19:21 06.12.2021
Ավիատիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները, Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ, ստեղծել են ինքնաթիռ, որը կարող է ձևավորել ավիացիայի ապագան: Հետազոտողները ցույց են տվել ջրածնային վառելիքով աշխատող մարդատար ինքնաթիռի նախագիծը, որն անվնաս է մոլորակի համար, գրում է Bloomberg-ը։ Ինքնաթիռը մշակվել է FlyZero կոնցեպտի շրջանակներում, որը ենթադրում է ածխաթթու գազի արտանետումների կրճատում։ Բրիտանական իշխանությունները ծրագրի իրականացման համար հատկացրել են […]
19:15 06.12.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված պատվաստումների վերաբերյալ՝ ըստ սեռերի։ Համաձայն այդ տվյալների՝ Հայաստանում առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թվում կանայք կազմում են 45.9 %, իսկ տղամարդիկ՝ 54.1 %: Երկրորդ դեղաչափով պատվաստվածների շրջանում կանանց ցուցանիշը կազմում է 45.2%, տղամարդկանցը՝ 54.8 :
19:07 06.12.2021
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ […]
18:58 06.12.2021
«Կայրաթի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Vesti.kz-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թիմեր։ Հովհաննիսյանի պայմանագիրը ղազախական ակումբի հետ ավարտվում է այս տարի, ըստ աղբյուրի՝ «Կայրաթի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, չի շտապում որոշում […]
18:52 06.12.2021
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով ձերբակալել են 4-րդ բժշկական կենտրոնի տնօրենին և նույն կենտրոնի բժշկին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ հետաքննության՝ վերոնշյալ անձինք գումարի դիմաց պատրաստել են «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ և ապօրինի գրանցել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ […]
18:46 06.12.2021
Համաշխարհային բանկի ՍՊՎԾ 2 – Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտին են մոտենում Եղեգնաձորի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները: Տեղեկացանում է ՀԲ հայաստանյան գրասենյակը։ Այս կենտրոնը սպասարկելու է շուրջ 16 000 շահառուի և նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի մարտին: Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով Հայաստանում արդեն իսկ գործում են […]
18:40 06.12.2021
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գրասենյակի աշխատակիցները զանգվածաբար հեռանում են աշխատանքից նրա ժողովրդականության կտրուկ անկման պատճառով, հայտնում է The Teleghraph-ը։ Ըստ հրատարակության՝ թիմի շատ անդամներ վախենում են իրենց հեղինակության համար՝ Հարիսի հետ աշխատանքի պատճառով։ Այսպիսով, փոխնախագահի օգնականները մտավախություն ունեն, որ 2024 թվականի ընտրությունների նախաշեմին իրենց կպիտակավորեն, որպես «իր մարդիկ»։ Փորձագետները Հարիսի օգնականների հեռացումը կապում են նրա […]
18:27 06.12.2021
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր […]
18:22 06.12.2021
Դեկտեմբերի 7-17-ը Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել այսօր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը ( երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Գոռ […]
18:15 06.12.2021
Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ը օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի […]
23:58 05.12.2021
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է արևմտյան երկրների պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ կիրառելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Բելառուսի վարչապետի խոսքով, Մինսկը կարող է դրանց մասին բարձրաձայնել հանգստայան օրերից հետո։ Պատասխան պատժամիջոցները կլինեն «համաչափ և համարժեք», – հավելել է նա։ Դեկտեմբերի 2-ին Եվրամիությունն ընդունել է Մինսկի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որում ներառված են ավելի քան […]
23:35 05.12.2021
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
23:15 05.12.2021
Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները. 8368 կողմ, 577 դեմ, 267 անվավեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
23:06 05.12.2021
99 տարեկանում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ)։ Այս մասին ասվում է բարեգործական հիմնադրամի Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։Իսկ բարեգործական կազմակերպությունը հիմնադրել է քաղաքական գործչի կինը՝ Էլիզաբեթ Դոուլը։ Դոուլը 27 տարի՝ 1969-1996 թվականներին, ներկայացրել է Կանզաս նահանգը ԱՄՆ Սենատում, իսկ մինչ […]
22:53 05.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակըկվերադառնա բնականոն հուն։ «Հուսով եմ, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին աստիճանաբար կթուլանա։ Թեև, այնտեղ դեռ կան մարդիկ, որոնց ճակատագիրը կարգավորված չէ»,- ասել է նախագահը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ղեկավարի հետ հանդիպմանը։ «Ինչքան ես հասկանում եմ, Բելառուսի իշխանությունները և Բելառուսի Կարմիր […]
22:42 05.12.2021
2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:Նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահին՝ ժամը 20.00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։ Բոլոր դեպքերը վերաբերել են […]
22:17 05.12.2021
Կիրակի օրը Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19:25-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։ Օջախը գտնվում է 15 կիլոմետր խորության վրա։
22:05 05.12.2021
Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցել է «Էլչեի» հետ և 1-3 հաշվով պարտություն է կրել: Հանդիպման հաշիվը խաղի 13-րդ րոպեին բացել է Ֆիդելը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Քիչ ուշ ևս մեկ 11-մետրանոց նշանակվել է արդեն «Էլչեի» դարպասին, սակայն «Կադիսի» կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսը չի կարողացել անվրեպ իրացնել այն: «Էլչեի» առավելությունը կրկնապատկել է Տետե Մորենտեն՝ 75-րդ րոպեին […]
21:40 05.12.2021
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դրանցից 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման […]
21:27 05.12.2021
Դեկտեմբերի 7-ին նախատեսված տեսակապով զրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև երկխոսությունը շատ կարևոր կլինի։ Այս մասին կիրակի օրը MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ կարևոր է լինելու։ Առաջնորդների միջև երկխոսությունը չի […]
21:15 05.12.2021
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48%-ը։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։ Հիշեցնենք, 9 մարզերի 38 համայնքների ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերի դռները փակվել են ժամը 20.00-ին և սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը:
20:57 05.12.2021
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ թիմից: Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ֆինանսական տարաձայնությունների շուրջ: Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է football-espana-ն: «Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել ֆուտբոլիստին, բայց անձամբ ֆուտբոլիստի պահանջներն աշխատավարձի վերաբերյալ շատ բարձր են: «Բարսելոնան» ցանկանում է վճարումները սահմանել բոնուսների […]
20:45 05.12.2021
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:37 05.12.2021
Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի 3 համայնքներում՝ Վանաձոր, Սպիտակ և Ձաղիձոր խոշորացված համայքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից […]
20:25 05.12.2021
Ձկան յուղի օգտակարության մասին շատերը գիտեն վաղ մանկությունից։ Արդյո՞ք այն կարող է օգնել վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է թերապևտ Գեորգի Սապեգոն։ Բժիշկը նշել է, որ ձկան յուղի օգտակար հատկություններն առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ այն պարունակում է օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ: Մասնավորապես, այս նյութերի շնորհիվ արտադրանքն ունի հակաբորբոքային ազդեցություն։ «Ձկան յուղն […]
20:12 05.12.2021
Պակիստանը ներկայացրել է նոր SHAHPAR-II հարվածային անօդաչու թռչող սարքը, որը մշակել է պակիստանյան NESCOM պաշտպանական ընկերությունը։ TRT-ն հայտնում է, որ անօդաչու թռչող սարքը ներկայացվել է նոյեմբերի 29-ից Կահիրեում ընթացող եգիպտական պաշտպանական EDEX 2021 ցուցահանդեսում։ Անօդաչու սարքը հարվածային դիրքում օդում մնալու հնարավորություն ունի 7 ժամ, իսկ հետախուզական դիրքում՝ 14 ժամ (առանց զինամթերքի)։ Թռիչքի հեռահարությունը 300 կմ […]
20:07 05.12.2021
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանու անդամներ: Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: ժամը […]
19:55 05.12.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը, աշնան առաջին երկու ամիսների նվազումից հետո, կրկին աճել են. նոյեմբերին հայտնաբերվել է վարակի մոտ 16 միլիոն դեպք, ինչը 3 միլիոնով ավելին է, քան հոկտեմբերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Չնայած դրան, մահացության ցուցանիշն է նվազել. անցած ամիս կորոնավիրուսից մահացել է մոտ 207 հազար մարդ, կամ 7 հազարով պակաս, քան մեկ ամիս առաջ։ Եթե […]
19:42 05.12.2021
Բրյուսելի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ՝ ընդդեմ COVID-19-ի խստացման դեմ բողոքի ակցիաների, – ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ բողոքելու սանիտարահիգիենիկ միջոցառումների խստացման, մասնավորապես՝ կորոնավիրուսի անձնագրերի և պարտադիր պատվաստումների պահանջի դեմ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների […]
19:30 05.12.2021
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14։08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կրասար գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի թիվ 2 տնակի մոտակայքում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 16:50-ին: […]