Հայոց Ցեղասպանությունից 107 տարի է անցել. հայ ժողովուրդը ապրիլի 24-ին ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

Հայոց Ցեղասպանությունից 107 տարի է անցել. հայ ժողովուրդը ապրիլի 24-ին ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը

07:52 24.04.2022

Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Աշխարահասփյուռ հայությունն ամեն տարի՝ ապրիլի 24–ին  Սփյուռքի հայությունը ապրիլի 24-ին, ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, սակայն եղեռնի խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը:

Այդ օրը Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ մտավորական՝ Վանում ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով, ինչին հաջորդեց ևս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը: Նրանք բոլորն էլ աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։ Հայերի տեղահանությունն ու սպանդը շարունակվեց տարիներ: 1915-23 թվականներին շուրջ 1,5 մլն մարդ բնաջնջվեց:

Հայ ժողովուրդը կրեց ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական ահռելի կորուստներ․ ոչնչացվեցին կամ յուրացվեցին հայերի՝ հազարամյակներով ստեղծած պատմամշակութային արժեքները, ավերվեցին կամ կողոպտվեցին հայկական մոտ 2350 եկեղեցիներ և վանքեր, վերացվեցին մոտ 1500 դպրոցներ, ոչնչացվեցին 20 հազարից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր։ Հրկիզվեցին և  կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ և 2 500 գյուղեր: Ավելի քան կես միլիոն վերապրածներ ցրվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով հայկական Սփյուռքը։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվեց որպես միջազգային հանցագործություն:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ: Հայոց ցեղասպանության փաստն առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը՝ 1965թ թվականին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:38 29.05.2025

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:33 29.05.2025

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP