանը

20:46 12.05.2022

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունենում Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։ Այս անգամ տպավորիչ հաղթանակ տոնեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մարզուհին իր մեկնարկային մենամարտում մրցեց ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթեց հսկայական առավելությամբ: Ընդ որում, Անուշը ֆին մրցակցից ռևանշ վերցրեց Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց:

̰
Թուրքիայի նավթի արդյունահանման ծավալներն աճում են

20:40 12.05.2022

Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ  Բիլգինը հայտնել է, որ երկրում նավթի արդյունահանման աճը կազմել է 50 տոկոս, և 2022 թվականի առաջին եռամսյակում շահույթը կազմել է 3,12 մլրդ թուրքական լիրա։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Բիլգինի՝ 2022թ.-ին Թուրքիայում 150 նոր նավթահոր է փորվելու: Բիլգինը հայտարարել է, որ իրենք օրական արդյունահանում են 170,000 բարել նավթ: Թուրք […]

̰
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

20:32 12.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]

̰
Հայտնի են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22 մրցաշրջանի ապրիլի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

20:25 12.05.2022

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ապրիլի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Հայտնում է  ՀՖՖ-ն։   Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը, ով անցկացրած 5 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Թեժ պայքարում Միրանյանը հաղթել է «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոյին: Լավագույնների ցանկում էին նաեւ Ռազմիկ Հակոբյանը, Մաքսիմ […]

̰
Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

20:18 12.05.2022

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ […]

̰
Վանաձորում կանցկացվի «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում

20:12 12.05.2022

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վաղը՝ մայիսի 13-ին, ժամը 11:00-18:00-ն, Վանաձորի Արցախ պուրակում անցկացնելու է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրվան: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Հանրային միջոցառման ընթացքում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկայում կարող եք անցնել ՄԻԱՎ-ի, ՀԵՊԱՏԻՏ Բ-ի և Ց-ի, ՍԻՖԻԼԻՍԻ անվճար և անանուն թեստավորում: Թեստավորումից բացի, […]

̰
Լիտվան հունիսի 1-ից հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին և փակում է հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

20:05 12.05.2022

Լիտվան պաշտոնապես հետ է կանչել Էյտվիդաս Բայարունասին Ռուսաստանում դեսպանի պաշտոնից։ Բացի դրանից, երկիրը փակում է Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 1-ից դեսպանը պետք է դադարեցնի իր պարտականությունների կատարումը։ Նաև, Լիտվայի կառավարությունը մտադիր է հունիսի 7-ից փակի Սանկտ Պետերբուրգում Լիտվայի գլխավոր հյուպատոսությունը։ Մոսկվան այն փակել է Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ղեկավար Ալեքսեյ Իսակովին և Կլայպեդայում […]

̰
SHANTNEWS

19:59 12.05.2022

̰
Գերմանիան հայտարարել է Ռուսաստանի գազի ամբողջական էմբարգոյին անպատրաստ լինելու մասին

19:56 12.05.2022

Գերմանիան ներկայումս պատրաստ չէ ռուսական գազի մատակարարումների ամբողջական էմբարգոյին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ին, Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ «Այս պահին մենք չենք կարող գազի էմբարգո դնել․․․ Եթե հանկարծ հակառակը ստացվի՝ ռուսական մատակարարումները նվազեցվեն, մեր գազապահեստարանները լցված են 40 տոկոսով։ Մյուս ծավալները մատակարարվում են եվրոպական LNG տերմինալների միջոցով»,- ասել […]

̰
Ներկայացվել են ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

19:47 12.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարների և բժիշկ-փորձագետների հետ քննարկել է 2021 թվականին հիմնադրամի կողմից ՀՀ-ում իրականացված անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Անդրադարձ է եղել որոշ խմբերում անպտղության ցուցանիշների փոփոխություններին և դրանց նպաստող գործոններին: Հնչել են առաջարկներ բնակչության իրազեկման, հակաբեղմնավորիչ միջոցների մասին տեղեկատվության և դրանց հասանելիության մակարդակի բարձրացման, որոշ մանկաբարձական […]

̰
Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան արգելափակված քաղաքացիներ

19:40 12.05.2022

Մայիսի 12-ին՝ ժամը 18։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

̰
Գերմանիան Ռուսաստանին գազի գինը վճարել է ռուբլով, ոչ ոք չի ասել՝ ռուբլով վճարումները կխախտե՞ն արդյոք պատժամիջոցները․ Իտալիայի վարչապետ

19:33 12.05.2022

Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն արդեն վճարել է բնական գազի գինը ռուբլով,- ըստ Deutsche Welle-ի՝ ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ Փոխանցում է 1tv.ge-ն։ «Ապացույցները, որոնք մենք տեսանք, ցույց են տալիս, որ Գերմանիան՝ գազի խոշորագույն ներկրողը, արդեն վճարել է ռուբլով։Պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ ինչը կհամարվի պատժամիջոցների խախտում։ Ոչ ոք չի ասել՝ ռուբլու վճարումները կխախտե՞ն […]

̰
Ռուսաստանի նավթային եկամուտները տարեսկզբից աճել են 50%-ով․ Bloomberg

19:28 12.05.2022

Ռուսաստանի նավթային եկամուտները տարեսկզբից աճել են 50%-ով՝ չնայած Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցին։ «Ռուսաստանը 2022 թվականի սկզբից ամսական մոտավորապես 20 միլիարդ դոլար է վաստակում նավթի և նավթամթերքի կուտակային վաճառքից օրական 8 միլիոն բարել արտահանման պայմաններում: Ռուսաստանից մատակարարումները շարունակվում են՝ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ներկայումս քննարկում է […]

̰
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր

19:15 12.05.2022

Մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Կողմերն անդրադարձել են 2020թ. […]

̰
Կ․Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Դերիքի գավառապետին

19:12 12.05.2022

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Մարդինի նահանգի Դերիքի գավառում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո այցելել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հանդիպմանը գավառապետ Չաքըրը նշել է, որ պատրաստ է օգտակար լինել, եթե եկեղեցին ունենա պահպանության կամ նորոգության կարիք։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և, ի […]

̰
Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են կլինիկա

19:05 12.05.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։ Հայտնում է Aliq Media-ն։ Կլինիկայի տարածքում մոբիլիզացվել են քրեակատարողական սպասարկման տրանսպորտային միջոցները, իսկ տարածքը երկու կողմից փակվել է այսպես կոչված դեղին ժապավենով: Նշենք, որ ըստ երրորդ նախագահի ընտանիքի անդամների և ընդդիմադիր, Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների՝ […]

̰
BACK_TO_TOP