14:18 30.01.2022
Մոսկվայում, 86 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա որդին՝ Վասիլի Կուրավլյովը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանը գտնվում է Կոմունարկայի թիվ 40 կլինիկական հիվանդանոցում՝ թոքաբորբ ախտորոշմամբ, բժիշկները չեն հաստատել COVID-19-ի առկայությունը։ Չորեքշաբթի նա տեղափոխվել է մեկ այլ բուժհաստատություն՝ վերականգնողական նպատակով։ Ժողովրդական արտիստն առավել հայտնի […]
14:05 30.01.2022
Բացահայտվել է Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ: 2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն […]
13:30 30.01.2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են իրենց նստավայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է CBC-ն։ Թե կոնկրետ ուր է գնացել Թրյուդոն, չի հաղորդվում: Նրա նստավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու: Հունվարի 29-ին Կանադայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ COVID-19-ի սահմանափակումների դեմ։ CBC-ի տվյալներով՝ մոտ […]
13:00 30.01.2022
Ըստ «Թբիլիսի Էներջի» ընկերության՝ Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, իսկ բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ընկերությունում հայտարարել են, որ գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։ «Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գլդանիի 2 միկրոշրջանում, բնակարաններից մեկում երեք երեխա և […]
12:30 30.01.2022
Կիևում ԱՄՆ դեսպանատունը կրկին կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով՝ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, որտեղ հնարավոր է մեկնել, ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների ուժեղացված սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ դեսպանատունը […]
12:15 30.01.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական ճգնաժամի պատճառների մասին, մատնանշել է երկրի իշխանությունների մեղմ քաղաքականությունն ու Եվրոպայում նրանց զիջումները։ Քաղաքական գործչի խոսքով՝ ստեղծված իրավիճակի վրա մեծապես ազդել է Եվրոպայում իշխող այն մոտեցումը, որ իրենք կարող են կրկին ապավինել Վաշինգտոնի մշտական անվճար օգնությանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ջո Բայդենը ստանձնեց […]
12:00 30.01.2022
Հունվարի 30-ին, ժամը 09:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ «Եղվարդ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:31-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել է «Volkswagen Golf» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
11:35 30.01.2022
Հունվարի 30-ին, ժամը 01:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Merсedes» (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1999 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
11:12 30.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2085 նոր դեպք ✓5900թեստավորում ✓ 257 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433 դեպք, որոնցից 335719-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8046 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2722315 թեստավորում:
10:58 30.01.2022
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը առաջին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակը։ «Պատմության մեջ առաջին անգամ Հերցոգն այսօր առավոտյան պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով: Նախագահը կայցելի Աբու Դաբի և Դուբայ, պաշտոնական […]
10:30 30.01.2022
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Չագանդո նահանգից դեպի Ճապոնական ծով։ Այս մասին կիրակի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ ծառայությանը։ Գործակալության տվյալներով՝ շտաբը մեկնարկի մասին հայտարարել է լրագրողներին ուղարկված տեքստային հաղորդագրության մեջ։ Yonhap-ը, վկայակոչելով պաշտոնյաներին, նաև հայտնել է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը միջադեպի կապակցությամբ Ազգային […]
10:10 30.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
10:01 30.01.2022
Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի Omicron շտամի BA.2-ի տարբերակի վերաբերյալ։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին։ Բրիտանացի բժիշկները հայտնել են, որ այն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդը՝ BA.1: «BA.2-ն ունի BA.1-ի աճի տեմպեր Անգլիայի բոլոր այն շրջաններում, որտեղ կան բավարար դեպքեր այն գնահատելու համար»,- ընդգծել […]
19:58 29.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
19:47 29.01.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օրբելիանի» պալատում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Զուրաբիշվիլին Լավրովին հիշեցրել է իրենց ունեցած բանակցությունները և որ այն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասում էր՝ երկրները դաշնակից ընտրելու իրավունք ունեն: «Ես ուզում եմ հիշեցնել պարոն Լավրովին, որ երբ մենք բանակցություններ էինք վարում, […]
19:40 29.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում հունվարյան իրադարձությունների միջազգային հետաքննության անհրաժեշտություն չի տեսնում։ «Ինչ վերաբերում է Ղազախստանի իրադարձությունների միջազգային հետաքննությանը, ես հարկ չեմ համարում նման հետաքննություն անցկացնել: Մենք ինքներս կարող ենք դա անել, մենք ունենք ազնիվ, օբյեկտիվ մարդիկ»,- ասել է նա, այսօր «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում։ տված հարցազրույցում։ Պատասխանելով Եվրախորհրդարանի՝ նման հետաքննություն անցկացնելու բանաձևի մասին […]
