18:52 28.02.2022
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներն ազդում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքերով՝ պատժամիջոցների սահմանելու պատճառով թե՛ ռուբլին, թե՛ ղազախական տենգեն սկսել են նվազել դոլարի ու եվրոյի նկատմամբ։ […]
18:46 28.02.2022
Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ […]
18:37 28.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է […]
18:33 28.02.2022
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ: Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովը […]
18:23 28.02.2022
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ հանձնարարել է գերատեսչություններին կազմակերպել ռուս զբոսաշրջիկների տեղափոխումը տարբեր երկրներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Աշխատանքը վստահվել է «Ростуризм»-ին, տրանսպորտի և արտաքին գործերի նախարարություններին։ Գործողությունները պետք է իրականացվեն մարդասիրական ուղիներով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը որոշել է երկուշաբթի՝ փետրվարի 28-ից ամբողջությամբ փակել ԵՄ օդային տարածքը Ռուսաստանի համար։ […]
18:08 28.02.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման խորհրդաժողովին չեղարկվել է ԵՄ մի շարք երկրների օդային տարածքում նրա ինքնաթիռի թռիչքի աննախադեպ արգելքի պատճառով։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ժնևում դիվանագիտական աղբյուրը։ «Լավրովի այցը Ժնև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի և զինաթափման խորհրդաժողովին մասնակցելու համար չեղարկվել է հակառուսական պատժամիջոցներ […]
00:13 28.02.2022
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը համաքաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում անհապաղ հեռանալ, քանի դեռ կան կոմերցիոն թռիչքներ։ Դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված նախազգուշացման մեջ ասվում է, որ ավելի շատ ավիաընկերություններ չեղարկում են թռիչքները դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, և շատ երկրներ փակել են օդային տարածքը ռուսական ավիափոխադրողների համար։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին՝ ավիահաղորդակցության […]
00:10 28.02.2022
Փետրվարի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, Արմավիրի մարզի Զարթոնք և Մյասնիկյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում […]
00:05 28.02.2022
Բելառուսի բիաթլոնի հավաքականն դուրս է եկել բիաթլոնի Աշխարհի գավաթի այս մրցաշրջանի մնացած փուլերից: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Ավելի վաղ Ռուսաստանի բիաթլոնի միությունը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել Միջազգային բիաթլոնի միության (IBU) հովանու ներքո անցկացվող մրցումներին։ Շաբաթ օրը IBU-ն հայտարարեց, որ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների բիաթլոնիստները կմասնակցեն աշխարհի գավաթի և IBU […]
23:58 27.02.2022
Փետրվարի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա-Բերդաշեն, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սյունիքի մարզի Տաթև գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 […]
23:48 27.02.2022
Յոթնյակի երկրները պայմանավորվել են շարունակել պաշտպանական զենքի մատակարարումները Ուկրաինա և ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ՄեծԲրիտանիայի Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը՝ ներկայացնելով G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։ «Մեզ համաար պարզ էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ձախողվի, և Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Մենք պայմանավորվեցինք շարունակել պաշտպանական զենք և տեխնիկա մատակարարել […]
23:42 27.02.2022
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռ չեն սկսվել և շուտ չի էլ սկսվի, հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինան համաձայնության է եկել Գոմելի շրջանում բանակցությունների շուրջ, և այնտեղ է մեկնել ռուսական պատվիրակությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ […]
23:25 27.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
23:14 27.02.2022
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ Կիևը շրջափակված է։ Այս մասին նա ասել է The Associated Press-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքային իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակիչներին։ «Մենք չենք կարող դա անել, բոլոր ելքերը արգելափակված են։ Հենց հիմա մենք շրջապատված ենք»,- Կլիչկոյի խոսքերն է փոխանցում Meduza-ն։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը նաև նշել […]
23:03 27.02.2022
Փետրվարի 27-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Դինամո» մարզապալատում անցկացրել է Հայաստանի սամբոյի 2022թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ մայրաքաղաքի, ՀՀ մարզերի և Արցախի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների, ովքեր հաղթողներ և մրցանակակիրներ էին դարձել ավելի վաղ անցկացված մարզային նախընտրական մրցաշարերում: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ նաև այս առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը, որը ապրիլի 20-ից 24-ը կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպայի […]
22:38 27.02.2022
Երկուշաբթի օրը ՈւԵՖԱ-ն բավականին խիստ միջոցներ է կիրառելու ռուսական ֆուտբոլի համար։ Ինչպես տեղեկացնում է լեհական Meczyki լրատվականը, որոշում է կայացվելու՝ ռուսական բոլոր ակումբներին և երկրի ազգային հավաքականը հանել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։ Ըստ աղբյուրի՝ որոշմանն իր հավանությունն է տվել նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը։ Ռուսական ակումբներից եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում մնացել է միայն Մոսկվայի […]
22:15 27.02.2022
Ռուսաստանի Դաշնությունում, առաջին հերթին, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների համար անվտանգության իրավիճակի հնարավոր վատթարացմամբ պայմանավորված, Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստանի Դաշնություն այցելելուց, և նրանց, ովքեր այժմ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, լքեն տարածքը, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ «Ուկրաինա շարունակվող ռուսական ներխուժման և Ռուսաստանի Դաշնությունում անվտանգության իրավիճակի հնարավոր վատթարացման վտանգի կապակցությամբ, հատկապես ԵՄ […]
22:05 27.02.2022
Մոսկվայի «Սպարտակը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղը կարող է անցկացնել Բաքվում։ Այս մասին «Чемпионат»-ի հետ զրույցում հայտնել է թիմի մամուլի քարտուղար Դմիտրի Զելենովը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ «Լայպցիգի» դեմ խաղն անցկացնելու առաջնային տարբերակը Բաքուն է։ Այս տարբերակը քննարկում ենք ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ։ Շաբաթվա սկզբին հստակություն ենք անկնկալում»,- ասել է Զելենովը։ Ավելի վաղ հաղորդվում […]
21:52 27.02.2022
Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է փետրվարի 27-ին։ Ընդհանուր առմամբ, Բելառուսում ձևավորվել է 5510 ընտրատեղամաս, որոնք բաց են եղել տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ը: ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 6 812 771 մարդ։ Միևնույն ժամանակ, որոշում էր ընդունված արտերկրում տեղամասեր չբացել հյուպատոսական մարմիններում ոչ բավարար թվով քաղաքացիների գրանցման , […]
21:30 27.02.2022
Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման ռազմական գործողության հետևանքով ռուսական կողմում կան զոհեր և վիրավորներ, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ռուս զինվորականները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողության մարտական առաջադրանքները կատարելիս: Ցավոք սրտի, մեր ընկերներից կան զոհեր և վիրավորներ: Բայց մեր կորուստները շատ անգամ ավելի քիչ են, քան ազգայնականների կողմից սպանվածները: Զոհեր […]
21:20 27.02.2022
Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել ռուսական ինքնաթիռների թռիչքները դեպի Եվրամիության երկրներ, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռների, կիրակի օրը լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Առաջինը, մենք փակում ենք օդային տարածքը ռուսների համար, մենք առաջարկում ենք արգելել Ռուսաստանին պատկանող, Ռուսաստանի գրանցումով և Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր ինքնաթիռները: Այդ ինքնաթիռները չեն կարողանա վայրէջք կատարել, կամ թռչել […]
21:16 27.02.2022
Փետրվարի 27-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միության կողմից անցկացվեց նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմային։ Ցուցադրությանը նախորդեց միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։
20:55 27.02.2022
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարողացել է հեռանալ Ուկրաինայից։ Մասնագետն ընտանիքի հետ Կիևում էր։ Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, Պորտուգալիայի դեսպանությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, միկրոավտոբուսով կազմակերպել է նրա և մարզչի ընտանիքի տարհանումը երկրի մայրաքաղաքից։ Ավտոմեքենայով Ֆոնսեկային տեղափոխել են Ռումինիա, որտեղից նա արդեն մեկնել է Լիսաբոն։ «Հանքափորների» բրազիլացի ֆուտբոլիստները նույնպես հեռացել են Կիևից, […]
20:45 27.02.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Կիևի հետ բանակցությունների հարցում Մոսկվայի մոտեցման մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, նախանշել է մեր սկզբունքային մոտեցումները՝ կապված Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորության հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում։ Նշվում է, […]
20:42 27.02.2022
Փետրվարի 27-ին, ժամը 15:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի վերջնամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող այգիներից մեկի տարածքում այրվում են ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ինքնաշեն տնակ […]
20:30 27.02.2022
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը, որը հանդես է գալիս ուկրաինական «Վերես» ակումբում, հեռացել է Ուկրաինայից։ Հայտնում է ArmSport.am-ը։ «Վերեսի» և էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Վլադիսլավ Կրեյդան Մարգարյանի հետ լուսանկար է հրապարակել և նշել, որ իրենք Լեհաստանում են․ «Մենք փրկվեցինք, եղբայր»,- գրել է ֆուտբոլիստը։
20:04 27.02.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը, հայտնում է Sputnik Բելառուսը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայրը Ալեքսանդրովկա-Վիլչան է, Բելառուսի մոտակա քաղաքը՝ Նարովլյան»,- ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինան համաձայնության է եկել Գոմելի շրջանում բանակցությունների շուրջ, և այնտեղ է գնացել ռուսական պատվիրակությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի […]
19:51 27.02.2022
Փետրվարի 27-ին, ժամը 14:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի քոթեջների մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։29-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
19:30 27.02.2022
Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գրավեց առաջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով։ Աշխարհի Գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում։ Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար […]
19:20 27.02.2022
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մեծ Պահքի առիթով հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Սիրելի հավատավոր զավակներ Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք Մեծ Պահքին։ Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենք Աստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։ Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն […]