TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր

18:51 03.03.2022

Կիևի պատվիրակությունը ժամանել է Բելովեժսկայա Պուշչա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուկրաինացի բանակցողները Լեհաստանից  ուղղաթիռով  հասել են բանակցությունների վայր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ այս հանդիպման համար Մոսկվան երեք մասից ձևավորվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված կարգավորման ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական ասպեկտներին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակն ավելի վաղ […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման վրա

18:45 03.03.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առաջացնում են շինանյութերի պակաս, որոնք անհրաժեշտ են Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները շարունակելու համար, որը պատկանում է Մադրիդի «Ռեալին», ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Super Deporte-ը։ Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող մարզադաշտը վերակառուցման փուլում է, որպեսզի դառնա բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը բաց է տարվա ամեն օր այլ մարզական միջոցառումների, երաժշտական ​​համերգների, տոնավաճառների և համաժողովների համար: […]

̰
Վահան Քերոբյանը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման հարցերը

18:39 03.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։ […]

̰
Եվրամիությունն արգելել է եվրոյի  վաճառքն ու արտահանումը Ռուսաստան

19:59 02.03.2022

Եվրամիությունն արգելել է եվրոյի թղթադրամների վաճառքը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։   Եվրո փոխանցումներն արգելվում են ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ինչպես նաև կազմակերպության և պետական ​​մարմնի, այդ թվում՝ կենտրոնական բանկի համար։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի մարտի 21-ից։ Ավելի վաղ ԵՄ-ն հավանություն էր տվել SWIFT-ից ռուսական յոթ […]

̰
Զելենսկին Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

19:52 02.03.2022

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը և ակնկալում է «դրական ազդանշաններ» երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ «Ես մշտական ​​կապի մեջ եմ մեր հավատարիմ ընկերոջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ: Մենք քննարկել ենք մարտադաշտում առկա իրավիճակը և դիվանագիտական ​​ջանքերը: Մենք սպասում ենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ դրական ազդանշանների»,- գրել է […]

̰
Վրաստանում փետրվարին գնաճը կազմել է 13,7%

19:45 02.03.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) այսօր հրապարակել է 2022 թվականի փետրվարի գնաճի հաշվետվությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հաշվետվության համաձայն՝ փետրվարին տարեկան գնաճը կազմել է 13,7 տոկոս։ Սպառողական գրեթե բոլոր ապրանքները թանկացել են՝ սկսած սննդամթերքից, վերջացրած տրանսպորտով։ Սակայն, ըստ Geostat-ի տվյալների, միակ սպառողական խումբը, որտեղ նախորդ տարվա համեմատ գները նվազել են, հագուստն է, որտեղ գները նվազել են […]

̰
«Ոռոգման համակարգերի զարգացման վարկային ծրագրի» շրջանակում հիմնանորոգվում է Աշտարակի մայր ջրանցքը

19:38 02.03.2022

Աշտարակի մայր ջրանցքը էական նշանակություն ունի․ սնում է համայնքի մշակովի հողատարածքները։ Այն շուրջ 2000 տարվա պատմություն ունի։ Մայր ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն։ Աշտարակի ջրանցքի շինարարական աշխատանքները կատարվում են Եվրասիական բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի զարգացման վարկային ծրագրի» շրջանակում։ Այժմ վերանորոգվում է ջրանցքի 150 մ հատվածը, վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն դրամ է, որից […]

̰
Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով նիստ է անցկացվել

19:31 02.03.2022

Թուրքիայի խորհրդարանը նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Anadolu-ն։ Նշվում է, որ փոխխոսնակ Ջելալ Ադանի նախագահությամբ քննարկումները տեղի են ունեցել փակ դռների հետևում և տևել է 2,5 ժամ։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նա խորհրդարանականներին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային գործընթացների մասին։  

̰
Փետրվար ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 246 դիմում

19:25 02.03.2022

Փետրվար ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 246 դիմում։ Դիմումներն առնչվել են առողջապահությանը(13), քաղաքաշինությանը(17), կրթությանը(6), ՏԻՄ(4), սոցիալական նպաստի տրամադրմանը(2), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(5), իրավական(1) և հողաշինական(1) բնագավառներին, տեղեկատվության տրամադրմանը(2), ինչպես նաև ընդունելությանը, տեղեկանքի տրամադրմանը, ֆինանսներին և այլն։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից 15-ը դեռևս ընթացքի մեջ է։ Տեղեկացնում է Շիրակի […]

