23:20 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական խորհրդարանին ուղղված ուղերձում ՆԱՏՕ-ին մեղադրել է անգործության մեջ և ասել, որ Եվրոպան պետք է զրոյից անվտանգության երաշխիքներ ստեղծի։ «Մենք լսեցինք ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումը: Եվ առանց մեզ համար ցանկալի արդյունքի, առանց խիզախության: Այո, մենք դա զգացինք, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել: Մենք դա զգացինք, որ դաշինքները չեն աշխատում: Նույնիսկ երկինքը […]
23:04 08.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2022 թվականին սահմանափակել կամ արգելել երկրից արտահանումը և որոշակի ապրանքների ու հումքի ներմուծումը երկիր՝ համաձայն այն ցուցակների, որոնք կսահմանի կառավարությունը։ Սա բխում է երեքշաբթի օրը հրապարակված հրամանագրից՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ապահովել մինչև 2022 […]
22:34 08.03.2022
Հազարից ավելի Վրաստանի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք, այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։ Վրաստանի կառավարության անունից դեսպանատների օգնությամբ քաղաքացիներին Ուկրաինայից տեղափոխում են մոտակա երկրներ, որտեղից էլ նրանց տեղափոխում են Վրաստան։ Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսական գրասենյակը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Ակտիվորեն աշխատում են նաև Վրաստանի դիվանագիտական […]
22:20 08.03.2022
ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։ Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի։ «Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս […]
19:59 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի […]
19:54 08.03.2022
Ռոման Աբրամովիչից «Չելսին» գնելու պայքարը նոր թափ է հավաքում։ Ինչպես հայտնում է ESPN-ը՝ ակումբը գնելու հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի գործարար Վուդի Ջոնսոնը, որը NFL-ի «Նյու Յորք Ջեթս» ակումբի սեփականատերն է։ Բացի դրանից՝ պայքարի մեջ է մտել նաև Սաուդյան Արաբիայից մի կոնսորցիում: Նշվում է, որ արդեն կա առնվազն 10 պոտենցիալ գնորդ։ Հիշեցնենք, որ Աբրամովիչին «Չելսին» պատկանում […]
19:48 08.03.2022
ԱՄՆ-ը չի կարողանա այլընտրանք գտնել ռուսական նավթին Վենեսուելայում, ասվում է Frankfurter Algemeine Zeitung-ի հեղինակ Տյերկ Բրյուիլլերի հոդվածում։ Օրերս ամերիկյան պատվիրակությունը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ բանակցություններ է վարել Վենեսուելայի կառավարության հետ։ Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնն առաջարկել է թուլացնել Կարակասի դեմ պատժամիջոցները՝ հարավամերիկյան նահանգից նավթի մատակարարումները վերսկսելու և գների բարձրացումները զսպելու համար։ Այժմ, Միացյալ Նահանգների սահմանած […]
19:41 08.03.2022
Եվրամիությունը պետք է զգույշ լինի և ակնկալիքներ չստեղծի, որոնք չի կարող իրականացնել, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։ «Զգացմունքային առումով ես 100% հասկանում եմ մեր ընկերների դիրքորոշումը Կիևում, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի ակնկալիքներ չստեղծենք, որոնք հետագայում չենք կարողանա բավարարել։ Եվ մենք պետք է իրատես լինենք, որ դա […]
19:33 08.03.2022
Բրիտանական Shell՝ խոշորագույն նավթային ընկերությունը, հրաժարվում է գնել ռուսական նավթն ու գազը։ Ընկերությունն այս մասին հայտարարություն է հրապարակում իր կայքում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Shell-ը ռուսական նախագծերից կհեռանա փուլ առ փուլ: Որպես առաջին քայլ՝ ռուսական հում նավթի գնումը կդադարեցվի, և ընկերությունը կփակի ավիացիոն վառելիքի արտադրությունը Ռուսաստանի սպասարկման կայաններում։ Ընկերությունը ներողություն է խնդրում նաև անցյալ շաբաթվա գնման […]
19:25 08.03.2022
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ճշգրտումներ կատարել խաղացողների տրանսֆերային կանոնակարգում այն բանից հետո, երբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշում է կայացրել ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող արտասահմանցի խաղացողներին միակողմանի խզել պայմանագրերը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMW-ն։ Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է թիմերին թույլատրել օգտվել խաղացողների գրանցման նոր կանոնակարգից մինչև 2022 թվականի ապրիլի […]
19:17 08.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:
19:11 08.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երեք երկրների ղեկավարների զրույցի ընթացքում բարձրացվել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցը»,- նշել […]
19:03 08.03.2022
