TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

19:27 12.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի  Ստեփանավանի ոլորաներ կոչվող հատվածում […]

̰
Իրանը նավթի արդյունահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին

19:11 12.02.2022

ՕՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ իրանական նավթի արդյունահանումը 2022 թվականի առաջին ամսում, չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, ավելացել է 21 հազար բարելով՝ հասնելով օրական ավելի քան 2,5 միլիոն բարելով, ինչն ամենաբարձրն է վերջին երեք տարվա ընթացքում: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հրապարակել է իր անդամների նավթի արդյունահանման 2022 թվականի առաջին ամսվա […]

̰
Կարապետյան-Սենեկալ զույգը հաղթահարեց Պեկին-2022-ի որակավորման փուլը

19:03 12.02.2022

16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հիանալի ելույթ ունեցան Պեկին-2022-ի ռիթմիկ պարերի կարճ ծրագրում և մրցավարների կողմից գնահատվեցին 65. 87 միավորով։ Թինան ու Սիմոնը հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում։ 23 պարային զույգերից որակավորման փուլը հաղթահարել է 20 զույգ․ Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են […]

̰
Մակրոնը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

18:58 12.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շաբաթ օրը 1 ժամ 40 րոպե քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից Agence France-Presse-ի աղբյուրին հայտնել են, որ «զրույցը նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լարվածության թուլացման հեռանկարներին»։  

̰
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզում ասֆալտապատվել է 133 հազար 859 քմ ճանապարհ

18:50 12.02.2022

Կառավարություն-համայնք արդյունավետ փոխգործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, ամեն տարի Արագածոտնի մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Կառավարության համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի 50 համայնքում 2021-ին զարկ տրվեց 8 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրերի, որոնցից 16-ը (16 համայնքում) ճանապարհաշինական էր։ Այսպիսով, 2021թ․ սուբվենցիայի շրջանակում մարզում ասֆալտապատվել է 133 հազար 859 քմ ճանապարհ, այդ թվում՝ բակային տարածքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

̰
Էրդողանը հանձնարարել է ԱԱՀ-ի դրույքաչափը իջեցնել մինչև 1 տոկոս

18:42 12.02.2022

Թուրքիայում մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ԱԱՀ-ի դրույքաչափը 8-ից իջեցվել է 1 տոկոսի։ Այս որոշման մասին շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն։   «Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճի ֆոնին շատ երկրներում գնաճը շարունակվում է աճում է։ Թուրքիան նույնպես զգում է այս միտման ազդեցությունը։ Ավելի վաղ մենք հաջող քայլեր […]

̰
Դոնեցկի ղեկավարը հերքել է պայթյունի մասին տեղեկությունը

18:33 12.02.2022

Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Դոնեցկում իրավիճակը վերահսկելի է անվանել։ Հաղորդում է Iz.ru-ն։ Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, սոցիալական ցանցերն ու տեղական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել Դոնեցկում հզոր պայթյունի մասին։ Նշվել է, որ պայթյունը լսվել է քաղաքի միանգամից մի քանի թաղամասերում։ Ինչպես պարզաբանել է Պուշիլինը, պայթյունը տեղի է ունեցել Կիևի կողմից վերահսկվող տարածքում՝ շփման […]

̰
Կիևում ՌԴ դեսպանատունը հերքել է դիվանագետների հեռանալու մասին հաղորդագրությունը

18:25 12.02.2022

«Ռուս դիվանագետները շարունակում են իրենց պարտականությունները կատարել Ուկրաինայի տարածքում». Այս մասին շաբաթ օրը հայտարարել են դիվանագիտական ​​ներկայացուցչությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,- ասել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայում դեսպանատան ներկայացուցիչները տարհանել են Ռուսաստան։ Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայում գտնվող տարբեր երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունները հայտնել են իրենց […]

̰
Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվել է ինժեներական լաբորատորիա

18:18 12.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բաիցման արարողությանը: Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող […]

̰
Գերմանիան Ուկրաինայում գլխավոր հյուպատոսությունը Դնեպրից տեղափոխել է Լվով

18:10 12.02.2022

«Կիևում Գերմանիայի դեսպանատունը շարունակում է աշխատել, մինչդեռ դիվանագիտական ​​անձնակազմի թիվը կրճատվում է»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ Գերմանիան բաց է պահում դեսպանատունը Կիևում, սակայն դիվանագիտական ​​անձնակազմը կկրճատվի։ «Դոնեցկում մեր գլխավոր հյուպատոսությունը, որը 2014 թվականից գործում է Դնեպրում, ժամանակավորապես տեղափոխվել է Լվով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր […]

̰
Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը և գլխավոր հյուպատոսություններն անցել են արտակարգ ռեժիմի

17:53 12.02.2022

Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները երկրում իրավիճակի սրման պատճառով անցել են արտակարգ ռեժիմի։ Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ այսօր տարածած հայտարարության մեջ։ Փոխանցում է jnews.ge-ն։ «Հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականությունը՝ Կիևում Վրաստանի դեսպանությունը, ինչպես նաև Օդեսայում և Դոնեցկում գլխավոր հյուպատոսությունները անցել են արտակարգ ռեժիմի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ . […]

̰
Շվեդիան չի փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

17:44 12.02.2022

«Շվեդիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ընդհանրապես չի փոխվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմամբ, երկիրը չի պատրաստվում անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին»։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի   վարչապետի պետքարտուղար Կարին Վալենսթենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, նման իրավիճակում կայունությունն ու կանխատեսելիությունն առավել քան երբևէ կարևոր են։ «Մեր անվտանգության քաղաքականությունն անփոփոխ է. մենք ցանկանում ենք լինել լավ, ուժեղ ՆԱՏՕ-ի գործընկեր, […]

̰
Գեղարքունիքի մարզում բացվել են երկու «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ

21:00 11.02.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։ Լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն […]

̰
Թեղուտ համայնքում այրվել է անասնագոմ

20:57 11.02.2022

Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ և անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին:

̰
«Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը»․ Financial Times

20:36 11.02.2022

Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Գարդները նշել է, որ Թայիփ Էրդողանն այժմ գործում է այնպես, կարծես իր ուժը չունի սահմաններ, մինչդեռ շատ ավելի փխրուն է […]

̰
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ

20:21 11.02.2022

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Տեղեկացնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել […]

̰
Թուրքիայում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը

19:45 11.02.2022

Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում 2021 թվականին տեղի է ունեցել 3801 զինված միջադեպ, որոնց հետևանքով 2145 մարդ մահացել է, 3896 մարդ՝ վիրավորվել։ Դեպքերի 85 տոկոսի դեպքում կիրառվել են հրազենային միջոցներ, իսկ […]

̰
 Ժիրինովսկու կուսակցությունից պատմել են նրա առողջական վիճակի մասին

20:55 10.02.2022

«COVID-19-ով հոսպիտալացված Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի մասին լրատվամիջոցների տեղեկությունները չափազանցված են և «կենտրոնացած են սենսացիոն էֆեկտի վրա»։ Այս մասին РБК-ի խնդրանքով հայտնել են քաղաքական գործչի գլխավորած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից։ Ինչպես նշել են կուսակցությունում, Ժիրինովսկին ամեն օր ուսումնասիրում է մամուլը, աշխատանքային փաստաթղթերը, հեռախոսով հանձնարարականներ է տալիս։ «Շուտով նա կվերադառնա լիարժեք, ակտիվ աշխատանքի»,- ասված է […]

̰
Ժողովրդավարության հետընթաց. Վրաստանը հետ է Հայաստանից և Ուկրաինայից

20:46 10.02.2022

The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գտնվում է Հոնդուրասի և […]

̰
Լիզ Թրասսը Լավրովին հրավիրել է Մեծ Բրիտանիա

20:34 10.02.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է առաջիկա ամիսներին այցելել Մեծ Բրիտանիա։ Այս մասին ասվում է հինգշաբթի Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Արտգործնախարարը նշել է, որ մեր տարաձայնությունները կապված են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կառավարության ագրեսիվ քաղաքականության հետ, դրանք Ռուսաստանի ժողովրդի հետ չեն։ Նա մատնանշել է Ռուսաստանի […]

