19:09 27.02.2022
Սարանսկում ավարտվեց Ռուսաստանի գավաթի խաղարկության կանանց մենասահքի եզրափակիչ մրցաշարը։ Հաղթող է ճանաչվել Սոֆյա Ակատիևան, ով կարճ և ազատ ծրագրերի համար ստացել է 222,22 միավոր։ Արծաթը բաժին հասավ Ադելյա Պետրոսյանին (211.44)։ Հայ գեղասահորդուհին հաղթել էր կարճ ծրագրում։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ալիսա Դվոեգլազովան (196.99): Հաղորդում է ArmSport.am-ը։
18:55 27.02.2022
Ուկրաինացի զինվորականները սկսել են զանգվածաբար օգտագործել ֆոսֆորով արգելված զինամթերք Կիևի արվարձաններում՝ Գոստոմելի օդանավակայանի մոտ, որը գրավված է ռուսական բանակի ստորաբաժանումների կողմից։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ այսպես կոչված ԼԺՀ-ի զորքերը 56 կմ խորությամբ առաջ են անցել Ուկրաինայի […]
18:43 27.02.2022
Բելառուսում 14 մարդ է բերման ենթարկվել, ովքեր տնից կոչ են արել սահմանադրական հանրաքվեի ժամանակ գնալ չարտոնված գործողությունների, սակայն քաղաքացիները չեն ենթարկվել կոչերին, կիրակի ասել է ՆԳ նախարար Իվան Կուբրակովը։ Այսօր Բելառուսում սահմանադրական փոփոխությունների և լրացումների հանրաքվե է անցկացվում։ «Համացանցում եղել են անօրինական գործողությունների կոչեր, հանրապետությունում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 14 մարդ, նրանք տանն են […]
18:31 27.02.2022
Բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման կոնկրետվայրը չի հրապարակվում, կիրակի օրը հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Տեղը չի բացահայտվում․․․ Սահման․ այլ մանրամասներ չկան»,- ասել է աղբյուրը։ Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի օրը ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Ռուսական պատվիրակությունն Մինսկից […]
18:20 27.02.2022
«Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ հանդիպումը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու առաջարկով։ Այդ մասին հայտնում է Soccer․ru` հղում անելով «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքին։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Ենթադրվում է, որ «կարմիր-սպիտակների» ղեկավարները չեն բացառել նման տարբերակը։ «Սպարտակ» – «Լայպցիգ» հանդիպումը նախատեսված է մարտի 17-ին։
18:08 27.02.2022
Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրությանը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք հնարավորինս ենթարկվել Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին, այդ թվում՝ մնալ տանը, հնարավորինս զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց և ահազանգի դեպքում անհապաղ գնալ մոտակա ապաստարան, հետևել անվտանգության կանոններին»,- jnews.ge-ի փոխանցմամբ այս մասին ասված է Վրաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։ «Պահպանեք պարետային ժամի կանոնակարգը՝ ձեր քաղաքի/շրջանի վարչակազմի կողմից սահմանված կանոններին համապատասխան […]
17:43 27.02.2022
Գերմանիան 15 միլիոն եվրո է հատկացնում միջազգային կազմակերպություններին Ուկրաինայի քաղաքացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Մենք պետք է այնպես անենք, որ Ուկրաինայում մարդիկ արագ ստանան ամենաանհրաժեշտ բաները՝ բժշկական պարագաներ, անվտանգ բնակատեղիներ։ Այդ նպատակով մենք ՄԱԿ-ի շրջանակներում հատկացրել ենք 5 միլիոն եվրո։ Մենք մոտ ապագայում լրացուցիչ 10 միլիոն եվրո օգնություն ենք […]
17:20 27.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ծառայության՝ մարտական հերթապահության ռեժիմը»,- ասել է […]
16:55 27.02.2022
Գերմանիան, Ավստրիան, Իռլանդիան, Իսլանդիան, Դանիան և Բելգիան կփակեն իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս որոշման մասին հայտարարել են Բելգիայի վարչապետը, Դանիայի արտաքին գործերի նախարարը, Ավստրիայի տրանսպորտի նախարարը, Իսլանդիայի արտգործնախարարը և Իռլանդիայի արտգործնախարարը, գրում է «Дождь»-ը։ Նրանք կոչ են արել ԵՄ բոլոր երկրներին անել նույնը, համապատասխան միջոցները կքննարկվեն ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Գերմանիայի տրանսպորտի […]
16:43 27.02.2022
Կիևը համաձայնել է բանակցություններ վարել Գոմելում, ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ։ Այս մասին փետրվարի 27-ին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Այսօր ավելի վաղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար և հայտնել, որ պատրաստ է դրանք անցկացնել Գոմելում։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի […]
16:33 27.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան և պահանջել է գործի քննությունը հաջորդ շաբաթ։ «Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար: Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել […]
16:23 27.02.2022
Իսկական «թեժ կետ» է դարձել աֆրիկյան մի փոքրիկ շրջան, որտեղ գրանցվել են տարբեր տեսակի վարակների՝ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բռնկումների առավելագույն թիվը։ Այս տվյալների հիման վրա գիտնականներն այժմ կոչ են անում ավելի նպատակային և հասցեական աջակցություն ցուցաբերել տեղական առողջապահությանը։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է BMJ Global Health ամսագրում։ Նոր հետազոտությունը վերաբերում է Գամբելա տարածաշրջանային կենտրոնին, որը […]
16:07 27.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ խոսել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Ես խոսել եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
15:54 27.02.2022
Վլադիմիր Զելենսկին դիմել է Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսին՝ խնդրելով Ժնևում խաղաղության համաժողով կազմակերպել՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման համար, որի նպատակն առաջին հերթին պետք է լինի զինադադարը, կիրակի օրը գրել է շվեյցարական Tages-Anzeiger թերթը։ Զելենսկին իր խնդրանքը հայտնել է շաբաթ օրը Կասիսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հաղորդվում է, որ բանակցություններ կազմակերպելու դիվանագիտական ջանքերը «ամբողջթափով» են կիրառվում։ […]
15:40 27.02.2022
