18:45 01.02.2022
Մոսկվայում աբխազական և ռուսական կողմերի միջև աշխատանքային հանդիպում է կայացել «Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման ծրագրի» իրականացման շուրջ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարարությունը։ Փոխանցում է Aliq Media-ն։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ներդրումների, հարկային, կրթության, մաքսային և առողջապահության ոլորտներում օրենսդրական կարգավորման հարցեր։ […]
18:39 01.02.2022
Ադրբեջանցի Ռասիմ Ահմադլնը, որին Թուրքիայի Մարմարիս բնակավայրի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը ներկայացրել է որպես «անտառային հրդեհների ժամանակ հերոսություն ցուցաբերած ադրբեջանցի հրամանատար», պարզվել է, որ հասարակ խաբեբա է և հետախուզվում է տարբեր հանցագործություններ կատարելու պատճառով։ Պարզվել է, որ Ահմադլին աշխատում է արագ սննդի կետում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այն, ինչ կատարվել է Մարմարիսի քաղաքապետարանում, թուրքական մամուլը բնութագրել է […]
18:32 01.02.2022
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացել են տասնյակ հազարավոր տոննա բժշկական նոր թափոններ, որոնք կարող են վնասակար լինել հանրային առողջության համար։ Այս մասին ասվում է ԱՀԿ վերլուծության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ ԱՀԿ-ի «Գլոբալ բժշկական թափոնների վերլուծությունը COVID-19-ի համատեքստում. կարգավիճակ, հետևանքներ և առաջարկություններ» զեկույցի հեղինակների եզրակացություններով, 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի հետ […]
18:25 01.02.2022
Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել իր ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ուժայինները փետրվարի 1-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանկային կրակ են բացել Աֆրինի Շերա շրջանին կից Մերանազ, Ալքեմիյե և Շիվարխա գյուղերի ուղղությամբ։ Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական կորուստներ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։
18:20 01.02.2022
Փետրվարի 1-ից Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները, գրում է «Կոմերսանտ»-ը։ Տեղեկատվության համաձայն՝ երկրում կվերաբացվեն գիշերային ակումբներն ու ռեստորանները, իսկ դիմակներ կրելը պարտադիր է միայն հիվանդանոցներ այցելելիս։ Նշվում է, որ իշխանությունները նման որոշում են կայացրել պատվաստումների բարձր մակարդակի արդյունքում՝ դանիացիների ավելի քան 60%-ն արդեն ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, մինչդեռ ընդհանուր […]
19:33 31.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն […]
19:07 31.01.2022
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հրաժարական է տվել: Նրան փոխարինել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Բեքիր Բոզդաղը: Գրում է Ermenihaber.am-ը։ Այս փոփոխությունից հետո ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է լրագրող Ֆեհմի Քորուի hոդվածը, որտեղ պնդում է արվում, թե սպասվում է ևս 4 նախարարի, այդ թվում նաև արտգործնախարարի փոփոխություն: Ավելի վաղ ընդդիմադիր «Birgün» կայքի սյունակագիր Իբրահիմ Վալին […]
18:52 31.01.2022
Մոսկվայի հարավում ենթադրաբար Տաջիկստանից միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ 66 ենթադրյալ օրինախախտներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Անցած գիշեր Վոստրյակովսկի անցուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ենթադրաբար, Տաջիկստանի քաղաքացիների կողմից տրավմատիկ զենքի կիրառմամբ: Ծեծկռտուքին մասնակցելու մեջ կասկածվող 66 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն»,- ասվում է գործակալության […]
18:46 31.01.2022
Տալդիկորգանում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը քանդելու գործը հետաքննում են հատուկ դատախազները, հայտնում է КазТАГ գործակալությունը։ Գործակալությունը մեկնաբանությունների համար դիմել է Ալմաթիի շրջանի դատախազության և գլխավոր դատախազության մամուլի ծառայություններին։ Ղազախստանի առաջին նախագահի հուշարձանը քանդվել է հունվարի սկզբին՝ երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ
18:28 31.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի» շրջանակում այսօր կազմակերպել է բժիշկների և հարբժիշկների հանդիպումը SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուի և Լորան Մերիադի հետ։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՖՄԴ հաշմանդամության գնահատման կենտրոնի […]
18:22 31.01.2022
Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում ոստիկանության ծառայողը արգելել է փողոցային երաժիշտներին քրդերեն երգ երգել: Այս մասին բարձրաձայնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ֆերհաթ Օնջուն՝ տեղադրելով նաև փաստը հաստատող տեսանյութը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վերջինս սոցցանցում արած հրապարակման մեջ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է երգիչներից մեկը և տեղեկացրել, որ քրդերեն երգ երգելու պատճառով ոստիկանական բռնության […]
00:02 31.01.2022
Հայաստանի տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի […]
21:40 30.01.2022
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, չնայած երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեծ թվին, հիվանդանոցային ոլորտը գերզբաղված չէ։ Հաղորդում է jnews.ge-ն։ Գամկրելիձեի խոսքով, վարակվածներին հիմնականում վերահսկում է ընտանեկան բժիշկը։ «Այսօր համավարակի զարգացումը հիմնականում պայմանավորված է օմիկրոնի շրջանառությամբ՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում։ Բոլոր երկրներում աճող ալիք կա, և դեպքերի թիվը լրջորեն ավելանում է։ […]
21:18 30.01.2022
Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա: Հիշեցնենք, որ մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ […]
21:16 30.01.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ նոր բանակցություններ կվարեն։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 30-ին, CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում տեսնում են Ռուսաստանի Դաշնությունից նշաններ, որոնք վկայում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանների քննարկման շահագրգռվածության մասին։ […]
20:07 30.01.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։ Ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ […]
19:28 30.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում […]
19:00 30.01.2022
Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կարող է բացասաբար ազդել հացահատիկի համաշխարհային շուկայիվրա՝ հաշվի առնելով, որ երկու երկրները համարվում են հիմնական հացահատիկ արտադրողները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տնտեսագետ Մոնիկա Տոտովան։ Տնտեսագետի խոսքով, դժվար է գնահատել, թե դա ինչ ազդեցություն կունենա, քանի որ պարենային ապրանքների շուկաներում գները կախված են բազմաթիվ […]
18:47 30.01.2022
Իրաքում լայնածավալ ստուգումներ են անցկացվել այն բանտերում, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Shafaq News լրատվական կայքը՝ վկայակոչելով Հանրապետության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հայտարարությունը։ «Մեր տարածքին մոտ գտնվող սիրիական Հասաքա քաղաքում անվտանգության վերջին իրադարձություններից հետո, երբ ԻՊ-ի զինյալները փորձել են փախչել Գուվեյրան շրջանի ալ-Սինաա բանտից, գերագույն հրամանատարի […]
18:17 30.01.2022
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։ 38-ամյա աշխատակիցը եկել է առյուծին կերակրելու, որն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։ Հաստատության տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ,իսկ կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգուց։ Միաժամանակ ղեկավարությունը […]
17:30 30.01.2022
2021 թվականի արդյուքներով Ստամբուլի օդանավակայանը համարվում է Եվրոպայի գերծանրաբեռնված օդանավակայանը՝ 36 միլիոն 988 հազար 563 ուղևորով։ Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհրդի տարեկան զեկույցի համաձայն՝ անցյալ տարի մայրցամաքի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 37 տոկոսով, մինչդեռ 2020 թվականին համաճարակի ֆոնին այդ ցուցանիշը 2019 թվականի համեմատ նվազել էր 59 տոկոսով։ ACI Europe-ի տվյալներով՝ 2021 թվականին ամենամեծ թվով ուղևորներ սպասարկել […]
17:13 30.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
17:00 30.01.2022
Ֆրանսիացի պաշտոնյաները դժվար թե ներկա գտնվեն Պեկինում 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը: Այս մասին կիրակի օրը LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։ «Ներկա է լինելու սպորտի նախարարի պատվիրակ Ռոքսանա Մարասինիանուն։ Թեև բացման արարողությանը չէ, բայց նա այնտեղ կլինի աջակցելու մեր մարզիկներին Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է պետքարտուղարը։ «Դա դեռ որոշված […]
16:30 30.01.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ու պաշտպանության նախարարը մոտ օրերս կարող են այցելել Մոսկվա։ Բորիս Ջոնսոնի հանձնարարականով բանակցություններ են վարելու է Ռուսաստանում, պետք է բարելավեն հարաբերությունները Ռուսաստանի կառավարության հետ և օգնեն թուլացնել լարվածությունը, հաղորդում է Iz.ru-ն։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լոնդոնը դիտարկում է Էստոնիա 900 զինծառայող ուղարկելու և Տալլինին պաշտպանական զենք մատակարարելու հարցը՝ […]
16:00 30.01.2022
Իսրայելը ընդունում է ռուսական Invitro լաբորատորիայի շճաբանական անալիզը՝ Sputnik V-ով և Sputnik Light խթանիչով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի համար, հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք, ովքեր ստացել են «Sputnik V» կամ «Sputnik Light՝ խթանիչ դոզայի տեսքով, կհամարվեն պատվաստված՝ Իսրայել մուտք գործելու համար հայտարարագրի ձևաթղթում շճաբանական թեստի պաշտոնական վկայականը՝ Ռուսաստանի Invitro […]
15:30 30.01.2022
Նյու Յորքում ոստիկանությունը բերման է ենթարկել երկու բուժքրոջ։ Նրանք կասկածվում են պացիենտներին կորոնավիրուսի պատվաստման կեղծ վկայականներ վաճառելու մեջ։ Ըստ ABC-ի՝ կանայք իրենց ծառայություններն են մատուցել մեկ մեծահասակի համար 220 դոլարով և մեկ երեխայի համար՝ 85 դոլարով: Նրանք դեղը լցրել են լվացարանը, դուրս գրել այն և պատվաստման կեղծ վկայական տվել քաղաքացիներին, իսկ տվյալները մուտքագրել ընդհանուր բազա։ […]
15:13 30.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 265 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 947 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 34 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 69 190 թեստ, այստեղից 38 203-ը արագ, իսկ 30 987-ը […]
14:46 30.01.2022
Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) հաշվետվություն է ներկայացրել: Հրապարակման մեջ ասվում է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում 4125 մարզիկ դոպինգ ստուգման է ենթարկվել: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Օլիմպիական խաղերի ընթացքում 2724 մարզիկ մեկ անգամ թեստավորվել է, 1401-ը՝ մեկից ավելի: Մասնակիցների ընդհանուր թվի 35,4%-ը ստուգվել է օրգանիզմում արգելված նյութերի առկայության համար։ Տասը մարզիկների մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել:
14:30 30.01.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում նա հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում։ «2015 թվականի միջուկային համաձայնագրի առնչությամբ Հանրապետության Նախագահը պնդել է արագ և շոշափելի […]