TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

 Իրաքը գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Իրանին` կապված Սոլեյմանիի սպանության հետ

18:56 10.02.2022

Իրաքի իշխանությունները իրանական կողմին են փոխանցել գաղտնի փաստաթղթեր՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ, հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ Իրանի և Իրաքի համատեղ կոմիտեի նիստը տեղի կունենա  Բաղդադում՝ քննարկելու իրանցի ավագ զինվորական գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործը։ Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել […]

̰
Ռուսական հետախուզությունը գիտեր Ղազախստանում անկարգությունների նախապատրաստման մասին․ Նարիշկին

18:51 10.02.2022

Ռուսաստանի արտաքին հետախուզության  ծառայությունը  տեղեկություններ ուներ հունվարի սկզբին Ղազախստանում սկսված անկարգությունների նախապատրաստման մասին, «Московский Комсомолец»-ին տված հարցազրույցում ասել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Իհարկե եղել են։ Նախ այն մասին, որ Սիրիայում ջախջախված «Իսլամական պետության»  և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալները հասել են Կենտրոնական Ասիայի շրջաններ։ Դա գաղտնիք չէր ո՛չ մեզ համար, ո՛չ էլ այս պետությունների […]

̰
Դեղագործական խոշոր ընկերությունը դադարեցնում է COVID պատվաստանյութի արտադրությունը

19:59 09.02.2022

Johnson & Johnson-ը դադարեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը Հոլանդիայի Լեյդեն քաղաքում գտնվող իր գործարաններից մեկում, հայտնում է The New York Times-ը։ Հրապարակման համաձայն՝ այս գործարանը կարտադրի մեկ այլ՝ ավելի շահավետ պատվաստանյութ, որը կապված չէ COVID-ի կանխարգելման հետ։ Դադարը  ժամանակավոր է, ակնկալվում է, որ Լեյդենի գործարանը կվերսկսի COVID պատվաստանյութի արտադրությունը մի քանի ամիս անց, և […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը Սոֆիայից տեղափոխվել է Տիրանա

19:55 09.02.2022

Ծանրամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը, որը պետք է անցկացվեր ապրիլին Սոֆիայում, Բուլղարիայի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով տեղափոխվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայտարարվել է առաջնության մրցավայրի նոր մրցույթ։ Պարզվեց՝ Ալբանիան  միակ երկիրն է, որը պատրաստակամ եղավ  ընդունել ստուգատեսը: Բնականաբար, մրցաշարի անցկացման ժամկետները նույնպես փոխվել են, և ստուգատեսը կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը։

̰
Ըստ թուրք ընդդիմադիր պատգամավորի՝ Թուրքիայում քաոս է սպասվում

19:38 09.02.2022

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Այքութ Էրդողդուն YouTube-ով հեռարձակվող մի հաղորդման ընթացքում խոսել է Թուրքիայում տիրող տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի մասին։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Էրդողդուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գնա արտահերթ ընտրությունների, քանի որ մեծ է ռիսկը, որ նա առկա աննախադեպ տնտեսական […]

̰
Ճապոնիան պատրաստ է գազով ապահովել Եվրոպային

19:27 09.02.2022

Ճապոնիան ծրագրում է Եվրոպային մատակարարել հեղուկ բնական գազի իր պաշարների մի մասը, քանի որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրումը սպառնում է եվրոպական էներգետիկ անվտանգությանը, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Տոկիոն գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հարցմանը։ Մինչև եվրոպական շուկա գազի մատակարարումների մեկնարկը, Ճապոնիան պետք է համոզված […]

̰
Հայկական կողմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3812 է, 217 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ․ ՀՀ վարչապետ

19:10 09.02.2022

44-օրյա պատերազմի հայկական կողմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3812 է, որից 3736-ը զինծառայող, 76-ը՝ քաղաքացիական անձ։ Անհետ կորածների թիվը 217 է, նրանցից 196-ն է զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձ։ Այս թվերն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Նավթի համաշխարհային գներն աճում են

19:00 09.02.2022

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են, ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշարների նվազման ֆոնին, հայտնում է Prime-ը։ Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,44%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,18 դոլարի, WTI-ի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,41%-ով՝ հասնելով 89,74 դոլարի։ ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները փետրվարի 4-ից սկսած, շաբաթվա ընթացքում նվազել են 2,025 միլիոն […]

̰
Թուրքիան նորից օդային օպերացիա է իրականացրել Իրաքի հյուսիսում

18:47 09.02.2022

Թուրքիայի զինված ուժերն օդային օպերացիա են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Զապ և Ավաշին շրջաններում, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, տեղակայված են քուրդ զինյալների հենակետեր: Վերջիններիս Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Հաղորդում է Ermenihaber․ am-ը։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկությունների՝ գործողության ընթացքում սպանվել է 5 քուրդ զինյալ: Թուրքական աղբյուրները նկատում են, որ առայժմ քրդական լրատվամիջոցները դեռևս ոչ […]

̰
Շվեդիան չեղարկել է կորոնավիրուսային համավարակի բոլոր սահմանափակումները

18:41 09.02.2022

Այսօր՝ փետրվարի 9-ին, Շվեդիայի կառավարությունը չեղարկել է բոլոր Covid-սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իշխանություններն այս քայլը բացատրեցին երկրում պատվաստումների բարձր մակարդակով։ Բացի դրանից, ավելի քիչ շվեդներ են հիվանդանում կորոնավիրուսի ծանր ձևերով և հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ վարակելիության մակարդակը դեռևս բարձր կմնա որոշ ժամանակով, բայց հիվանդության ամենածանր հետևանքները, կարծես, ավարտվել են: […]

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ

19:50 08.02.2022

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․   «Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է […]

̰
Պեկինի օլիմպիականները երկիր մոլորակի ամենաապահով վայրում են․ Բրայան Մակքլոսկի

19:46 08.02.2022

Պեկինը մոլորակի ամենաանվտանգ վայրն է, քանզի Ձմեռային օլիմպիական խաղերում իրականացվում են ամենախիստ հակակորոնավիրուսային միջոցառումները: Այս մասին ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։ Մրցասպարեզներում պահպանվում են բոլոր կանոնները: Կորոնավիրուսով վարակվելը փակ տարածքում գրեթե անհնար է։ Այսինքն՝ Պեկինից դուրս վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Ինկուբացիոն շրջանը երկար չի տևում: Մասնակիցները […]

̰
Գևորգ Սիմոնյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

19:24 08.02.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Սիմոնյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

̰
Թուրքիան և Կատարը կկառավարեն Աֆղանստանի խոշորագույն օդանավակայանները

19:17 08.02.2022

Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Աֆղանստանի չորս օդանավակայանների կառավարման վերաբերյալ, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ TRT-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուի Աֆղանստան հնարավոր այցը կախված է թալիբների և համատեղ ընկերության միջև վերջնական պայմանավորվածությունից։ «Գուցե Թուրքիայի և Կատարի արտգործնախարարների ներկայությամբ հնարավոր լինի ստորագրել այս համաձայնագիրը, նման առաջարկ եղավ Կատարից, […]

̰
Քննարկվել է 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակը

19:12 08.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի […]

̰
Իտալիայի արտգործնախարարը Ռուսաստանին անփոխարինելի է համարել Եվրոպա գազի մատակարարման հարցում 

19:00 08.02.2022

«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը «օբյեկտիվորեն թուլացնում է» Կիևի դիրքերը Ռուսաստանից գազի մատակարարումների շուրջ բանակցություններում, որն անփոխարինելի է Եվրոպային վառելիքով մատակարարման հարցում։ Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում։ Դի Մայոյի խոսքերով՝ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց գազի 40%-ը ներկրում են Ռուսաստանից, սակայն Մոսկվան, իր […]

̰
Հունվարին Վրաստանում կորոնավիրուսով 4000-ից ավելի հղի է վարակվել

18:53 08.02.2022

Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին կայացած Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Գամկրելիձեն նշել է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա եղել են նաև կորոնավիրուսով վարակված հղիների մահվան դեպքեր, սակայն խուսափել […]

̰
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Իրանի միջուկային գործարքի վերականգնման հարցը

18:34 08.02.2022

  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման հարցը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի զարգացումը… Նախարարները հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված պլանի շուտափույթ վերագործարկման օգտին՝ իր սկզբնական հավասարակշռված ընդհանուր […]

̰
Երևանի Մոսկովյան փողոցում բախվել են մոտոցիկլետը և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան

18:23 08.02.2022

Փետրվարի 8-ին՝ ժամը 14։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 35 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kawasaki Ninja» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) մակնիշի  մոտոցիկլետը և […]

̰
ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են ՀՀ և ՌԴ միջև մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

18:10 08.02.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական […]

̰
Մակրոնը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

19:45 07.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ընդ որում, վայրէջքից հետո Մակրոնը գրեթե կես ժամ դուրս չի եկել ինքնաթիռից։ Ավելի վաղ նա ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատես է, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքների»։ Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ իր այցի նպատակն է թույլ […]

̰
«Սահմանափակումներ չեն սպասվում»․ Գամկրելիձե

19:33 07.02.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում սահմանափակումներ չեն սպասվում։ Ըստ Գամկրելիձեի, Համակարգող խորհրդի հիմնական կոչը պատվաստումն է։ Նրա խոսքերով՝ համավարակը վերջ դնելու ճանապարհն իմունիզացիայի միջոցով է։ «Ոչ մի սահմանափակում չի լինելու։ Համակարգող խորհրդի հիմնական կոչը պատվաստվելն է, քանի որ պատվաստումը կանխում է վարակը։ Հատկապես կարևոր է նաև խթանումը: Ինչքան շատ խթանիչներ […]

̰
Դիարբեքիրի Սբ. Սարգիս հայկական կիսավեր եկեղեցին կվերականգնվի

19:26 07.02.2022

Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է՝ ներկայումս կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայումս գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը […]

̰
Ուկրաինան վերջին ամիսներին 1,5 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել Արևմուտքից

19:13 07.02.2022

Կիևը վերջին ամիսներին 1,5 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել Արևմուտքից, երկուշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական դիվանագիտական գերատեսչության  ղեկավարի խոսքերով՝ երկիր մատակարարված զենքի ու զինտեխնիկայի ծավալը գերազանցել է 1000 տոննան։ Ինչպես հավելել է Կուլեբան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Կիև կատարած այցի ընթացքում երկրի իշխանությունները մտադիր են […]

̰
«Այս փուլում մտադիր չեմ կուսակցություն հիմնել»․ Թանսու Չիլլեր

19:07 07.02.2022

1993-1996թթ․ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հայտարարել է, որ այս փուլում մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել։ Նա այդպես արձագանքել է ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընին, ով պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չիլլերը Hürriyet-ի լրագրողներից Աբդուլքադիր Սելվիի […]

̰
Վրացական երկաթուղու ներգրավմամբ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապն ընդլայնվում է

19:00 07.02.2022

2022 թվականի ապրիլից Վրաստանի երկաթուղու մասնակցությամբ Բաքու-Թուրքմենբաշի-Բաքու ուղղությամբ կսկսեն գործել բեռնափոխադրում իրականացնող 2 նոր նավ։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվում է ծովային ճանապարհով, մի մասը՝ երկաթգծով: Հաղորդում է Aliq Media-ն։ Նավերի թվի հետ մեկտեղ կկրկնապատկվի նաև շաբաթական փոխադրումների թիվը, եթե Կասպից ծովի հարակից շրջանում բարելավվեն եղանակային պայմանները։ Փոխադրումներն իրականացնում են GR Logistics and Terminals-ը՝ վրացական երկաթուղու […]

̰
Եվրոպան կարող է մնալ առանց գազի

18:48 07.02.2022

Եվրոպական ստորգետնյա պահեստարաններում  գազի պաշարները կարող են սպառվել վեց շաբաթից, եթե եվրոպական երկրները որոշեն արգելափակել գազի մատակարարումը Ռուսաստանից: Այս մասին ասվում է Wood Mackenzie բրիտանական խորհրդատվական խմբի զեկույցում։ «Եթե գազի բոլոր հոսքերը [Ռուսաստանից] այսօր դադարեցվեն, ապա առկա պաշարները կսպառվեն վեց շաբաթից, իսկ եթե մատակարարման ընդհատումները երկարաձգվեն, գազի պաշարները չեն կարող վերականգնվել ամառվա ընթացքում»,- ասվում է […]

̰
Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 203 երեխա

18:42 07.02.2022

Փետրվարի 1-6-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 37 երեխա` 20 տղա, 17 աղջիկ։ Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 203 երեխա` 112 տղա, 91 աղջիկ։ Ծնունդներից չորսը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Իսրայելը և ԱՄՆ-ն հետաձգել են համատեղ զորավարժությունները

18:36 07.02.2022

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Juniper Cobra համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժությունները անժամկետ հետաձգելու մասին՝ «մի շարք պատճառներով»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։ «Juniper Cobra համատեղ միջազգային զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերի մասնակցությամբ մարտին, մի շարք պատճառներով հետաձգվեցին և կանցկացվեն ավելի ուշ, ինչի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- […]

̰
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

18:30 07.02.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային […]

̰
BACK_TO_TOP