̰
Ռուսական բանակը ևս մեկ ուկրաինական քաղաք է մտել 

19:18 02.03.2022

Ռուսական զորքերը մտել են Խարկովի մարզի Բալակլեյա քաղաք, հայտնում է Korrespondent.net-ը։ «Այնտեղից ճանապարհ է բացվում դեպի Իզյում, իսկ հյուսիսից դեպի Դոնբասում գտնվող մի խումբ ուկրաինական զորքերի թիկունք»,- ասվում է Politika Strana-ի Telegram ալիքում։ Այն, որ ռուսական զորքերը քաղաք են մտել, հաստատել է նաև  քաղաքապետը, սակայն նշել է, որ չի համագործակցի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։

̰
Փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 79 երեխա

19:11 02.03.2022

2022 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 79 երեխա, որից 44-ը տղա են և 35-ը՝ աղջիկ: 79 երեխաներից 15-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 18-ը՝ Սևանի ԲԿ-ում, 30-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

̰
Մի քանի ուսանող է վիրավորվել Ֆրանսիայի համալսարաններից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով

19:05 02.03.2022

Չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, Ֆրանսիայի Լե Ման քաղաքի համալսարանում ուսանողների վրա հարձակում է տեղի ունեցել․ մի քանի ուսանող վիրավորվել է, հայտնում է Ouest France թերթը։ Փոխանցում է IZ.RU-ն։ Ականատեսների պատմելով՝ երկար փայտով մի ուսանող հարձակվել է մարդկանց վրա։ Ոմանք պնդում են, որ հանցագործը դանակ է ունեցել։ Հարձակվողը ձերբակալվել է:  

̰
«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

18:58 02.03.2022

«YouTube» սոցցանցը արգելափակել է տեսանյութը, որում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Հաղորդում է ermenihaber.am-ը։ Հաղորդվում է, որ դեռևս 2020-ի ապրիլին նկարահանված տեսանյութը նախ հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից: Ավելի ուշ նույն տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է նաև Բաղըշը: […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնում են մարտական հերթապահության

18:51 02.03.2022

Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները։ Մարտի 3-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն:

̰
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների. ԶԼՄ-ներ

18:45 02.03.2022

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում, հայտնում է Belta գործակալության Telegram ալիքը։ «Ռուսական պատվիրակությունը մեկնել է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման վայր»,- հայտնել է գործակալությունը Telegram-ի ալիքում։ Նախօրեին բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է կայանալ մարտի 2-ին Բելառուսում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ։ […]

̰
Կիևում նշում են պայմանները Մոսկվայի հետ նոր բանակցությունների համար 

19:53 01.03.2022

Ուկրաինան վերլուծում է ռուսական պատվիրակության հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքները։ Կիևը պատրաստ կլինի նոր հանդիպման, եթե անհրաժեշտ լինի, բայց չի գնա բանակցությունների, եթե Մոսկվան «վերջնագրեր հայտարարի»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հիմա վերլուծում ենք երեկ տեղի ունեցածը, հայտարարված դիրքորոշումները։ Նախագահն ամբողջությամբ տեղեկացված է զրույցի բոլոր մանրամասներին։ Մենք կսահմանենք մեր դիրքորոշումը, […]

̰
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով նորոգվում է Ազատանի մարզադպրոցի տանիքը

19:46 01.03.2022

Ազատանի մարզադպրոցի 608 քառակուսի մետր կտուրի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Աշխատանքներն իրականացնում է «Մալաք» ՍՊԸ-ն։ 2021 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրով Շիրակի մարզպետարանը տրամադրել է 7 մլն 200 հազար դրամ, ծրագրի պայմանագրային արժեքը 13 մլն 180 հազար դրամ է, մնացած գումարը հատկացրել է համայնքը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթողները

19:33 01.03.2022

Երևանում անցկացվել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձան Սահակ Ղամբարյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գարիկ Ոսկանյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Էդուարդ Մխոյանը (109 կգ) և Դավիթ Գասպարյանը (+109 կգ): Կազմվել է հավաքականը, որը […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխում ծանոթացել է բնակելի նոր թաղամասի շինաշխատանքներին

19:27 01.03.2022

Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել է Շուռնուխ գյուղ՝ ծանոթանալու պետական միջոցներով այստեղ կառուցվող բնակելի նոր թաղամասի շինաշխատանքներին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Պատերազմից հետո տունը կորցրած շուռնուխցիների համար 170 քմ մակերեսով 13 տուն է կառուցվում, որոնցից չորսը շուտով պատրաստ կլինի։ Պաշտոնյաները շինարարի հետ դիտարկել են աշխատանքների ընթացքն […]

̰
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին

19:21 01.03.2022

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հունական Ekathimerini պարբերականի հետ զրույցում խոստացել է ընտրվելու դեպքում վերջ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու փորձերին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Ինձ ամենից շատը անհանգստացնում է թուրքական կառավարության շանտաժը: Ես դեմ եմ լինելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, որի գործընթացն առկախված է»,- ասել է Պեկրեսը:  Ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էին Ֆրանսիայի նախագահի մեկ այլ […]

