18:22 07.02.2022
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Քըզըլթեփեի շրջանային կազմակերպության նախկին համանախագահ Քադիր Ըշըքին։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըշըքի ընտանիքի անդամները հայտնել են, որ ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել նրան, ֆիզիկական բռնություն գործադրել, ինչի հետևանքով գլուխը վնասվել է, քիթը՝ կոտրվածք ստացել։ Հաղորդվում է, որ Մարդինի Քըզըլթեփեի շրջանում առավոտյան ժամերին բազմաթիվ տներ են խուզարկվել և […]
18:15 07.02.2022
Ուկրաինայում գտնվող ավստրալացիները պետք է անհապաղ լքեն երկրի տարածքը: Այս մասին երկուշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ Ազգային անվտանգության կոմիտեի նիստի ժամանակ։ Այս տեղեկությունը հրապարակվել է Ավստրալիայի վարչապետի կայքում։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք փորձել ենք կապ հաստատել Ուկրաինայում գտնվող բոլոր ավստրալացիների հետ՝ շատ հստակ ուղերձով. հիմա ժամանակն է հեռանալու»,- […]
18:09 07.02.2022
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ: […]
19:53 05.02.2022
Փետրվարի 5-ին, ժամը 11:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհին այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրաբակ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել են տան մոտ […]
19:51 05.02.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2022 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա, որից 58-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ: Ծնունդներից 23-ը գրանցվել է Գավառի, 22-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նորածիններից 1-ը Երևան քաղաքից է, 1-ը՝ Արցախից:
19:43 05.02.2022
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստան նահանգի ածխահանքում առնվազն 5 մարդ զոհվել է շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Синьхуа լրատվական գործակալությունը՝ հղում անելով բնական աղետների հետևանքների վերացման տարածաշրջանային գրասենյակին։ Ըստ գրասենյակի՝ միջադեպի պատճառը մեթանի կուտակումն է եղել։ Տեղի իշխանությունները դեպքից հետո փակել են հանքը՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: […]
19:35 05.02.2022
Փետրվարի 5-ին, ժամը 14:57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 33 […]
19:25 05.02.2022
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ներկայում հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ: Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան. 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի […]
19:15 05.02.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Եղեգնաձորի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները։ Այս կենտրոնը միասնական ընդունարանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 16000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
18:57 05.02.2022
Փետրվարի 8-ին 2007 UY1 աստերոիդը կմոտենա Երկրին, այն կլինի մոլորակից հինգ միլիոն կիլոմետրից մի փոքր ավելի հեռավորության վրա, որը մոտավորապես հավասար է Երկրից Լուսին հեռավորությանը՝ ըստ NASA-ի տվյալների: Երկնային մարմնի տրամագիծը կարող է հասնել 150 մետրի: Սա նշանակում է, որ տեսականորեն այն կարող է լուրջ վնաս հասցնել մոլորակին բախման դեպքում։ Բացի դրանից, 2007 UY1-ը պատկանում […]
18:47 05.02.2022
Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերին արգելել է Լատվիային, Լիտվային և Էստոնիային Կիևին փոխանցել Թել Ավիվի կողմից նախկինում վաճառված զենքերը։ Այս մասին իր կայքում հայտնում է Breaking Defence-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Փոխանցում է Iz. ru-ն։ Համաձայն այդ տվյալների՝ որոշման պատճառ է դարձել Իսրայելի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հավասարակշռելու անհրաժեշտությունը։ Թել Ավիվը հավատում էր, որ Ուկրաինան […]
18:38 05.02.2022
Ադրբեջանա-իրանական սահմանային կետերում բեռնատարների տեղաշարժի գործընթացը կարագացվի։Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի մաքսավորների հանդիպմանը, գրում են իրանական լրատվամիջոցները։ Աստարայի մաքսային վարչության վարչական շենքում կայացած հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են կրճատել սահմանային անցակետերում բեռնատարների սպասման ժամանակը և արագացնել բեռնատարների սահմանը հատելու գործընթացը։ Նշենք, որ երկու երկրների պաշտոնյաների տվյալներով՝ վերջին 11 ամիսների ընթացքում […]
18:30 05.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա դեէսկալացիայի ուղիները։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ», – գրել է Զելենսկին Twitter-ում: «Մենք քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ներկա իրավիճակը և դրա դեէսկալացիան բոլոր հասանելի ձևաչափերում»: «Մենք […]
18:20 05.02.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է լքել երկրի ղեկավարի պաշտոնը, եթե իրավիճակը նորմալանա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարցին՝ դեռ քանի՞ տարի է ղեկավարելու պետությունը, նա պատասխանել, որ «միշտ կլինի» պատերազմի կամ այնպիսի իրավիճակի դեպքում, ինչպիսին ստեղծվեց 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո։ «Հավատացեք, ես նախագահ եմ, ոչ այն պատճառով, իսկապես ուզում եմ նախագահ լինել: […]
