20:33 03.02.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ Միևնույն […]
20:25 03.02.2022
Expo 2020 Dubai ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Լեհ-արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և […]
20:17 03.02.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 15-ին կայցելի Ռուսաստան, մինչ այդ կայցելի Վաշինգտոն եւ Կիև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Süddeutsche Zeitung թերթը։ Աղբյուրնի համաձայն՝ այցերի հիմնական նպատակը Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացումն է։ Ըստ թերթի, Deutsche Welle-ի հեռարձակման արգելքը Ռուսաստանում կստվերի Շոլցի այցը Մոսկվա։ Կանցլերը մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Süddeutsche Zeitung-ի […]
20:04 03.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
19:48 03.02.2022
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է Աբու Դաբիի ծովափնյա տարածքում բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին, որի պաշարները կարող են հասնել 42,5-ից մինչև 56,6 միլիարդ խորանարդ մետր: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը, հայտնում է, որ պաշարի հայտնաբերումը կատարվել է 2-րդ բլոկում հետախուզական հորատման ժամանակ, որն իրականացնում է իտալական և թայլանդական միջազգային կոնսորցիումը: Նշվում է, […]
19:38 03.02.2022
Վրաստանում պաշտոնյաների կողմից կատարված հանցանքները 2021 թվականին աճել են 11,35 տոկոսով: Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ նախորդ տարի բացահայտվել է պաշտոնեական հանցագործության 579 արձանագրված դեպք, որից 19,52%-ը` 113-ը բացահայտվել է։ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է այս տեսակի հանցագործության 520 դեպք, որից բացահայտվել է 42-ը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ավելի կոնկրետ՝ 2021 թվականին պաշտոնեական դիրքի չարաշահման […]
19:32 03.02.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի կեսերին կայցելի Անկարա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նրա խոսքերով՝ այցը տեղի կունենա երկու երկրների երբեմնի ամուր հարաբերությունների բարելավման փոխադարձ ջանքերի ֆոնին։ Նշենք, որ Հերցոգը կլինի այն բարձրաստիճան առաջին իսրայելցի պաշտոնյան, որը երկար տարիներ անց կայցելի Թուրքիա։ Այդպիսի այց վերջինը տեղի է ունեցել […]
19:26 03.02.2022
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր անդրադարձել է անչափահասների պատվաստմանը՝ նշելով, որ մինչև 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է պատվաստել այլ չափաբաժնով։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է մինչև հուլիս պատվաստել ընդհանուր բնակչության 70%-ին: Ըստ այդմ, մենք ևս պիտի հետևենք օրինակին, և մեր առաջիկա պլանների մեջ է մտնում շարունակել պատվաստումները խթանիչ դեղաչափով, և պատվաստել […]
19:20 03.02.2022
Ավարտվել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը, որը տևել է 3 ժամ 10 րոպե, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի ժամանել է Կիև։ Նրա այցի ընթացքում Ուկրաինան և Թուրքիան կարող են համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի գոտու մասին, ինչպես նաև անօդաչու թռչող […]
19:15 03.02.2022
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի […]
19:08 03.02.2022
Շվեդիայի կառավարությունը հինգշաբթի մամուլի ասուլիսում կհայտարարի կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների վերացման մասին։ Այս մասին հայտնում է BNO կայքը՝ վկայակոչելով The Expressen թերթի աղբյուրները։ Բոլոր արգելքները կլրանան փետրվարի 9-ին։ Որոշ ընդհանուր պահանջներ, օրինակ, հիվանդ ժամանակ տնից դուրս չգալը, կմնա ուժի մեջ։ Չնայած Շվեդիայում նկատվում է կորոնավիրուսային դեպքերի ռեկորդային աճ, հիվանդանոցներում իրավիճակը մնում է կայուն, քանի […]
18:55 03.02.2022
Պաշտոնական Մինսկը բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ այն հիմնավորումով, որ Ուկրաինային պատկանող անօդաչու թռչող սարքը ապօրինի հատել է Բելառուսի սահմանը։ Այս մասին ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Ուկրաինական անօդաչու թռչող սարքը 2022 թվականի հունվարի 24-ին ապօրինի հատել է Բելառուսի պետական սահմանը, հայտնաբերվել մեր երկրի օդային տարածքում և այնուհետև զինված […]
18:42 03.02.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել ՄԱԿ-ի հետ ձևավորված կառուցողական համագործակցության հիմնական ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Կառավարության ծրագրի համահունչ սկզբունքների և անելիքների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են […]
18:36 03.02.2022
Կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 348 մլն 310 հազար դրամ 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Գյումրի քաղաքի երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 740 մլն 325 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 296 մլն 130 հազար […]
19:54 02.02.2022
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր […]
19:42 02.02.2022
ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Լեհաստան, Գերմանիա և Ռումինիա։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ ուժեր են ուղարկվում տարածաշրջան «ոչ ընդմիշտ»։ «Սա արձագանք է ստեղծված իրավիճակին, նրանք (ուղարկված զինվորականները) չեն կռվի Ուկրաինայում»,- ասել է Քիրբին: Ուժեր ուղարկելը, նրա խոսքերով, անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու […]
19:32 02.02.2022
Մաքսային ծառայությունը սկսել է բազմավեկտոր բարեփոխումների շարք, որոնց նպատակը տնտեսական ակտիվությունն ու ապրանքաշրջանառությունը խթանելն է: Բարեփոխման բաղադրիչներից մեկը կադրերի ներգրավման նոր համակարգն է: Այդ մասին այսօր մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նա նշել է, որ Մաքսային ծառայության կադրային բազան պիտի համալրվի մասնագիտական պատրաստություն անցած աշխատողներով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:23 02.02.2022
Լեհաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային հակահրթիռային համակարգերի և զինամթերքի միջոցով սպառազինություն տրամադրելու մասին որոշմանը, հայտնում է European Pravda-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հայտարարությանը։ «Մենք կտրամադրենք լեհական ամենաարդիական սարքավորումները՝ Piorun շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք»,- ասել է Բլաշչակը։ Հիշեցնենք, որ նախօրեին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ Լեհաստանը նախատեսում է […]
19:17 02.02.2022
Եվրահանձնաժողովը գազը և միջուկային էներգիան ճանաչել է որպես կանաչ էներգիայի աղբյուրներ, որոնք նպաստում են առանց ածխածնի տնտեսության անցմանը: Այս մասին ասվում է «ԵՄ Տաքսոնոմիա» փաստաթղթում, որը դասակարգում է տնտեսական գործունեությունը բնապահպանական պահանջներին համապատասխանության տեսանկյունից։ «Եվրահանձնաժողովը կարծում է, որ անցումային շրջանում գազի և ատոմային էներգիայի ոլորտում մասնավոր ներդրումների դերը կա»,- ասվում է փաստաթղթում։ Իշխանությունները թույլատրել են […]
19:10 02.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն արձագանքել է որոշ երկրների կարանտինային սահմանափակումները վերացնելու որոշմանը։ ԱՀԿ ղեկավարի խոսքերով՝ երկրները չպետք է հրաժարվեն կարանտինից՝ բոլոր հույսերը դնելով պատվաստանյութերի վրա։ «Մենք մտահոգված ենք, որ որոշ երկրներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ պատվաստումների ֆոնին, Omicron-ի բարձր վարակելիության և հիվանդության ավելի թեթև ծանրության ընթացքի պատճառով կանխարգելիչ միջոցառումները համարում են […]
19:02 02.02.2022
Փետրվարի 2-4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության […]
18:55 02.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Երկրի […]
18:45 02.02.2022
Չորեքշաբթի օրը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Հունաստանին սահմանակից Էդիրնե նահանգում ցրտահարությունից մահացած 9 անօրինական միգրանտ են հայտնաբերվել։ Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Էդիրնե նահանգի նահանգապետի գրասենյակից։ «Տասը միգրանտներից մեկը, որին հաջողվել է փրկել, տեղափոխվել է Քեշանի պետական հիվանդանոց։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ գտնելու այլ միգրանտների, որոնք կարողացել են փրկվել և կարող է օգնության կարիք ունենալ։ Միգրանտների […]
19:48 01.02.2022
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) դադարեցրել է աշխատանքը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որով վարակվել է 47 պատգամավոր, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Նիզամ Մուսավին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 47 պատգամավորի և 30 աշխատակցի մոտ։ Այդ պատճառով բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը դադարեցվել է։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի […]
19:29 01.02.2022
Փետրվարի 1-ին՝ ժամը 16:29-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:12-ին: Բնակարանում այրվել են գազի բալոնից (6 կգ) արտահոսած գազը […]
19:22 01.02.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ողջունելով դեսպանին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին՝ մարզպետն անդրադարձել է մինչ այժմ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով դրանց խորացման ու ընդլայնման կարևորությունը․ «Մեծարգո պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Այս տարի նշում ենք […]
19:08 01.02.2022
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել, որում ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշվել է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում՝ կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի […]
19:01 01.02.2022
Երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Կիևում Մեծ Բրիտանիայի վարչապետը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիևի, Լոնդոնի և Վարշավայի միջև համագործակցության նոր ձևաչափի պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է ավելի ուշ՝ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հիվանդության (COVID-19) պատճառով, որը չի կարողացել այցելել Ուկրաինա։ Մեծ Բրիտանիայի վարչապետի […]
18:56 01.02.2022
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նշվում է, որ առանձին հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում: Հանդիպման ավարտին Էրդողանն ու Միկատին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հաղորդվում է, որ Էրդողան-Միկատի հանդիպմանը քննարկվելու են Արևելյան Միջերկրական ծովին ու Մերձավոր Արևելքին առնչվող խնդիրներ: […]
18:51 01.02.2022
Այսօր ՝ փետրվարի 1-ին, Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Արարողությունը տեղի է ունեցել չինական Նոր տարվա օրը՝ այսօր, օլիմպիական ավանում։ Միջոցառմանը ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24-րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։ «Աշխարհի լույսը» որմնանկարը խորհրդանշում է լույսը, […]