20:57 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա […]
20:45 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված […]
20:40 06.05.2022
Գյումրիում կայանալու է հայտնի հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշար, որին մասնակցելու են հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մեծ մրցաշարից առաջ, կկայանան նախապատրաստական,փորձնական մրցումներ։ Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել են «Բարու ճանապարհ» հասարակական կազմակերպության ղեկավար, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, «Ռոսսատրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Գյումրու Ռուսական տան […]
20:27 06.05.2022
Գառնի համայնքի Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերում իրականացվել են ճանապարհների բարեկարգման և հարթեցման աշխատանքներ: Գեղադիր բնակավայրում բարեկարգվել է շուրջ 3 կմ ճանապարհահատված Ողջաբերդ բնակավայրում հարթեցվել է շուրջ 1 կմ դաշտամիջյան ճանապարհ:Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը
20:15 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների […]
19:47 06.05.2022
Տեղի է ունեցել «Մեկ առողջության» բազմոլորտ համակարգումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Աշխատաժողովի ընթացքում միջազգային առողջապահական կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվել է զոոնոզ հիվանդությունների դեմ պայքարի եռակողմ ուղեցույցը, քննարկվել են վերջինիս ներդրման մեխանիզմերը և ձևաչափը։ Ուղեցույցի նպատակն է աջակցել երկրներին՝ զոոնոզ հիվանդությունների և մարդ-կենդանի-շրջակա […]
19:37 06.05.2022
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը ցույց է անցկացնում Ռուսթավիի բանտի դիմաց՝ հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անազատության մեջ գտնվող Սաակաշվիլիին բուժման նպատակով անհապաղ տեղափոխել արտերկիր։ Ցուցարարները Ռուսթավի են ժամանել կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Թբիլիսիից ավտոշարասյունով։ Ռուսթավիի բանտի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին […]
20:43 05.05.2022
Գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները Շիրակի մարզում ընթացքի մեջ են։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Շիրակի մարզպետի կողմից հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2022 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների» ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակում, աշխատանքներ […]
20:33 05.05.2022
N զորամիավորումում ամփոփվել են մայիսի 3-ին մեկնարկած հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները։ Քննարկվել է հրամանատարների կայացրած որոշումների և օպերատիվ գործողությունների մշակման արդյունավետությունը։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել մարզումների մասնակիցների մասնագիտական գիտելիքները, տվել արձանագրված թերությունների շտկման հանձնարարականներ։
20:26 05.05.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ մարտին Վրաստանում գրանցվել է 9 114 ընկերություն, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկանշական է, որ այս թվով ընկերություններ նույնիսկ մինչ համավարակը Վրաստանում գրանցված չեն եղել։ Օրինակ՝ 2019 թվականի մարտին գրանցվել է ընդհանուր առմամբ 4 620 նոր սուբյեկտ։ Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի մարտին […]
20:13 05.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Գլխավոր հարկատիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում […]
20:05 05.05.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։ 2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ […]
19:57 05.05.2022
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում մայիսի 3-5-ն իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։
19:50 05.05.2022
Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին այս պահին կանգնած են շուրջ 2000 բեռնատարներ, որոնց 20 տոկոսը հայկական մեքենաներն են. հերթերը, սակայն, հետզհետե նվազում են, հարցը քննարկվել է նաև Մաքսային ծառայության հետ, հանձն են առել արագ փչացող բեռները ձևակերպելուց հետո արագ բաց թողնելու հարցում աջակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին […]
19:40 05.05.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ընթացքի մեջ են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 4 ծրագրեր, որոնց մեկնարկը տրվել է 2021 թվականից։ Ճամբարակի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման, Ճամբարակ քաղաքի Բաբաջանյան և Նարեկացի փողոցների հետիոտնային ճանապարհների սալարկման, ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի և Դպրաբակ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 124 միլիոն 406 հազար 240 […]
19:30 05.05.2022
Վրաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմն աստիճանաբար տեղափոխվում է շենքից: Ըստ ԱԳՆ պարզաբանման՝ շենքը բավականին հին է, դրա կայունությունը կասկածի տակ է, և փորձաքննության եզրակացությունը հաստատում է, որ շենքը վերականգնման կարիք ունի։ Փոխանցում է aliq.ge-ն։ Նրանց խոսքերով՝ շենքը տուժել է փետրվարի 13-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: Թբիլիսիի Չիտաձեի 4-6 հասցեում գտնվող ԱԳՆ գույքի և […]
19:25 05.05.2022
Տեղի է ունեցել «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագիրն իրականացնում է ՍՕՍ մանկական գյուղեր միջազգային կազմակերպությունը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ, քառամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ ամբողջ տարածքում, իսկ ընտանիքների ամրապնդման բաղադրիչը միայն Երևանում և Շիրակի մարզում։ Ներկա են գտնվել մարզպետի տեղակալներ […]
19:20 05.05.2022
Այսօր՝ մայիսի 5-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը: Նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որը սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, […]
19:10 05.05.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցի ժամանակ նշել է, որ ուկրաինացիները երբեմն շատ ավելին են պահանջում իրենց գործընկերներից, ոչ միայն Վրաստանից։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ուկրաինան ուզում է զենք ստանալ Վրաստանից, ուզում է, որ Վրաստանում պատերազմի երկրորդ ճակատ բացվի։ Այս ամենն անհնար է։ Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունն ավելի իրատես է այն հարցում, թե ինչ կարող է […]
19:05 05.05.2022
N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Գնահատվել է պայմանական իրադրությունը, ընդունվել են որոշումներ, անձնակազմին առաջադրվել մարտի պլանավորման և ղեկավարման խնդիրներ։ Ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները՝ հակառակորդի կրակակետերի հայտնաբերում, կոորդինատների փոխանցում, թիրախների խոցում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։
19:00 05.05.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան և կանցլեր Օլաֆ Շոլցին հրավիրել է Կիև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի նախագահի գրասենյակը։ Նրա խոսքերով՝ Զելենսկին Գերմանիայի նախագահին և ամբողջ դաշնային կառավարությանը՝ Շոլցի գլխավորությամբ, հրավիրել է Կիև։ Այցի հավանական օրը, ինչպես գրում է թերթը, կարող է լինել մայիսի […]
18:50 05.05.2022
Ուկրաինայում որոշել են պահուստային պաշարներից շուկա հանել 70 հազար տոննա բենզին և մոտ 40 հազար տոննա դիզվառելիք՝ երկրում վառելիքի դեֆիցիտը մեղմելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Մենք ընդունել ենք կառավարական մի շարք որոշումներ, որոնք թույլ են տալիս մեզ շուկա ուղարկել երկրում առկա ծավալները՝ 70,000 տոննա բենզին և մոտ 40,000 տոննա […]
18:44 05.05.2022
Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը: Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն: Արձանագրվում […]
18:38 05.05.2022
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։ 61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետեր Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, որոնք հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Այսպիսով, դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ […]
20:01 04.05.2022
Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանն ստանձնել է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառություն։ Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրել են իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառության կատարման արդյունքներն, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական […]
19:58 04.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջը: Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ նախարարները քննարկել են արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքին, արդյունքներին ու ընթացակարգերին առնչվող մի շարք մանրամասներ։ Անդրադարձ է […]