TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ

18:38 07.03.2022

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

̰
Մի շարք երկրներ դեմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն

18:36 07.03.2022

  Ըստ Bloomberg-ի՝ Գերմանիան, Նիդեռլանդները և որոշ այլ երկրներ ցանկանում են կենտրոնանալ Ուկրաինային գործնական օգնություն ցուցաբերելու վրա։ ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Նիդեռլանդները, դեմ են Ուկրաինային ԵՄ համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագետներին։ Փոխանցում է TASS-ը։ Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքերով՝ Գերմանիան, Նիդեռլանդները և մի […]

̰
Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը. Երևանի բնակիչը ձերբակալվել է․ ՀՀ ՔԿ

18:30 07.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244 -րդ հոդվածով հարուցված  քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան –Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված […]

̰
Հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:20 07.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը՝ միաժամանակ կանխելով տեղեկատվության հետագա փոխանցումը

18:16 07.03.2022

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական […]

̰
Հունաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա

18:13 07.03.2022

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մարտի 13-ին մեկնելու է Թուրքիա։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Կիրակի օրը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում պատարագի մասնակցելուց հետո Միցոտակիսը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկու երկրների առաջնորդները քննարկվելու են ռուս-ուկրաինական ճգնաժամը և երկկողմ հարաբերությունները։

̰
 Պուտինը և Միշելը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

18:08 07.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Պուտինն ու Միշելը մանրամասն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը մարդասիրական տեսանկյունից։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակիչների […]

̰
Բլինկենն ու Կուլեբան հանդիպել են լեհ-ուկրաինական սահմանին

00:02 06.03.2022

  Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան ասել է, որ բովանդակալից բանակցություններ է վարել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման, սպառազինության մատակարարումների, պատժամիջոցների և Ռուսաստանի միջազգային մեկուսացման շուրջ։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը լեհ-ուկրաինական սահմանին։ «Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանունակության հրատապ ամրապնդումը, մասնավորապես՝ երկինքը ռուսական օդանավերից և հրթիռներից պաշտպանելու հարցում»,- ասված է Ուկրաինայի […]

̰
Երևանում այրվել է «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենա

23:59 05.03.2022

Մարտի 5-ին, ժամը 20:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել՝ 21:06-ին: Այրվել է «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենա:

̰
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև

23:54 05.03.2022

Մարտի 4-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև: Երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել զարգացնել և ամրապնդել համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային ոլորտներում, խթանել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև պայմանավորվուծություն են ձեռքբերել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանում ներդրումային […]

̰
Մարտի 4-5-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա և 31 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

23:48 05.03.2022

Մարտի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Վարդաղբյուր, Թավշուտ, Կրաշեն, Արագածոտնի մարզի Վարդենիս և Ծաղկահովիտ գյուղերում, Կրասար-Աշոցք, Հողմիկ-Ջրաձոր, Մարտունի-Գետափ, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է խաղաղ բնակչության տարհանման հարցը

23:42 05.03.2022

  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկրում հումանիտար իրավիճակը և խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ օտարերկրացիներին տարհանելու ջանքերը։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի գրասենյակի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Գլխավոր քարտուղարն այսօր զրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Գլխավոր քարտուղարը հայտնել է ՄԱԿ-ի հանձնառությունը […]

̰
ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ Իրանի միջուկային ծրագրի  շուրջ․ ԶԼՄ-ներ

23:33 05.03.2022

Ռուսաստանի դեմ ուկրաինական իրադարձությունների պատճառով կիրառված պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն իրանական միջուկային գործարքի իրականացմանը, եթե հնարավոր լինի այն վերականգնելու շուրջ բանակցություններ վարել, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «Ռուսաստանի հետ կապված նոր պատժամիջոցները ոչ մի առնչություն չունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ և չպետք է որևէ ազդեցություն ունենան դրա հնարավոր իրականացման վրա», – ասել […]

̰
 ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե մինչ հատուկ գործողությունը ինչ զինատեսակներ են հասել Ուկրաինա

23:17 05.03.2022

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից առաջ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից մոտ 50 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել, վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան ստացել է 2000 տոննա ժամանակակից զենք, զինամթերք և պաշտպանիչ սարքավորումներ, Լոնդոնը նաև փոխանցել է ավելի քան 2000 հակատանկային զինատեսակներ Կիևին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «2022 թվականի առաջին […]

̰
Ուկրաինայից Մոլդովա տեղափոխված Վրաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան Մոլդովայից Ռումինիա նշանակված հատուկ ավտոբուսային երթուղիներով

23:10 05.03.2022

Կառավարության որոշման համաձայն, Մոլդովայում Վրաստանի դեսպանության կողմից կազմակերպված՝ Ուկրաինայի տարածքից Մոլդովայի Հանրապետություն տեղափոխված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, Քիշնևից Բուխարեստ տեղափոխելու համար նախատեսված է հատուկ ավտոբուսային երթուղի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Գերատեսչության տվյալներով՝ ավտոբուսի երթուղին ներկայումս Վրաստանի 39 քաղաքացիների տեղափոխել է Ռումինիա, քաղաք Բուխարեստ, որտեղ Վրաստանի դեսպանատան […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար

22:55 05.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Հայտնում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը։

̰
Եվրահանձնաժողովը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի նավթից, գազից և ածուխից

22:48 05.03.2022

Եվրամիությունը պետք է ամբողջությամբ ազատվի Ռուսաստանից էներգակիրներից՝ դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության և էներգետիկ այլ աղբյուրների անցման միջոցով, Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Էներգետիկան շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը։ Եվրամիությունը պետք է ձերբազատվի ռուսական նավթից, գազից և ածուխից կախվածությունից. Դա անելու համար մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ավելի լավ արդյունքների […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային զենք «մղել» 

22:40 05.03.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 5-ին հայտարարել է, որ 2022 թվականի առաջին մեկուկես ամսում Ուկրաինայում վայրէջք է կատարել գրեթե 50 ռազմատրանսպորտային ինքնաթիռ տարբեր երկրներից։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և երկրի զինված ուժերի ղեկավար Վալերի Զալուժնիի փետրվարի 14-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան ստացել է […]

̰
Puma-ն դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

22:33 05.03.2022

Գերմանական Puma ընկերությունը, որը արտադրում է սպորտային հագուստ և կոշիկ, ինչպես նաև այլ ապրանքներ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների մատակարարման և խանութների գործունեությունը դադարեցնելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Մենք դադարեցրել ենք մեր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան, մենք որոշել ենք դադարեցնել մեր բոլոր խանութների աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում», – գրել է ընկերությունը Twitter-ում։ Նշվում է նաև, որ […]

̰
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի մարտի 7-ին

22:20 05.03.2022

Ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն Ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան մանրամասնել է, որ երկուշաբթի օրը նախատեսված ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին, հաղորդում է Strana.ua-ն։ Ավելի վաղ Արախամիան հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 7-ին։ «Դավիթ Արախամիան Strana․ua-ին տված մեկնաբանությունում նշել է, որ […]

̰
Ռուսական զորքերի վերահսկողությանն է անցել Խերսոնի մերձակայքում գտնվող Ուկրաինայի ԶՈւ ռազմաբազան

19:59 05.03.2022

Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաբազան, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմակայանը Խերսոնի շրջանի Ռադենսկ գյուղի մոտակայքում։ Ուկրաինացի զինվորականները շտապ լքել են իրենց դիրքերը՝ թողնելով  տեխնիկա, զենք և զինամթերք», – նշել է նախարարությունը։   Նշվում է, […]

̰
Զելենսկու գրասենյակը հայտարարել է առաջիկա օրերին բանակցությունների երրորդ փուլի մասին

19:31 05.03.2022

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կկայանա «մոտակա մեկ-երկու օրը», ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ նախատեսված չեն, հայտնում է “Страна.ua”-ն։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք գնահատում ենք, ի թիվս այլ բաների, թե ինչպես են սկսում աշխատել հումանիտար միջանցքները, որպեսզի անհրաժեշտության […]

̰
Թուրքիան չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Քալըն

19:25 05.03.2022

Թուրքիան չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, չի ցանկանում լինել հակամարտության կողմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Այս պահին մենք չունենք պատժամիջոցների ծրագիր (Ռուսաստանի դեմ – խմբ.)… Նախ, իհարկե, մենք չենք ուզում, որ մեզ որպես կողմ դիտարկեն այս պատերազմում, մենք, իհարկե, չենք ուզում՝դրանից տուժելու է տնտեսությունը»,- Քալընի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը:  

̰
 Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը նվազում է

19:10 05.03.2022

Վերջին յոթ օրվա ընթացքում Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը զգալիորեն նվազել է, ինչպես նախորդ երկու շաբաթվա ընթացքում։ Մասնավորապես, վիրուսը հաստատվել է ուսուցիչների 1,5%-ի և աշակերտների 0,6%-ի մոտ, հայտնում է Վրաստանի կրթության նախարարությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։ Նախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանի 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 32-ը շարունակում են հեռավար ուսուցումը։ «Այսօրվա դրությամբ  պատվաստվել է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

19:01 05.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է: Վայոց ձորի մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
«Արարատը» և «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին

18:51 05.03.2022

Vbet ՀՊԼ-ի 21-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ։ Էդգար Թորոսյանի սաները վաստակեցին 35 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ուրարտուն» 21 միավորով 6-րդ տեղում է։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ծանոթացել է պուրակի շինաշխատանքներին

18:35 05.03.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին: Կատարված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվել են դրական: Միաժամանակ որոշ դիտողություններ են արվել՝ շինարարության գործընթացում լրացումներ կատարելու վերաբերյալ: Շեշտադրվել է, որ պետք է նախաձեռնել և […]

̰
Թուրքիան որոշել է Ուկրաինայից Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիների տարհանման շուրջ համաձայնության գալ

18:28 05.03.2022

Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայից Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիների համար տարհանման միջանցք ստեղծելու շուրջ։ Թուրքիան որոշել է համաձայնության գալ Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիների տարհանման միջանցքի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ « Մենք շարունակում ենք մեր քաղաքացիների տարհանման գործընթացը, մեր 11000-ից ավելի քաղաքացիներ արդեն տարհանվել […]

̰
Շնող խոշորացված համայնքը  գազաֆիկացվել է

18:18 05.03.2022

Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերն այլևս գազաֆիկացված են։ Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անահասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Շնող խոշորացված համայնքի գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 […]

̰
Պուտինը զգուշացրել է Ուկրաինայի երկինքը փակելու «ահռելի հետևանքների» մասին

18:10 05.03.2022

Ուկրաինայի երկինք փակելը հսկայական հետևանքներ կունենա ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Եվրոպայի համար, դրա ըմբռնումը կա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Երկինքը փակելու այս պահանջի իրականացումը կապված է վիթխարի և աղետալի հետևանքների հետ ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար: Կարծում եմ, որ նրանք, ովքեր ինչ-որ բան են գոռգոռում մյուս կողմից, դա հասկանում են»,- […]

̰
BACK_TO_TOP