18:02 05.03.2022
Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ հատուկ դրություն մտցնելու պլաններ չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպմանը։ Նախագահն ընդգծել է, որ ռազմական դրություն է մտցվում արտաքին ագրեսիայի դեպքում, Ռուսաստանում հիմա նման իրավիճակ չկա և, հուսանք, չի լինի։ Պուտինը նաև ասել է, որ փորձեր են արվում ցնցել ռուսական հասարակությանը։
17:53 05.03.2022
Ռուսաստանը մինչ այժմ 497 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայ, շաբաթ օրը հումանիտար արձագանքման շտաբի նիստում հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Ուկրաինա է առաքվել 497 տոննա մարդասիրական բեռ, իրականացվել է 62 մարդասիրական ակցիա»,-ասել է գեներալը՝ նշելով, որ ռուսական կողմն արդեն կուտակել է ավելի քան 12 հազար տոննա մարդասիրական բեռ։ […]
17:44 05.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մասին։ «Առաջին բանը, որ արեցին, ամբողջ ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելն էր։ Դե, ոչ բոլորը, բայց մասամբ հիմնականում պահեստները՝ զենքով, զինամթերքով, ավիացիան, ՀՕՊ համակարգերով։ ՀՕՊ համակարգերը, դրանց վերացման համար պահանջվում է որոշակի ժամանակ՝ պետք է բացահայտել, հետո հարվածել։ Այս աշխատանքը […]
17:29 05.03.2022
Ֆրանսիայի իշխանությունները չեն ձգտում արագ խզել Ռուսաստանի հետ բոլոր տնտեսական կապերը՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը ԵՄ արձագանքի ֆոնին, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին։ Բիզնեսին, ըստ աղբյուրի, առաջարկվել է շտապ չհեռանալ Ռուսաստանից։ Տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնը չի մոռանում ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի տնտեսական վնասների մասին, և, ըստ նույն աղբյուրների, մարտի 4-ի առավոտյան Ֆրանսիայի նախագաը […]
17:20 05.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար է անվանել Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու որոշումը։ Այսօր՝ մարտ 5-ին, ՌԴ նախագահը հանդիպում է անցկացրել ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ, հանդիպման ժամանակ նրան հարց է տրվել Ուկրաինայում հատուկ գործողության նպատակների մասին։ «Ես դա ասել եմ գործողության սկզբում և խոսել եմ նախքան այս որոշման ընդունումը, դժվար որոշում է, առանց որևէ […]
17:17 05.03.2022
17 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կարողացել են դուրս գալ Մարիուպոլից, չնայած մարտերին, ասել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ 17 մարդ՝ 12 մեծ և հինգ երեխա, կարողացել են փախչել, պատկերացնու՞մ եք՝ մարդիկ ինչ աստիճանի հուսահատված են , որ կրակի տակ իրենց երեխաների հետ փախչում են այս դժոխքից։ Առանց միջանցքի. մարդիկ […]
17:11 05.03.2022
Կամչատկայում Բեզիմյանի հրաբուխը շուտով կարող է ժայթքել, բնակիչներին խորհուրդ է տրվել չմոտենալ հսկային, համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը։ «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մեծացել է Բեզիմյանի հրաբխի հզոր ժայթքման հավանականությունը, ժայթքումը կարող է ուղեկցվել ծովի մակարդակից մինչև 15 կմ բարձրության վրա մոխրի հրաբխային ամպերի բարձրացմամբ, ինչը վտանգ է ներկայացնում […]
20:48 04.03.2022
Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հեռավար հանդիպումը ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։ Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես […]
20:35 04.03.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստան Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին լուրերը կառավարության դեմ ապատեղեկատվական արշավի մի մասն են։ Ինչպես փոխնացում է Aliq Media-ն, ըստ խորհրդարանի նախագահի՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանը Ռուսաստանի կողմից վաղուց փակ է։ «Գիտեք, որ Լարսի անցակետը հատում են միայն բեռնատարները, ազատ երթևեկություն չկա։ Ռուսաստանից որևէ զանգվածային ներհոսք չկա։ Հիշյալ լուրերը […]
20:31 04.03.2022
«Microsoft»-ը դադարեցնում է նոր ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում». Այս մասին ասվում է կորպորացիայի բլոգում՝ հղում անելով ընկերության նախագահ Բրեդ Սմիթին, փոխանցում է Interfax-ը։ Նշվում է նաև, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ և դադարեցնում է իր բիզնեսի բազմաթիվ բաղադրիչները Ռուսաստանում՝ պատժամիջոցների վերաբերյալ իշխանությունների որոշումներին համապատասխան: «Քանի որ իրավիճակը […]
20:20 04.03.2022
ԱՄՆ-ը Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի հետևանքով ճառագայթման որևէ արտանետում չի գրանցել։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Հաղորդում է TASS-ը։ «Մենք չունենք գնահատականներ, որոնք վկայում են ճառագայթման արտանետման առկայության մասին», – Twitter-ում նրա խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: «Մենք հիմք չունենք կասկածելու Ռուսաստանի այն պնդումներին, […]
20:07 04.03.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես չի գա։ Խորհրդարանի բյուրոն չաջակցեց նախագահի դիմումին՝ տարեկան ամենամյա զեկույցով խորհրդարանում հանդես գալ մարտի 5-ին։ Նախագահի ամենամյա զեկույցի օրը նշանակված է ապրիլի 9-ին, ակայն բյուրոյի նիստում նախագահի խորհրդարանական քարտուղարն ասել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակից ելնելով, ցանկանում է ավելի վաղ՝ մարտի 5-ին հանդես […]
20:02 04.03.2022
Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Վասիլի Բոդնարը ուկրաինական տուրիստական կազմակերպություններին կոչ է արել այլևս չեն աշխատելու «Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության» (TÜRSAB) հետ: Պատճառը, ըստ ուկրաիանացի դիվանագետի, թուրքական կողմի «երկերասանի քաղաքականությունն է»: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Առավոտյան միության ղեկավարը հանդիպում է մեզ հետ, իսկ այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, դա երկերասանի քաղաքականության օրինակ է, քանի որ այդ կերպ հավասարություն նշան է […]
19:55 04.03.2022
Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր Ուկրաինայից Լեհաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել է 700 հազարը։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Հանրապետության սահմանապահ ծառայությունը։ «Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է արդեն ժամանել ավելի քան 706 հազար 300 մարդ»,- հայտնել են ծառայությունից։ Ինչպես ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, […]
19:47 04.03.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական […]
19:41 04.03.2022
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է, և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։ Հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Հայաստանում մի շարք պետական […]
20:53 03.03.2022
Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են […]
20:46 03.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 […]
20:41 03.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում վճռականություն է դրսևորել շարունակել ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ իբր ամբողջ երկիրը վերահսկողության տակ առնելու համար, պնդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հինգշաբթի օրը Մակրոնի ու Պուտինի միջև նոր հեռախոսազրույց է տեղի ունեցել, այն տևել է մեկուկես ժամ։ Ըստ Կրեմլի […]
20:33 03.03.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսությունը կարևոր է «պատերազմը» դադարեցնելու համար։ «Պուտինի հետ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելու համար», – մեջբերում է CNN-ը նրա խոսքերը։ Հիշեցնենք, Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ […]
20:05 03.03.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) մարտի 2-ին հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որով պարզվել է, որ, ըստ Մենենդեզի՝ «Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Ավելին, ըստ նախագահ Մենենդեզի, GAO-ի զեկույցը «բացահայտեց, […]
19:51 03.03.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պեկինի խաղերից ռուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին։ «Իրավիճակն, իհարկե, հրեշավոր է։ Սա ամոթ և խայտառակություն է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (IPC) համար. Այլ կերպ չեմ կարող ասել։ Երեկ կայացվեց մեկ որոշում (սկզբում IPC-ն թույլ էր տվել ռուսներին պարալիմպիկ խաղերին մասնակցել չեզոք կարգավիճակով), այսօր այս որոշումը փոխվել է, […]
19:36 03.03.2022
Թուրքիայի դեղագործական շուկայից արդեն Վրաստան է ներկրվել 30 անուն դեղամիջոց։ Հաղորդում է aliq.ge-ն։ Առաջին փուլում ներկրվում են հիմնականում քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ և այդ դեղերի գները գրեթե կիսով չափ նվազել են։ Հատկանշական է, որ այս դեղերն արդեն վաճառվում են մի քանի առցանց դեղատներում: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաջորդ շաբաթ դեղերի ցանկն էլ ավելի կընդլայնվի։ […]
19:27 03.03.2022
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը, ասել է. «Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական […]
19:20 03.03.2022
Կառավարությունը հաստատել է Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը: Միջոցառման շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ նվազագույնը 694 նմուշների նկատմամբ՝ 40,000.0 հազ. դրամ տարեկան բյուջեով: Ծրագիրը կնպաստի հանրապետությունում ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդի շղթայում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, ինչպես նաև արտահանման […]
19:13 03.03.2022
Ուկրաինան ժամանակավորապես արգելել է գազի արտահանումը իր տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուկրտրանսգազի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Պերլոմանը: «Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն արգելել է շուկայի մասնակիցներին բնական գազ արտահանել մեր պետության մաքսային տարածքից։ Դա վերաբերում է նաև գազին, որը Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարաններում պահվում է «մաքսային պահեստ» ռեժիմում»,- գրել է նա: […]
19:06 03.03.2022
Բելառուսում սկսվել է ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ուկրաինական պատվիրակությունը ժամանել է լեհական ռազմական ուղղաթիռներով։
19:04 03.03.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինիին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ […]
18:57 03.03.2022
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Մ23 տարեկանների ԵԱ-ի մասնակիցների ցանկը և գնահատել մարզիկների շանսերը: Ըստ UWW-ի` հունահռոմեական ոճի ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանն (67կգ) ու Շանթ Խաչատրյանը (72 կգ) չեմպիոն դառնալու հիմնական հավակնորդներն են իրենց քաշային կարգերում: Հիշեցնենք, որ Մ23 ԵԱ-ն անցկացվելու է մարտի 7-13-ը Պլովդիվում: Տեղեկացնում է ArmSport.am-ը։