TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Երևանի Օրբելու փողոցում բնակարան է հրդեհվել․ փլուզվել է խոհանոցի պատը

19:20 05.12.2021

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելու փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նաև փլուզվել է բնակարանի խոհանոցի պատը (10 […]

̰
Ավստրիայում ութ դահուկորդներ մնացել են  200 մետրանոց ձնահյուսի տակ

19:07 05.12.2021

Ավստրիայում ձնահյուսի հետևանքով երեք դահուկորդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Ըստ տեղեկությունների՝ նրանք բոլորը 11 դահուկորդների խմբում էին, որոնք շաբաթ օրը դահուկային ճանապարհորդության են դուրս եկել  Զալցբուրգ դաշնային նահանգում: 8 դահուկորդներ լեռան լանջով բարձրանալիս՝ հայտնվել են  200 մետրանոց ձյան շերտի տակ։ Նրանցից երեքը մնացել են  ձնահյուսի տակ, […]

̰
Լևանդովսկին գերազանցել է Կլաուս Ֆիշերի ռեկորդը

18:55 05.12.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում: Այժմ 33-ամյա լեհը ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում արտագնա խաղերում 118 գոլ ունի։ Այս ցուցանիշով Լևանդովսկին շրջանցել է «Շալկեի» և «Քյոլնի» նախկին ֆուտբոլիստ Կլաուս Ֆիշերին (117 գոլ) և սահմանել նոր ռեկորդ։ Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 27 գոլի […]

̰
Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ «կանաչ անձնագրերի»

18:43 05.12.2021

  Վրաստանի մի քանի հազար քաղաքացիներ երթով դուրս են եկել մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական փողոցներ՝ բողոքելով «կանաչ անձնագրերի» համակարգի ներդրման դեմ: Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Կանաչ անձնագիրը» կամ «covid անձնագիրը» էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում է քաղաքացու covid կարգավիճակի մասին տեղեկություն՝ պատվաստումների ամբողջական կուրսի ավարտի, հիվանդության ժամկետների, ՊՇՌ թեստերի արդյունքները։ Վրաստանում դեկտեմբերի 1-ից սկսել է գործել […]

̰
Իրանը հայտարարել է, որ չի նահանջելու իր դիրքորոշումից

18:30 05.12.2021

Միջուկային ծրագրի շուրջ իրանցի գլխավոր բանագնաց  Ալի Բաղերի Կանին հաստատել է Թեհրանի հստակ դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ և ասել, որ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի այդ ուղղությամբ իր պահանջներից, հաղորդում է IRNA-ն։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի 2015 թվականի միջուկային համաձայնագրի երկարաձգման և պատժամիջոցների չեղարկման իր պահանջներից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «հաշվի […]

̰
Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը

18:19 05.12.2021

Ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 376003 քաղաքացի։    

̰
Բելառուսը Կիևին սպառնացել է կոշտ քայլերով՝ սահմանը խախտելու դեպքում

18:15 05.12.2021

Ուկրաինայի կողմից պետական ​​սահմանի խախտման միջադեպից հետո բելառուս սահմանապահները չափազանց կոշտ կգործեն հետագայում  նման դեպքերի պարագայում, ասել է սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ Սերգեյ Պավլովը։ Դեկտեմբերի 4-ին բելառուսաուկրաինական սահմանին Մոզիրսկի սահմանապահ ջոկատի տարածքում գրանցվել է Բելառուսի օդային սահմանի խախտում։ Ուկրաինական ռազմական Մի-8 ուղղաթիռը հատել է պետական ​​սահմանը։ Այս մասին Կիևին տեղեկացրել է Մինսկը։ «Պետական ​​սահմանի հետագա խախտման […]

̰ ̰
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում  հարձակման է ենթարկվել

17:33 05.12.2021

Երկու պայթյուն է տեղի ունեցել կիրակի օրը  Մալիի հյուսիս-արևելքում գտնվող ՄԱԿ-ի բազմապրոֆիլ առաքելության ճամբարում: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝  հղում անելով զինվորականներին։ Պայթյունները նյութական վնասներ են հասցրել։ Տուժած աշխատակիցների մասին տեղեկություններ չկան։ Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել հրետակոծությունների պատասխանատվությունը։ Միևնույն ժամանակ, կիրակի օրը Մալիում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ դեկտեմբերի 3-ին […]

̰
Անկարան Bayraktar-ի մատակարարումները չի կապում Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ

17:20 05.12.2021

  Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային որևէ առնչություն չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ «Մենք Ուկրաինային վաճառել ենք անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ, նման բան չկա, որ մենք հիմա ենք ԱԹՍ վաճառում, երբ Ռուսաստանի հետ լարվածություն կա: Այդ խմբաքանակի վերաբերյալ […]

̰
ԱՄՆ-ից ածուխով բեռնված երկրորդ նավն է ժամանել Ուկրաինա

17:06 05.12.2021

Panamax յոթ նավերից երկրորդը ԱՄՆ-ից Ուկրաինա է տեղափոխել 66 հազար տոննա ածուխ՝ ջերմային էլեկտրակայանների գործարկման համար, կիրակի օրը հայտնել է DTEK Energo-ի մամուլի ծառայությունը։ ԱՄՆ-ից ածուխով առաջին նավը էներգետիկ կարիքների համար  Ուկրաինա է ժամանել նոյեմբերին, ծավալը կազմել է 60,5 հազար տոննա։ «Ամերիկյան ածուխով երկրորդ Panamax դասի նավը ժամանել է Ուկրաինա: Բեռնանավը տեղ է հասել  միջազգային […]

̰
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը փակ է

16:50 05.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Բժշկական փորձագետներն ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք Միխեիլ Սաակաշվիլիին ապաքինվելու համար․ ԱՄՆ դեսպան

16:23 05.12.2021

Բժշկական փորձագետներն ավելի լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի կայունացման համար,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը։ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանել է, որ բուժման գործընթացում ներգրավված են մասնագետներ, և նրանց իրավասությունն է խոսել այս հարցի մասին։ «Պատասխանը տալիս են բժշկական փորձագետները և […]

̰
Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականը պարտվել է Բելառուսին

16:10 05.12.2021

Դեկտեմբերի 5-ին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն -ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է Հայաստանի և Բելառուսի Մ-18 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին պարտվել է  1։2 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր երկու օր առաջ։ Այն  ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։  

̰
Հռոմի պապը Լեսբոս կղզում հանդիպել է փախստականների հետ

15:55 05.12.2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Հունական Լեսբոս կղզում հանդիպել է  ժամանակավոր կացարանում ապաստանած փախստականներին։ Սա համարվում է  Հռոմի պապի՝ Հունաստան և Կիպրոս հովվապետական  ուղևորության կարևոր կանգառներից մեկը, որտեղ ավելի վաղ նա նաև աղոթել էր միգրանտների հետ։ «Միգրացիան բոլորի համար է խնդիր,այն գլոբալ ճգնաժամ է, որն ազդում է բոլորի վրա»,- ասել է պոնտիֆիկոսը։ «Ցավալի է լսելը, որ պարիսպներ […]

̰
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների  20,75%-ը

15:28 05.12.2021

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։   Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող  1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

̰
Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է անտուն

15:22 05.12.2021

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես հայտնի դարձավ կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, նա վաճառել է իր վերջին առանձնատունը Կալիֆորնիայի  Հիլսբորոյում: Սկզբում ձեռնարկատերը դրա  համար 37,5 միլիոն դոլար է խնդրել, բայց ի վերջո զիջել է 30 միլիոն դոլարի դիմաց։ Mansion Global պորտալի տվյալներով՝ Tesla-ի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

15:10 05.12.2021

Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

14:53 05.12.2021

        Ինդոնեզիայի արևելյան Յավա նահանգում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է ինդոնեզական Antara գործակալությունը: Մոտ 100 մարդ տուժել է, նրանք ստացել ենն տարբեր աստիճանի այրվածքներ, մամուլի ասուլիսում ասել է Ինդոնեզիայի աղետների կառավարման ծառայության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սուհարիանտոն։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և 41 տուժածի մասին։ Ինդոնեզիայի […]

̰
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազայում

14:42 05.12.2021

Պայթյուններ են հնչել Սիրիա-իրաքյան սահմանին գտնվող ամերիկյան բազայում, կիրակի հայտնել է սիրիական պետական ​​SANA գործակալությունը՝ վկայակոչելով իր թղթակցին։ Ինչպես հաղորդել է գործակալության թղթակիցը, մի քանի պայթյունների ձայներ են լսվել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Հոմս քաղաքից արևելք ընկած Աթ-Թանֆ շրջանում գտնվող ամերիկյան բազայի տարածքում։  

̰

14:30 05.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների […]

̰
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ

14:18 05.12.2021

  Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի ղեկավարը Դեյվիդ Բարնեան կիրակի կայցելի ԱՄՆ՝ իրանական հարցի շուրջ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների համար, հայտնում է Times of Israel-ը: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Բարնեան կհամոզի ԱՄՆ ղեկավարությանը չկնքել միջանկյալ համաձայնագիր Թեհրանի հետ, որը չի նախատեսում Իրանի ամբողջական վերադարձ և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  բոլոր պայմանների լիարժեք կատարում՝ Իրանի միջուկային ծրագրի […]

̰
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը

14:07 05.12.2021

Գանսու նահանգի Ուվեյ քաղաքից Վրաստանի ուղությամբ մեկնել է առաջին կանոնավոր երկաթուղային-կոնտեյներային գնացքը։ Բեռնատար գնացքի վերջնական նպատակակետը Թբիլիսին է, որտեղ բեռները կհասնեն 10-12 օրից։1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Արտաքին գործերի նախարարությունը: ԱԳ նախարարությունից հայտնել են, որ նշված երկաթուղային-կոնտեյներային փոխադրումները կանոնավոր կլինեն ինչպես Վրաստանի, այնպես էլ եվրոպական այլ երկրների ուղղությամբ։ Վրաստանի ուղղությամբ առաջին բեռնատար գնացքի մեկնման արարողությանը […]

̰
ՏԻՄ ընտրություններ են  Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում

13:52 05.12.2021

Կրկնակի խոշորացվող Ախուրյան համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3  քաղաքական ուժ`  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները: Առաջին անգամ խոշորացվող Արթիկում ընտրապայքարում է  6 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազատական», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Միասնական Արթիկ» դաշինքը: Ամասիա համայնքում ընտրապայքարին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ […]

̰
Ես խփել եմ 750 գոլ, դու՝ ընդամենը 150․ Ռոնալդուն Կասանոյից հարգանք է պահանջել

13:25 05.12.2021

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն հետաքրքիր դրվագներ է հիշել իր և Կրիշտիանու Ռոնալդուի խոսակցությունից։ «Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն խաղում էր «Յուվենտուսի» կազմում։ Այն ժամանակ ես նշել էի, որ Կրիշտիանուն բավականին թույլ է բրազիլացի Ռոնալդոյից։ Հետո ինձ հետ կապի դուրս եկավ Ռոնալդուն և գրեց, որ իր 750 գոլի դիմաց ես ընդամենը […]

̰
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքները

13:13 05.12.2021

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ։ Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած […]

̰
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6․15 տոկոսը

12:55 05.12.2021

ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 համայնքներում ժամը 11-ի դրությամբ  ՏԻՄ ընտրությունների մասնակցության վերաբերյալ։ Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 68 462 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 6․15 տոկոսը։ Հիշեցնենք, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, […]

̰
«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել են ՀՀ և ՌԴ էկոնոմիկայի նախարարները

12:50 05.12.2021

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էին ԱՄԷ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերին մասնակցելու։ Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի տաղավարում կայացել է նախարար Քերոբյանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձ […]

̰
Հայ պաշտպանը հանդես կգա հոլանդական Eredivisie-ում

12:37 05.12.2021

19-ամյա եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը, որը ելույթ էր ունենում հունական ՊԱՕԿ-ի երկրորդ թիմում, երկշաբաթյա հաջող փորձաշրջան է անցել Նիդեռլանդների Eredivisie-ն (Բարձրագույն խումբ) ներկայացնող “Գոու Էհիդ Իգլզ” ակումբում և հունվարի մեկից միանալու է նոր ակումբին։ Ավենտիսը ՊԱՕԿ-ի մինչև 19 տարեկանների թիմում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հավաքականների մակարդակով 4 […]

̰
ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան

12:25 05.12.2021

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բեն Զայեդը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան։ Այս մասին կիրակի հայտնել է ISNA գործակալությունը։ Նշվում է, որ քաղաքական գործիչը Թեհրան կժամանի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հրավերով։ Նոյեմբերի 24-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ասել է, որ Թեհրանն ու Աբու Դաբին պայմանավորվել են նոր էջ […]

̰
BACK_TO_TOP