18:05 05.02.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամների միասնության և «հսկայական գնի» մասին, որը Ռուսաստանը պետք է վճարի իբր Ուկրաինա ծրագրված ներխուժման համար: Այս մասին Թրասսը գրել է շաբաթ օրը Twitter-ի իր էջում դաշինքի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: […]
17:57 05.02.2022
2085 պետական և 217 մասնավոր դպրոցներից 672-ը ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ ռիսկային խմբի 146 ուսուցիչ ցանկություն է հայտնել անցնել հեռավար ուսուցման։ «Ներքին միջավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, առողջապահական ցուցումների համաձայն, առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման։ Հաշվի առնելով […]
17:48 05.02.2022
Փետրվարի 5-ին Ավստրիայում ուժի մեջ է մտել օրենքը, որը մեծահասակների մեծամասնությանը պահանջում է պատվաստել COVID-19-ի դեմ, այդպիսով դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ պարտադիր են պատվաստումները, հայտնում է European Pravda-ն։ Օրենքը հրապարակվել է Դաշնային իրավունքի տեղեկագրում ուրբաթ օրը՝ փետրվարի 4-ին, և ուժի մեջ է մտել հաջորդ օրը։ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել նախագծին, նախագիծը […]
17:39 05.02.2022
Չեռնոգորիայի սկուպշչինան (81 տեղանոց խորհրդարան) արտահերթ նիստում անվստահություն է հայտնել Զդրավկո Կրիվոկապիչի կառավարությանը։ Քվեարկությունը տեղի է ունեցել փոխվարչապետ Դրիտան Աբազովիչի նախաձեռնությամբ։ Գրում է ՏԱՍՍ-ը։ «Քվեարկել է 54 պատգամավոր, անվստահությանը կողմ է քվեարկել 43, դեմ՝ 11 պատգամավոր։ Հայտարարում եմ, որ խորհրդարանն իր քվեարկությամբ անվստահություն է հայտնել Չեռնոգորիայի կառավարության 42-րդ կաբինետին», – ասել է խորհրդարանի նախագահ Ալեքսա […]
17:30 05.02.2022
ԱՄՆ Վիրջինիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում անհայտ անձը կրակ է բացել, մի քանի մարդ տուժել է, գրում է New York Post-ը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ առաջին կրակոցները հնչել են համալսարանի շենքի մոտ: Հրաձգության հետևանքով մի քանի մարդ հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ ոստիկանական ջոկատը շրջափակել է ինստիտուտի տարածքը։ Ուսանողներին խնդրել են դուրս չգալ փողոց՝ վտանգի պատճառով։ […]
17:20 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արագածի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանում՝ անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
20:50 04.02.2022
Այսօր Թումոն և գերմանական KfW զարգացման բանկը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց։ «Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշեց. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում […]
20:38 04.02.2022
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ […]
20:30 04.02.2022
Շիրակի մարզպետարանում ընդունել են Օդեսայի մարզի պատվիրակությանը՝ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներին և Բերեզովկայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներին, նրանց ուղեկցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Կարևորելով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը և այս հարցում հայ համայնքի դերը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ողջունում է Արթիկ համայնքի և Ուկրաինայի Բերեզովկա քաղաքների նոր մեկնարկած գործընկերությունը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են […]
20:16 04.02.2022
Նորահայտ խաչքարեր Ստեփանակերտի շրջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն […]
19:59 04.02.2022
Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Անիտա Հախվերդյանը: Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից։
19:54 04.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսության զարգացման և հումանիտար համագործակցության հնարավորությունները։
19:47 04.02.2022
«Անցյալ տարի Վրաստան կատարած այցի օրակարգում էր Գյանջա (Գանձակի) դարպասը Ադրբեջանին վերադարձնելու հարցը»,- հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։ Հայտնում է Aliq Media-ն։ Ըստ Քերիմովի՝ այցի ընթացքում այդ հարցը քննարկել են պետական համապատասխան կառույցների հետ։ Քեմիրովի խոսքերով՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջպետական հանձնաժողով։ «Բանակցությունները հեշտ չեն»,- ասել է Քերիմովը՝ ընդգծելով, որ Գանձակի […]
20:58 03.02.2022
Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են տարածքները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ խաղաղապահների Տելեգրամի ալիքը, մեկ օրվա ընթացքում խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտի շրջանում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները վնասազերծել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
20:50 03.02.2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
20:48 03.02.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, […]