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները հասել են պատմական առավելագույնին` գերազանցելով 4,17 դոլարը մեկ գալոնի դիմաց, հայտնել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան: Սովորական ոչ էթիլացված բենզինի գինը երկրում միջինում հասել է 4,173 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), ինչը ամենաբարձր արժեքն է դիտարկման ողջ ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է 2008 թվականի հուլիսին, […]
18:57 08.03.2022
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքերով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։ Հայտնում է Aliq Media-ն։ Ըստ Զաքարաշվիլիի՝ Վրաստանի կառավարության որոշմամբ և արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելով՝ ավտոբուսներ են հատկացվել Լեհաստան հասնելու համար։ «Քաղաքացիները ժամանում են Լվով և ավտոբուսներով հասնում սահման, որտեղ նստում […]
18:50 08.03.2022
Պլովդիվում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/4-ում 6։5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Շանթ Խաչատրյանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա 8։0 հաշվով հաղթի շվեյցարացի մրցակցին ու ևս դուրս գա կիսաեզրափակիչ։ Հայտնում է ArmSport.am-ը։
18:46 08.03.2022
Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար։ «Շատ ուրախ եմ` Ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի […]
18:40 08.03.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։ Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով […]
18:25 08.03.2022
Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ, հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Ուկրաինա է ուղարկվել 946 տոննա մարդասիրական բեռ, 132 մարդասիրական ակցիա է իրականացվել Զապորոժիեի, Կիևի, Խարկովի, Խերսոնի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, այդ թվում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 22 մարդասիրական ակցիայի շրջանակում […]
18:12 08.03.2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության այլ արդիական հարցեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Մարտի 8-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև»,- […]
19:54 07.03.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրավիճակը և միջուկային համաձայնագիրը, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի, այդ թվում՝ սիրիական խնդրի կարգավորման և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Նշվում է, […]
19:44 07.03.2022
Ս.թ. մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
19:40 07.03.2022
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել լիրայի անկայունությունը։ Մարտի 7-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, նախորդ շաբաթվա համեմատ 1 տոկոսով անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 14․40-ի։ Մինչդեռ մարտի 1-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում էին 1 դոլար/13.90 լիրա փոխարժեքով։ Թուրքական լիրան շարունակում է արժերզկվել նաև եվրոյի և ֆունտ […]
19:35 07.03.2022
540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել երեխայի դուրսգրմանը։ Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության: […]
19:27 07.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան […]
19:12 07.03.2022
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կանխատեսում է մինչև հինգ միլիոն փախստականների մուտք ԵՄ երկրներ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ «Սա առաջացրել է հսկայական հումանիտար խնդիրներ… Ներկայումս Ուկրաինայից դեպի ԵՄ երկրներ փախստականների թիվն արդեն գերազանցել է 1,5 միլիոնը… Այս թվերն արագորեն աճում են, և մենք մտավախություն ունենք, որ նրանց թիվը կարող է հասնել մոտ […]
19:05 07.03.2022
Բելառուսի Բրեստի մարզում սկսվել է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Մինսկում ՌԴ դեսպանատունը։ Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել. այն գլխավորում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Ուկրաինայից այնտեղ են նախագահական գրասենյակի […]
19:02 07.03.2022
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները դեմ է Ռուսաստանից էներգակիրների գնման էմբարգոյին, գրում է Deutsche Welle-ն։ «Եթե մենք հրաժարվենք Ռուսաստանից գազ, նավթ և ածուխ մատակարարելուց, ապա Արևմտյան Եվրոպայում և աշխարհում գները կտրուկ կբարձրանան սպասվող դեֆիցիտի պատճառով»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը: «Միջնաժամկետ հեռանկարում, ոչ հիմա, ոչ ամռանը, բայց գուցե հաջորդ աշնանը և ձմռանը մենք կունենանք մատակարարումների […]
18:55 07.03.2022
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։