TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում

17:20 29.01.2022

6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի մաս կազմող Կերմադեկ արշիպելագի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ բնակավայրեր չկան։ Ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել։

̰
Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները փետրվարի 7-ին և 8-ին կայցելեն Ուկրաինա

17:12 29.01.2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ փետրվարի 7-ին և 8-ին գերմանացի իր գործընկեր Աննալենա Բերբոքի հետ կայցելեն Ուկրաինա։ Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Աննալենա Բերբոքի հետ ես փետրվարի 7-ին և 8-ին կմեկնեմ Ուկրաինա»,- շաբաթ օրը Twitter-ում գրել է ֆրանսիացի նախարարը։ Լը Դրիանը մոտ ապագայում Ուկրաինա այցելելու իր մտադրության մասին հայտարարել էր Եվրամիության […]

̰
Թբիլիսիում աճել է COVID-19-ով վարակված հղիների թիվը

20:59 28.01.2022

Թբիլիսիի Բոկերիա կլինիկայում վերջին օրերին աճել է կորոնավիրուսով վարակված հղիների թիվը։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին InterpressNews-ին հայտնել են կլինիկայից, այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 29 հղի։ փոխանցում է «Այս փուլում 29 հիվանդ գտնվում է մանկաբարձական բաժանմունքում, 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Դիմելիությունը մեծապես աճել է՝ սա աղետալի է: Այս 1 շաբաթվա ընթացքում այն  շատ է աճել»,- […]

̰
Ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել

20:53 28.01.2022

Հունվարի 28-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։41-ին։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում այրվել են հեռակառավարման վահանակներ (մոտ […]

̰
Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik Արմենիա

20:40 28.01.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանաթյունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի […]

̰
Պուտինը զրուցել է Մակրոնի հետ. համաձայնել են Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտության շուրջ

20:35 28.01.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Մոսկվան ուշադրությամբ կուսումնասիրի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որից հետո կորոշի հետագա գործողությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։   «Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական կողմը ուշադիր կուսումնասիրի հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների […]

̰
Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով

20:20 28.01.2022

  Այս տարվա փետրվարին Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով, ասել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները։ Փոխանցում է jnews.ge-ն։ Բրեգաձեն երկօրյա այցով Երևանում էր։ Նա իր վերջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նախարարը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարին ներկայացրել է համագործակցության նոր ձևաչափը, որը նախատեսում է […]

̰
Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ

19:55 28.01.2022

Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում, Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։  

̰
Գիտնականները սկսել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

19:49 28.01.2022

  Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, միջազգային նախաձեռնությամբ, ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներ է սկսել։ Կամավորներին ներարկվել են  դեղամիջոցի առաջին չափաբաժինները։ Այն օգնելու է պայքարել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Զեկույցի համաձայն՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլին կմասնակցի 56 մեծահասակ, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ։ Նրանցից 48-ը կստանա նոր պատվաստանյութի մեկ-երկու չափաբաժին, իսկ […]

̰
Կորոնավիրուսի դեպքերն աճել են, պատվաստումների դինամիկայից դժգոհ չեն․ կառավարության նիստի մանրամասները

20:57 27.01.2022

Կառավարության նիստն այսօր վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք՝ վարչապետը կորոնավիրուսով է վարակվել: Օրակարգի առաջին հարցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ մոտ 1 մլն 700 հազար դոլար կփոխանցվի Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի կառավարությանը՝ էներգախնայող համակարգերի գործարկման նպատակով: Գործադիրը քննարկել է նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրի փաթեթը: Մանրմասները՝ տեսանյութում։

̰
Տոկաևը հայտարարել է Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացման մասին

20:50 27.01.2022

Հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգություններից հետո Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնվել է։ Այս մասին երկրի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ  Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ներկայում երկրում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնված է, ձեռնարկվում են բոլոր միջոցառումներ անհատի, հասարակության և պետության պաշտպանվածության մակարդակը […]

̰
«Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ՝ կավելացնի»․ Փայլան

20:36 27.01.2022

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է գնաճի (ինֆլյացիա) նվազեցմանը միտված Թուրքիայի վարած քաղաքականությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Փայլանը մասնավորապես նշել է. «Մինչ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) կանխատեսում է 50%, իսկ «Halk» բանկը 100% համընդհանուր գնաճ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ մինչև տարեվերջ համընդհանուր գնաճը կկազմի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

20:21 27.01.2022

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային […]

̰
Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել

20:13 27.01.2022

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի տարբեր հատվածներում: Որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել […]

̰
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ տարածքում․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

20:10 27.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար(խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

19:58 27.01.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել է միջոցառումների կատարման ընթացքը: Համապատասխան միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: Անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, տրանսպորտի, տարածքային զարգացման, շրջակա միջավայրի, սպառողների պաշտպանության […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի հոսպիտալացման մակարդակը նվազել է

19:53 27.01.2022

Հոսպիտալացման մակարդակը 20%-ից իջել է 4,5%։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ նախարարի՝ մոբիլիզացված է ավելի քան 8000 մահճակալ, վերջին երկու շաբաթվա ընթացքում զբաղեցվել է 4300-ից 4500-ը, ինչը, Ազարաշվիլիի խոսքերով, դրական գործոն է։ «Այն, որ «Օմիկրոնի» դեպքում հոսպիտալացում և դժվարին ընթացք չի լինում, ճիշտ է»,- ասել է […]

̰
Հայ-ճապոնական համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումով  

19:40 27.01.2022

Ճապոնիայի կառավարության հաստատած դրամաշնորհային նախագծով ՀՀ առողջապահության նախարարության «Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» կհամալրվի նոր սարքավորումով, ինչը կնպաստի կենտրոնում արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման և դիտարկման հնարավորությունների բարելավմանը։ Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և ճապոնական կողմերի միջև պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը, ելույթներով են հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի […]

̰
Իտալիային հերթական անգամ չի հաջողվել նախագահ ընտրել

19:36 27.01.2022

Իտալիայի խորհրդարանը երրորդ փորձից հետո էլ չի կարողացել ընտրել երկրի նախագահ։ Քվեարկությունը կրկին անվավեր է ճանաչվել, քանի որ 978 քվեաթերթիկներից 412-ը եղել են դատարկ։ Euronews հեռուստաալիքի հաղորդմամբ՝ քաղաքական կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել նախագահի ընտրության հարցում։ Պետության ղեկավարի «պաշտոնական» թեկնածուներ չկան։ Որպես կանոն՝ թեկնածուն առաջադրվում է  ներկուսակցական և միջկուսակցական բանակցությունների արդյունքում։ Ստացվել […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

19:27 27.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ […]

̰
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

19:20 27.01.2022

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են […]

̰
Չինաստանում նավթի մեծ պաշարներ են հայտնաբերվել

19:16 27.01.2022

Չինական Sinopec նավթագազային ընկերությունը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շունբեյ հանքավայրում հավելյալ 88 մլն տոննա նավթ է հայտնաբերել։ Այս մասին հայտնել են  նավթագազային ընկերության ներկայացուցիչները։ Գործակալության տվյալներով՝ նոր հետազոտված պաշարների համաձայն՝ հանքավայրը պարունակում է մինչև 88 մլն տոննա նավթ և 29 մլրդ խմ բնական գազ։ Երկու հետախուզական հորեր են հորատվել հանքավայրում։ Նշվում է, որ այս պահին դրանց […]

̰
Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական է տվել

19:04 27.01.2022

Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Նիկոլայ Բալանը հրաժարական է տվել Դնեպրի հարավային մեքենաշինական գործարանում զինծառայողների կրակոցների միջադեպի պատճառով, հայտնում է РБК-Украина-ն։ Բանակի հրամանատարն ասել է, որ ինքը պատասխանատու է իր ենթակաների ցանկացած արարքի համար, ուստի նա զեկուցագիր է գրել ՆԳՆ ղեկավարին և միջնորդություն Ուկրաինայի նախագահին Ազգային գվարդիայի հրամանատարի հրաժարականի և պաշտոնանկության մասին։ Բալանը հայտնել է, որ […]

̰
Թուրքիայի նախագահը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա

18:59 27.01.2022

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ուկրաինա սպասվում է փետրվարի 3-ին»,- այս մասին հայտնում է  Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Թուրքիա և սպասում է Մոսկվայի պատասխանին։ Նա նաև հայտարարել է Անկարայի՝ իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։  

̰
2022-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

18:53 27.01.2022

Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա` 2022 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան […]

̰
Ուհանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր՝ NeoCoV շտամը

18:41 27.01.2022

Ուհանի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի նոր տեսակի՝ NeoCoV-ի  հայտնաբերման մասին։ Վիրուսը  համարվում է  պոտենցիալ վտանգավոր մարդկանց համար: Նախքան օրգանիզմը վնասելը, NeoCoV-ը պետք է մուտացիայի ենթարկվի։ Առայժմ նոր տեսակը վտանգավոր է միայն չղջիկների համար, հաղորդում է Iz. ru-ն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն զգուշացրել է, որ հաջորդ շտամն ավելի վարակիչ կլինի մարդկանց համար:  

̰
Ըստ թուրք իմամի՝ Ստամբուլում տեղացած ձյունը Ալլահի պատասխանն է քաղաքապետ Իմամօղլուին

19:55 26.01.2022

Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) նախկին գլխավոր իմամ (մահմեդական հոգևորական), Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մեհմեդ Բոյնուքալընի Twitter-ում արած գրառումը քննարկումների առարկա է դարձել Թուրքիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Սուրբ Ադեմին և մեր մայր Հավվային ուղղված վիրավորանքը պաշտպանողին Ալլահը ձյունով է պատժում»,- նշել է նա իր գրառման մեջ՝ ակնարկելով, թե Ստամբուլ քաղաքում տեղացած ձյունն Ալլահի […]

̰
Լեհաստանը սկսել է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին

19:50 26.01.2022

Լեհաստանը սկսել է Բելառուսի հետ սահմանին 5,5 մետր բարձրության և 186 կիլոմետր երկարության պատ կառուցել, ասվում է երկրի սահմանային ծառայության հայտարարության մեջ։ Սահմանային պատի ավարտը նախատեսված է 2022 թվականի հունիսին։ Նշենք, որ պատի կառուցման մեկնարկը պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 25-ին։ Պաշտոնական Վարշավան պնդում է, որ պատի կառուցումը կօգնի պայքարել միգրացիոն հոսքի դեմ։  

̰
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը

19:44 26.01.2022

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբոռնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու […]

̰
Հունվարի 28-ին իրականացվելու է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ

19:41 26.01.2022

Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացնելու։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի խոսքերով՝ հիշյալ երթուղով թռիչքը չարտերային է, որը պարբերաբար նշանակվում է տարբեր հանգամանքներից ելնելով։ Երկու երկրների միջև ուղիղ չվերթները պաշտոնապես չեն վերականգնվել։ Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին 2019 թվականի ամռանը հակառուսական ակցիաների պատճառով։ Ռուսաստանի […]

̰
BACK_TO_TOP