Լաս Վեգասում կայացավ UFC Vegas 49 մրցաշարը։ Օրվա գլխավոր մենամարտում հանդիպեցին Արման Ծառուկյանն ու իսպանացի Ժոել Ալվարեսը։ Մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում այն բանից հետո, երբ մրցավարը իսպանացուն տեխնիկական նոկաուտ գրանցեց։ Այժմ Ծառուկյանն ունի 18 հաղթանակ և երկու պարտություն։ Ալվարեսը պարտվել է 22-ից 3-րդ մենամարտում։ Հայտում է ArmSport.am-ը։
15:28 27.02.2022
Վոլեյբոլի Ազգերի լիգայի հանդիպումները կտեղափոխվեն Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի (FIVB) կայքը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ FIVB-ն կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին Ռուսաստանում կայանալիք այլ միջոցառումների հետ կապված, ներառյալ 2022 թվականի երկրորդ կեսին նախատեսված տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց Ազգերի լիգայի հանդիպումները պետք է անցկացվեին հուլիսի 5-ից 10-ը Կեմերովոյում, կանանցը՝ հունիսի […]
14:54 27.02.2022
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) դադարեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է պարոն Վլադիմիր Պուտինի՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասվում է IJF-ի կայքում։ Փոխանցում ArmSport.am-ը։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախօրեին […]
14:30 27.02.2022
Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով։ Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը։ «Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից ։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն […]
14:16 27.02.2022
Փետրվարի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է երկլեզու (հունարեն եւ անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ «Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»,-այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
14:07 27.02.2022
Իրավիճակն Ուկրաինայում, ի վերջո, կարող է վերածվել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության, եթե Ռուսաստանի գործողությունները չդադարեցվեն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը։ «Բայց մենք պայքարում ենք ոչ միայն ուկրաինացիների, նրանց ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքի համար, այս երկար հակամարտությունը Եվրոպայում ազատության և ժողովրդավարության համար է: Եթե մենք չկանգնեցնենք Պուտինին Ուկրաինայում, վտանգի տակ կհայտնվեն մյուսները՝ Բալթյան […]
13:55 27.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 840 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 26 252 թեստ, որից 12 913-ը արագ, իսկ 13 339-ը՝ ՊՇՌ թեստով: Ընդհանուր առմամբ Վրաստանում […]
13:38 27.02.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջարկել է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Մենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում, նախագահ Էրդողանն առաջարկել է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք ամուր հարաբերություններ ունենք երկու երկրների հետ»,- գրել է Ալթունը Twitter-ում։ Նրա […]
13:26 27.02.2022
Ռուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն, ասել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ ռուսաստանցի բանակցողների՝ Բելառուս ժամանելու մասին։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը այս երկրում կայանալիք հանդիպմանը։ Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել […]
13:25 27.02.2022
Գոմելը որպես ուկրաինական կողմի հետ բանակցությունների վայր իրենք են ընտրել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից, հենց ուկրաինական կողմից՝ որպես բանակցությունների վայր: Ինչպես արդեն ասացինք, ռուսական պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում»,- ասել է Պեսկովը: «Մենք մեր կողմից զգուշացրել ենք ուկրաինական կողմին, որ այս անգամ […]
13:12 27.02.2022
ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին գրված է Հյուսիսատլանտյան դաշինքի ֆեյսբուքյան էջում: Փոխանցում է jnews.ge-ն։ «ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Դաշնակիցները ուղարկել կամ հաստատել են այնպիսի ռազմական օգնություն, ինչպիսիք են հրազեն, զինամթերք և հրթիռներ Բելգիայից, Կանադայից, Չեխիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Սլովակիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից: […]
13:00 27.02.2022
Դոնբասից ավելի քան 4,2 հազար տարհանված բնակիչներ մեկ օրում հատել են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի անցակետերը, հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային տնօրինությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Դոնբասի հանրապետությունների տարածքից տարհանվել են ավելի քան 4200 քաղաքացիներ, որոն հատել են սահմանը անցակետերով»,- ասվում է զեկույցում։
12:38 27.02.2022
34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների […]
12:10 27.02.2022
Փետրվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 164 թեստավորում, հաստատված դեպքերը 29-ն են, այդ թվում՝ երեխաներ։ Մահվան դեպքերը 2-ն են։ Ստացիոնար բուժվողների թիվը 41 է։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]
11:59 27.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսը, քանի որ, ըստ նրա, այդ Հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։ «Եթե ձեր տարածքներից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում», – ասել է նա իր ուղերձում , որը հրապարակվել […]
11:50 27.02.2022
Չեխիայի հավաքականը հնարավոր է ևս հրաժարվի խաղալ Ռուսաստանի ընտրանու հետ ԱԱ որակավորման փլեյ-օֆֆում։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Ռուսաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Չեխիայի և Շվեդիայի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնություն դուրս գալու փլեյ-օֆֆ մրցաշարի կիսաեզրափակիչները պետք է անցկացվեն մարտի 24-ին։ Զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակիչում՝ մարտի 29-ին։ Ռուսաստանի համար երկու հանդիպումներն էլ նախատեսված էին Մոսկվայում։ Երեկ […]