Հոգեկան առողջությունը` առողջապահության նախարարության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+19.09 oC

Հոգեկան առողջությունը` առողջապահության նախարարության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր

19:50 01.04.2022

Հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացում, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի ծառայությունների տրամադրում. այս ամենն ապահովելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր:

 

Նպատակը` Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը:

 

Հոգեկան առողջության խնդիրները կառավարության հոգածության ներքո են, պետական աջակցությունը վերջին տարիներին այս ոլորտի լուրջ առաջընթացի խթանիչ ուժն է դարձել: Հոգեկան առողջությունն ու ընդհանրապես այս ոլորտի հետ կապված խնդիրները նաև վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում են: Վերջինս մասնակցել է հուշագրի կնքման հանդիսավոր արարողությանը: Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունն ընդգծելու համար:

«Հոգեկան բարեկեցությունը յուրաքանչյուրիս կյանքի որակի հիմնաքարն է. այս գիտակցումով էլ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կոալիցիայի ստեղծումը, որը կնպաստի պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժի ամբողջական և լիարժեք ներգրավմանը, իսկ արդյունավետ և շարունակական գործակցությունը թույլ կտա դիմակայելու հոգեկան առողջության մարտահրավերներին»,- բացման խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքերով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորումը հաճախ արգելքներ է ստեղծում մարդկանց համար՝ դիմելու մասնագետին: Իսկ վաղ դիմելիությունն օգնում է կանխարգելել հաշմանդամությունը, լուրջ խնդիրների առաջացման ռիսկը:

«Վստահեցնում եմ, որ ԱՀԿ-ն ցանկացած հնարավոր միջոցներով կաջակցի հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, համայնքային մակարդակում հոգեկան առողջության արդյունավետ ծառայությունների զարգացմանը, խարանի նվազեցմանը, ճշգրիտ տվյալների հավաքագրմանը, ինչպես նաև մարդու իրավունքների խթանմանն ու գենդերային հավասարությանը նպաստող հոգեկան առողջության ծառայությունների բարեփոխումների խթանմանը»,- ասել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան։

Հոգեկան առողջության ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալով` Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշել է, որ «Պետության և մասնագիտական, հասարակական շրջանակների կարևորագույն խնդիրներից պետք է լինի արտաքին հոգեբանական ազդեցությունների չեզոքացումը` հոգեսոցիալական աջակցությունը և բնակչության հոգեկրթվածության բարձրացումը»:

Հուշագրի կնքումը միայն առաջին քայլն է, դրանից բխում է մի շարք խնդիրների համակարգային լուծում. շուտով կիրականացվի ծառայությունների քարտեզագրում, ոլորտին վերաբերող նյութերի տեղայնացում, էլեկտրոնային գրադարանի և ծրագրերի քննարկման հարթակի ստեղծում: Այդպիսով` կկարողանանք նպաստել ոլորտի արդյունավետ զարգացմանը, դրան ուղղված նախաձեռնությունների ու միջոցառումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

10:40 06.06.2025

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 06.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

10:23 06.06.2025

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

10:18 06.06.2025

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:08 06.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

BACK_TO_TOP