̰
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնող է դարձել

19:15 01.03.2022

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել: Այս մասին տեղեկացնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ Հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշել են կրկին ծնողներ դառնալ և կատարել են այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ։ Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել։ Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ քաշով […]

̰
Մինչև 4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան․ ՄԱԿ

19:07 01.03.2022

Մինչև 4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան ռազմական գործողությունների պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը՝ Կիևին հումանիտար օգնությանը նվիրված քննարկման ժամանակ։ «Մեր հաշվարկներով՝ մինչև 4 միլիոն մարդ կարող է լքել երկիրը»,- ասել է Գրիֆիթսը։ Ի դեպ, միջոցառմանը ներկա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին պարզաբանել է, որ 4 […]

̰
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը բանտից ազատ է արձակվել

18:48 01.03.2022

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ազատության մեջ է:  Նա 9 տարով ազատազրկվել էր գնդապետ Սերգո Թեթրաձեի հանդեպ իրականացված խոշտանգումների գործով։ Հայտնում է aliq.ge-ն։ «Ես ձեզ չեմ ասելու, թե ինչ եմ անելու, ես չեմ պատրաստվում մտնել քաղաքականություն, իմ կինը և իմ երեխաներն առաջին պլան են մղվում, դա է հիմնական խնդիրը: Ես կարող եմ ձեզ ասել, […]

̰
Կիևը պահանջել է ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո

18:43 01.03.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պահանջում է ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք պահանջում ենք արյունալի ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո: Կանադան արդեն ընդունել է այդ ուղղությամբ առաջին որոշումները, և այդ ալիքը կշարունակի աճել»,- ասել է Կուլեբան առցանց ճեպազրույցի ժամանակ: Ռուսաստանը ռազմական […]

̰
«Գործադուլներն ու թանկացումներն Էրդողանի համար գլխացավանք կդառնան ընտրություններից առաջ»․ Bloomberg

18:36 01.03.2022

«Bloomberg» ամերիկյան պարբերականը, մատնանշելով Թուրքիայում բազմաթիվ ընկերությունների աշխատողների իրականացրած գործադուլները, գրում է, որ աշխատավորները 2023-ի ընտրություններին ընդառաջ բողոքում են «կենսապայմանների ճգնաժամից»: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հոդվածում նշվում է, որ գործադուլները և բարձր գնաճը նախագահ Էրդողանի համար իսկական գլխացավանք կդառնա ընտրություններից առաջ։ «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Արզու Չերքեզլիօղլուն հայտարարել է, որ 2022 թվականի համար […]

̰
Փետրվարի 21-27-ը Շիրակի մարզում 51 երեխա է ծնվել

19:55 28.02.2022

Նախորդ շաբաթ՝ փետրվարի 21-27-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 51 երեխա՝ 19 աղջիկ, 32 տղա։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
29 հարց` մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

19:48 28.02.2022

Փետրվարի 28-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 1-ին գումարվող […]

̰
ԵՄ-ն որոշում է կայացրել Ուկրաինային 450 միլիոն եվրոյի օգնություն հատկացնել

19:37 28.02.2022

Եվրամիության խորհուրդը երկուշաբթի օրն ընդունել և հրապարակել է Ուկրաինայում խաղաղությանն ուղղված եվրոպական աջակցության մասին բանաձևը, որը նախատեսում է Կիևին 450 միլիոն եվրոյի զենք մատակարարել, այդ թվում՝ մահաբեր, հայտնում է Interfax-ը։ «Նախատեսված բազային ֆինանսական գումարը կազմում է 450 միլիոն եվրո»,- ասվում է Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում  հրապարակված իրավական ակտում։ Բացի դրանից, առանձին բանաձևով  ևս 50 միլիոն […]

̰
Պուտինը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

19:23 28.02.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, մենք հիմա կունենանք մեր հաղորդագրությունը»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Մակրոնը զրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ «Նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը […]

̰
Վրաստանը 100 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Ուկրաինա

19:15 28.02.2022

Վրաստանը Ուկրաինային է փոխանցել 100 տոննա հումանիտար բեռը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հայտնում է Aliq Media-ն։ Նրա խոսքերով՝ հումանիտար բեռն արդեն իսկ ժամանել է Ուկրաինա: «Այսօր առավոտյան իմ որոշմամբ Լեհաստան է ժամանել 100 տոննա հումանիտար բեռ, որն էլ այնտեղից կառաքվի ուկրաինական կողմին և, իհարկե, այս մարդասիրական […]

̰
BACK_TO_TOP