19:10 31.03.2022
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն գրառում է կատարել և անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին և կոչ է արել հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։
Ներկայումս կանգնած ենք շատ ծանր հումանիտար ճգնաժամի առաջ, որից լրջորեն տուժում է գազ մատակարարող միակ խողովակաշարի վնասման պատճառով մոտ մեկ ամիս առանց բնական գազի մնացած Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները և հրաժարվել բռնության ուղուց»,- գրել է պատգամավորը։
14:51 27.05.2025
Քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Կատարի Պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու հարցըՀամաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Կատարի Պետության մուտքի եւ այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը` համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի եւ ընթացակարգերի: Փաստաթուղթը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, նաեւ միգրացիոն համակարգի զարգացմանն ուղղված ժողովրդագրության ռազմավարությունից: Համաձայնագրին կից ներկայացված է օրինակելի աշխատանքային պայմանագրի նմուշի ձեւը եւ նկարագրված են ընթացակարգերը: Խորհրդարանը հերթական նիստում քննարկել է […] ...
14:40 27.05.2025
Չինաստանը պնդում է, որ երբեք զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտության կողմերից որևէ մեկինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ Պեկինը զենք չի մատակարարում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին և վերահսկում է երկակի նշանակության ապրանքների մատակարարումը, երեքշաբթի օրը հաղորդել է Global Times-ը։ «Չինաստանը երբեք մահացու զենք չի փոխանցել հակամարտության կողմերից որևէ մեկին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքները։ Ուկրաինական կողմը լավ գիտակցում է դա։ Չինաստանը վճռականորեն դեմ […] ...
14:27 27.05.2025
Առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժներըԳտնում ենք, որ նման փոփոխությունները որոշակիորեն կարող են նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ մայիսի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից […] ...
14:15 27.05.2025
ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջՄայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և […] ...
14:06 27.05.2025
Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը […] ...