19:32 29.01.2022
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցների և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Շաբաթ օրը Վիեննայի տարբեր հատվածներում հայտարարվել է սահմանափակումների դեմ 22 ցույց անցկացնելու մասին։ Կանոնների համաձայն՝ ցուցարարները պարտավոր են դիմակ կրել և պահպանել հեռավորություն, սակայն ոչ բոլորն են հետևում դրան։ Ոստիկանությունն արդեն մեկ մարդու […]
19:15 29.01.2022
Գերմանիայում կարող է Telegram-ն արգելվել բազմիցս իրականացված անօրինական գործողությունների պատճառով, մասնավորապես՝ հակապատվաստանյութերի դավադրության տեսություններ տարածելու և պատվաստումների հակառակորդներին մոբիլիզացնելու համար, գրում է DW-ն։ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կհետաքննի մահապատժի սպառնալիքներ կամ ատելության խոսք պարունակող հաղորդագրությունները Telegram-ում:
19:08 29.01.2022
Համավարակի զարգացման դինամիկան վկայում է, որ պիկը Վրաստանի և աշխարհի համար դեռ առջևում է։ Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ Ցերցվաձեի՝ դեպքերի թվի կտրուկ աճ է սպասվում․ «Մենք հստակ չգիտենք, թե այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում վարակվել են քովիդով, այժմ՝ վարակվելու դեպքում, ինչպիսի ելք կլինի, արդյոք մահվան […]
18:52 29.01.2022
«Քաղաքացիական կոնգրես» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել Մոլդովայի խորհրդարանի մոտ՝ գազի և ջեռուցման սակագների բարձրացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մոլդովայի էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը (ANRE) հավանություն է տվել սպառողների համար գազի սակագնի բարձրացմանը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 569 դոլարից մինչև 785 դոլար։ Որոշվել է բարձրացնել նաև ջեռուցման սակագինը։ […]
18:45 29.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
18:36 29.01.2022
«Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունը նախաձեռնել է Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձև՝ քաղաքական ուժերին կոչ անելով ստորագրել այն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խորհրդարանի շենքի մոտ սկսված ստորագրահավաքին միացել են քաղաքական գործիչներ ու քաղհասարակության ակտիվիստներ։ Ըստ «Ժամանակն է»» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիայի՝ ակցիան ցույց է տալիս, որ Վրաստանը, որտեղ իշխանությունն ակտիվ չէ, ակտիվ են քաղաքացիները։ Ստորագրահավաքին միացել են «Լելոն […]
18:30 29.01.2022
Իսրայելի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ։ Համաճարակի հինգերորդ ալիքն է, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում գրանցվել է վարակման 57573 նոր դեպք։ Իսրայելի առողջապահության նախարարության զեկույցի համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 39%-ը 0-19 տարիքային խմբում է։ Եվ միայն 10%-ն է 60 տարեկանից բարձր։ Առողջապահության նախարարությունն արդեն հաստատել է կորոնավիրուսի […]
18:21 29.01.2022
Հունվարի 29-ին, ժամը 12:52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Opel Astra» (վարորդ՝ […]
18:15 29.01.2022
2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մեր մարզիկները, մարզիչներ` Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն […]
18:07 29.01.2022
«Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիա գազի մատակարարումները հասել են առավելագույնին։ 2021 թվականին այս գազատարով մղվել է 15,98 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին ասվում է «Գազպրոմ» ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն։ Նշենք, որ դեպի Թուրքիա, ծովային ճանապարհով, Ռուսաստանից երկու գազամուղ է անցկացվել․ բացի «Երկնագույն հոսքից», սա «Թուրքական հոսք»-ն է։ Թուրքիան և Ռուսաստանը գազի գնումները ավելացնելու շուրջ […]
17:58 29.01.2022
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները ձերբակալել են Կանզասի բնակիչ Սքոթ Մերրիմանին, ով մեղադրվում է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնելու համար։ Այս մասին, հունվարի 29-ին, հայտնել է Dailymail-ը։ Տղամարդը ձերբակալվել է Մերիլենդի ռեստորանում սպառնալից հեռախոսազանգերից և սոցիալական ցանցերում կատարած գրառումներից հետո: Հարցաքննությունների ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ կատարում է Աստծո պատվերները, ով իրեն պատվիրել […]
17:50 29.01.2022
Այսօր Փոթիում տեղի է ունեցել նոր ծովային նավահանգստի բացման պաշտոնական արարողությունը։ Հաղորդում է jnews.ge-ն։ Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ նոր նավահանգստի կառուցումն իրականացվել է «Pays Group»-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) համատեղ ջանքերով։ Գերատեսչությունում նշում են, որ նոր նավահանգիստը Վրաստանի ծովային ոլորտում երբևէ իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է, և դրա արժեքը հասնում […]
17:43 29.01.2022
«Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Պեկինի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ նախատեսված երկկողմ հանդիպումներ չի ունենա»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ հանդիպում նախատեսված չէ նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Այնուամենայնիվ, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել դա»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Չինաստանի […]
17:28 29.01.2022
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին: […]