̰
Նազարբաևի դստերը Ղազախստանում կոչ են արել հրաժարական տալ

20:27 10.02.2022

Ղազախստանի առաջին նախագահի՝ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Մաժիլիսի պատգամավոր Դարիգա Նազարբաևան, պետք է հրաժարական տա։ Նման կարծիք է հայտնել պատգամավոր Այդոս Սարիմը։ «Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ որպես մարդ, որպես քաղաքացի, նա պետք է հրաժարական տա։ Այս իրավիճակը կապված է նրա անվան հետ, և դա ճիշտ կլինի (հրաժարական), – ասել է Սարիմը, նրա խոսքերը մեջբերում է KazTAG […]

̰
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր

20:14 10.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թալինի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի […]

̰
«Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում Թուրքիան 103-րդն է

20:08 10.02.2022

Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական և վերլուծական ընկերությունը ներկայացրել է «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, որում 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը և կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը։ Նշվում է, որ 2020-ի համեմատությամբ, այնուհանդերձ, Թուրքիան բարելավել է իր տեղը 1 հորիզոնականով՝ հնարավոր […]

̰
Պուտինի և Տոկաևի բանակցություններն ավարտվել են

19:57 10.02.2022

Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները, հանդիպումը տևել է ավելի քան 3,5 ժամ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ղազախական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության հարցերը և միջազգային հրատապ այլ խնդիրներ։ Մասնավորապես, զրույցի արձանագրային մասում նախագահները քննարկել […]

̰
Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

19:49 10.02.2022

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։ Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի […]

̰
Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում

19:40 10.02.2022

Այսօր մեկնարկեց Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում` Թումոյի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախի առաջին Թումո տուփի բացումը: Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու միասին իրականացրեցին մինի-նախագծեր: Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Ճանաչելով […]

̰
Դոնոր երկրներն ամբողջ աշխարհում մատակարարել են 1 միլիարդ պատվաստանյութ

19:33 10.02.2022

Ամբողջ աշխարհում մինչև փետրվարի 9-ը երկրներին նվիրաբերվել է COVID-19 պատվաստանյութի ուղիղ 1 միլիարդ չափաբաժին։ Նման տվյալներ է հաղորդում բրիտանական «Airfinity» գիտավերլուծական ընկերությունը։ Փոխանցում է «Известия»-ն։ Տվյալների համաձայն՝ ընդհանուր նվիրաբերված պատվաստանյութերից 836 միլիոնը ստացվել է G7-ի երկրներից և Եվրոպական միությունից։ Ամենից հաճախ, դոնոր պետությունները այլ երկրներին հատկացրել են Pfizer / BioNTech (31%), AstraZeneca-ն (27%), Moderna և […]

̰
Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացվի ամենամյա «Շիրակի ձմեռ» փառատոնը

19:21 10.02.2022

Շիրակի մարզպետարանն ու ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը համատեղ փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացնեն ամենամյա «Շիրակի ձմեռ» փառատոնը։ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում ներկայացրել են միջոցառման մանրամասները։ Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը նշել […]

̰
Վեց տարվա մեջ առաջին անգամ. իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան գաղտնի այց է կատարել Թուրքիա

19:15 10.02.2022

Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը անցյալ ամիս գաղտնի այցելել է Թուրքիա՝ նախապատրաստելով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ակնկալվող այցը այդ երկիր։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Ուշպիզը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ։ Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ սա իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործչի […]

̰
Վրաստանի ՊՆ-ն մեկնարկում է պայմանագրային զինծառայողների հավաքագրումը

19:09 10.02.2022

Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է 18-ից 36 տարեկան Վրաստանի քաղաքացիների հավաքագրումը պայմանագրային մասնագիտական զինծառայության համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրանցումը հնարավոր է ինչպես առցանց, այնպես էլ թեժ գծի միջոցով: ՊՆ-ից պարզաբանում են, որ հաշվառումից հետո անձինք 8-շաբաթյա զինվորական պատրաստություն կանցնեն, որի ընթացքում կստանան 500 լարի (170 դոլար) աշխատավարձ, այնուհետև չորս տարով կզորակոչվեն […]

̰
BACK_TO_TOP