19:49 09.05.2022
Եվրամիությունը շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, նրա արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է ասոցիացիայի անդամ երկրների կարճաժամկետ օգուտներով և քաղաքականությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հիմա էլ է պետք համերաշխություն և համագործակցություն, ինչպես այն ժամանակներում, երբ դրվում էին եվրաինտեգրման հիմքերը։ Ուկրաինայում տիրող իրավիճակը ողբերգություն է, որը ծավալվում է Եվրոպայի կենտրոնում ողջ […]
19:43 09.05.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Մոսկվային և Կիևին ակտիվացնել ջանքերը հակամարտության դիվանագիտական կարգավորման համար։ «Ես կոչ եմ անում Ռուսաստանին և Ուկրաինային մեծացնել դիվանագիտական ջանքերն ու երկխոսությունը, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք բանակցային լուծման՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: Ես նաև կոչ եմ անում տարածաշրջանային և միջազգային գործընկերներին աջակցել այս գործընթացին»,- ասել է […]
19:36 09.05.2022
Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ […]
19:30 09.05.2022
Հունգարիան չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոյի վերաբերյալ և պնդում է, որ պատրաստ չէ աջակցել ՝ չնայած վերջին օրերին իրեն առաջարկված բարդ բանակցություններին և զիջումներին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիան կողմ չի քվեարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը, քանի որ այն խնդիր է ստեղծում Հունգարիայի համար և այն […]
19:17 09.05.2022
Եվրամիությունը մտադիր է մեղմացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը շաբաթավերջին կայացած հանդիպման ժամանակ այս հարցի շուրջ ընթացած բանավեճերից հետո, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հասանելի աղբյուրներն ու փաստաթղթերը։ Փաստաթղթերի համաձայն՝ Եվրամիությունը կչեղարկի եվրոպական երկրների նավերով ռուսական նավթի երրորդ երկրներ փոխադրելու առաջարկվող արգելքը, սակայն նման մատակարարումների ապահովագրման արգելքը կպահպանվի։ Աշխարհի ամենախոշոր նավթատերերից մեկը Հունաստանն է, որը ԵՄ […]
19:01 09.05.2022
Համացանցում հայտնվել է մայիսի 8-ին Գերմանիայի Վուպերտալ քաղաքում «Կանաչներ»-ի կուսակցության նախընտրական հանրահավաքից մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ձվեր են նետվում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի վրա։ Der Spiegel-ի փոխանցմամբ՝ ցուցարարները մեղադրել են կուսակցությանը պատերազմ հրահրելու և երկիրը ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի մեջ։ Երբ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը բեմ է բարձրացել՝ աջակցելու իր կուսակիցներին, […]
18:45 09.05.2022
Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4-1 հաշվով հաղթեց «Գանձասար-2»-ին և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը։ «Լեռնային Արցախն» այս պահին իր ակտիվում ունի 66 միավոր, իսկ 60 միավորով «Շիրակը» երկրորդ տեղում է, սակայն միմյանց հետ անցկացրած խաղերի հաշվարկով, անկախ հետագա արդյունքներից, Ստեփանակերտը ներկայացնող թիմն առավելություն է ստանում։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ նորընծա […]
18:39 09.05.2022
Եվրահանձնաժողովը սպասում է, որ Ուկրաինան ստանա Եվրամիությանն անդամակցելու հարցաթերթիկի երկրորդ մասը, Կիևին թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշումը կկայացվի հունիսին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Անհամբերությամբ սպասում եմ հարցաշարի երկրորդ մասի ստանալուն: Եվրոպան մտադիր է իր որոշումը կայացնել հունիսին»,- գրել է նա Twitter-ում:
18:33 09.05.2022
Շվեդիայի իշխող կուսակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 15-ին։ Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այս շաբաթ կհայտարարի դիմումի վերաբերյալ իր աջակցության մասին։ Նիինիստոյի մայիսի 12-ի հայտարարությունը, հավանաբար, մի քանի շաբաթներ բուռն արձագանքներ կունենա, որոնց ընթացքում կարող է վերաուրվագծվել Հյուսիսային Եվրոպայի անվտանգության քարտեզը: Շվեդիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար Թոբիաս Բաուդինը շվեդական SR հանրային ռադիոյին […]
18:21 09.05.2022
Թեհրանը պատրաստ է անհապաղ ստորագրել միջուկային համաձայնագիրը, հենց որ ԱՄՆ-ը չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ Հայտարարությունն արվել է եվրոպացի դիվանագետ Էնրիկե Մորայի Թեհրան այցի նախօրեին, գրում է IRNA-ն։ Մորան Իրան կժամանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու և պատժամիջոցները չեղարկելու համար։ «Մորայի այցը ցույց է տալիս, որ մենք բանակցում ենք ճիշտ ուղղությամբ: […]
18:15 09.05.2022
Մայիսի 9-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին […]
19:58 07.05.2022
Օդեսայի մարզում մայիսի 8-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 10-ը ժամը 5.00-ը սահմանվել է պարետային ժամ, հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Մարչենկոն։ «Ինչ վերաբերում է պարետային ժամին, ապա այն կգործի Օդեսայի մարզում մայիսի 8-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 10-ի ժամը 5.00-ն »,- գրել է Մարչենկոն իր Telegram ալիքում։ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն […]
19:51 07.05.2022
Մայիսի 7-ին, ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից […]
19:50 07.05.2022
Եվրոպական Միության աջակցությամբ, EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում, Կանաչ Արահետ ՀԿ-ն՝ ԵՊՀ ԻՄ-ի հետ համատեղ, Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Տավուշի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների միջև, հնարավորություն ընձեռնելով նրանց ինքնակենսագրականները թողնել իրենց նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել […]
19:43 07.05.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 7-ին հրապարակված Հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորանքում Ռուսաստանի նախագահին մեղադրել է պատմությունը խեղաթյուրելու մեջ։ Հաղրոդում է Iz.ru-ն։ «Թեև մենք իրավացիորեն նշում ենք նացիստներից և նրանց համախոհներից շատ երկրների ազատագրումը, կարևոր է, որ մենք նաև հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր ստիպված են եղել տառապել բռնակալության տակ ևս շատ տասնամյակներ, […]
19:34 07.05.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։Հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրամիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․ «Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին […]
19:26 07.05.2022
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի, 102-րդ ռազմաբազայի գնդապեդ Դմիտրի Ավչերովի մասնակցությամբ հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհել հայ ռուսական բարեկամությունը խորհրդանշող Իոսիվ Մոնտրեզորի հուշակոթողին։ Հայատնում է Լոռու մարզպետարանը։ Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի պաշտոնյաներ, Սպիտակի քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի, […]
19:17 07.05.2022
Սինայի թերակղզում զինված հարձակման հետևանքով զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ Եգիպտոսի զինված ուժերի սպա։ Այս մասին շաբաթ օրը Facebook-ի իր էջում հայտնել է Արաբական Հանրապետության զինված ուժերի մամուլի քարտուղար, գնդապետ Ղարիբ Աբդել Հաֆեզ Ղարիբը։ «Ծայրահեղականների խումբը հարձակվել է Սուեզի ջրանցքի արևելքում գտնվող ջրային կայանի վրա», – ասել է նա: «Այնտեղ հսկելու համար նշանակված զինվորները […]
19:08 07.05.2022
Չինական տեխնոլոգիական հսկաները, մասնավորապես՝ Lenovo-ն ու Xiaomi-ն, որոշել են լքել ռուսական շուկան ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ մի շարք չինական ընկերություններ կրճատում են մատակարարումները Ռուսաստան, այդ թվում՝ Lenovo Group Ltd. և սմարթֆոններ արտադրող Xiaomi Corp-ը։ Ընդ որում, ռուսական շուկայում ընկերությունները շատ վստահելի դիրքեր են […]
19:00 07.05.2022
Միխեիլ Սաակաշվիլիի առողջության համար պատասխանատվությունը, ներառյալ համապատասխան բժշկական օգնությունը և նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը, կրում է վրացական իշխանությունը, և դա այն է, ինչ մենք ակնկալում ենք նրանցից,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նա նշել է, որ բազմիցս ասել է, որ ինքը բժիշկ չէ, բայց ողջունում է, որ որոշումներն ու գործողությունները […]
18:49 07.05.2022
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (JCPOA) վերադառնալու սցենար, որով Թեհրանին առաջարկվելու է հեռացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատայինները կմնան այս ցուցակում: «Ինչ-որ պահի ես պետք է ասեմ, որ […]
18:41 07.05.2022
Հավանայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս երեք մարդու դի։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի, հայտնում է Կուբայի լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 60 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ներկայում, ինչպես ասել է Հավանայի նահանգապետ Ռեյնալդո Գարսիան, նահանգի բոլոր հիվանդանոցները մոբիլիզացվել […]
18:24 07.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար և փակ բեռնատար […]
18:16 07.05.2022
Սիրիա այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այնուհետ նա շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկացնում է Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Եկեղեցու տարածքում գործում է Ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից […]
17:49 07.05.2022
Մեծ Բրիտանիայի Առողջապահության Գործակալությունը (UKHSA) արձանագրել է կապկի ծաղիկ վարակով մարդկանց հիվանդացության դեպք, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Անգլիայում մարդու մոտ ախտորոշվել է կապկի ծաղիկ: Հիվանդը վերջերս ճանապարհորդել է Նիգերիայից, որտեղ ենթադրվում է, որ նա վարակվել է նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը: Monkeypox-ը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև […]
17:32 07.05.2022
Ահաբեկչության հնարավոր սպառնալիքի պատճառով Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Իսրայելի դեսպանատունը անվտանգության խստացված միջոցառումներ է սահմանել։ Այդ դեսպանատունը համարվում է Իսրայելի ամենամեծ և կարևորագույն դիվանագիտական ներկայացուցչություններից մեկն աշխարհում։ Դեսպանատան շրջակայքում տեսահսկման տեսախցիկները գործում են 24 ժամ։ Դեսպանատանը հարող ճանապարհները մասամբ փակ են երթեւեկության համար։ Անվտանգությունն ուժեղացվել է տեղի ոստիկանության և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից: Մարտական պատրաստականությունը […]
17:24 07.05.2022
Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Պատասխան գործողություններով […]
21:00 06.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար […]