TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Բելգիայի կենդանաբանական այգու կենդանիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

12:12 05.12.2021

Բելգիայի ազգային անասնաբուժական լաբորատորիան կորոնավիրուս է հայտնաբերել Անտվերպենի կենդանաբանական այգու երկու գետաձիերի մոտ։ Ըստ մասնագետների՝ սա այս կենդանիների կորոնավիրուսով վարակվելու առաջին հայտնի դեպքն է, գրում է Het Nieuwsblad թերթը։   Դեռ պարզ չէ, թե ինչպես են գետաձիերը վարակվել. տարածքը, որտեղ նրանք ապրում են, փակ է այցելուների համար, իսկ կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից կորոնավիրուսի թեստը բացասական […]

̰
Հնդկաստանում զինվորականները սխալմամբ 13 մարդու են սպանել

12:00 05.12.2021

Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Նագալենդ նահանգում, ռազմական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ և անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ։ Զինվորականները նրանց շփոթել են ապստամբների հետ, հաղորդում է NDTV-ն: Հայտնի է, որ ուժայինները ծրագրել էին օպերացիա տեղի ապստամբների դեմ պայքարի համար։ Սակայն մոտակա Օթինգ գյուղի բնակիչներին շփոթել են ապստամբների հետ, ինչի հետևանքով զինվորականները կրակել են բացել խաղաղ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք և 46 մահ

11:45 05.12.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 732 մարդ, մահացել է 46 հիվանդ:   Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 865 293 դեպք, որից 806 596 հիվանդ ապաքինվել է, 12 344-ը ՝ մահացել:  

̰
Դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր․ ԱՍՀ նախարարի ուղերձը՝ օրվա առիթով

11:30 05.12.2021

Կամավորների միջազգային օրվա առիթով ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․ «Կարևորելով կամավորության ինստիտուտի և կամավոր աշխատանքի արժեքը` դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Մեզանում, ցավոք, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Այս ուղղությամբ Հայաստանում քայլեր իրականացվում են դեռ […]

̰
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 327 նոր դեպք․14 մահ

11:19 05.12.2021

COVID-19. Դեկտեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ‌ 327 նոր դեպք 5077 թեստավորում 667 առողջացած 14 մահվան դեպք:‌ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340723 դեպք, որոնցից 321106 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդ‌հանուր թիվը 1455 է: Ընդհանուր կատարվել է […]

̰
Omicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիր

11:11 05.12.2021

Ռումինիայում հաստատվել են կորոնավիրուսի նոր Omicron շտամով վարակվելու առաջին երկու դեպքերը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հիվանդությունը հաստատվել է Հարավային Աֆրիկայից ժամանած երկու ուղեւորների մոտ, որոնք նոյեմբերի 30-ին վայրէջք են կատարել Բուխարեստում։ «Նրանցից մեկը  48-ամյա կին է և մյուսը՝ 59-ամյա տղամարդ: Գտնվում են  տնային  մեկուսացման մեջ և  երկուսն […]

̰

10:57 05.12.2021

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ինդոնեզական Տոբելոյից 268 կիլոմետր դեպի հյուսիս։ Օջախը  գտնվել է 33 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։  

̰
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

10:51 05.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Լավրովը և Բլինկենը վիճել են Ուկրաինայի շուրջ․ Bloomberg 

10:45 05.12.2021

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Կիևում տեղի ունեցած իրադարձությունների քննարկման ժամանակ լարված վեճ է տեղի ունեցել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկման անանուն ականատեսներին։ Գործակալության աղբյուրների պնդումներով վեճը ծագել է  Ուկրաինայում «ռուսական ագրեսիայի» դեպքում Արևմուտքի պատասխան միջոցների քննարկման շուրջ։ «Կարծիքների փոխանակումը սուր ընթացք է ստացել այն բանից […]

̰
Սերբիայում մասսայական բողոքի ցույցեր են

10:32 05.12.2021

Ցուցարարները փակել են Բելգրադի կարևոր ու հիմնական  մայրուղիները, նրանք դեմ են հանրաքվեի և սեփականության իրավունքի մասին օրենքների ընդունմանը, հաղորդում է Tanjug-ը: Ցուցարարները փակել են երկրի գլխավոր տրանսպորտային երթուղին՝ E-75 մայրուղին, Բելգրադի կենտրոնական հրապարակը, փակել են մի քանի կամուրջներ։ Գործողությունները հրահրվել են բնապահպանական ընկերությունների ներկայացուցիչներիը, ովքեր դեմ են Սերբիայում լիթիումի արդյունահանման իրավունքի տրամադրմանը ավստրալա-բրիտանական կոնցեռնին: Սերբիայի […]

̰
ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․կան տուժածներ

10:20 05.12.2021

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Ե․, ծնված 1982 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:10 05.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Այսօր  Հայաստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

09:58 05.12.2021

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ […]

̰
Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը կայուն է

19:48 04.12.2021

Կրթության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում հեռավար ուսուցման դպրոցների թիվը նվազել է։ Վերջին յոթ օրվա տվյալներով՝ հեռավար ուսուցմամբ գործում է 108 դպրոց և 369 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանում հեռակա ուսուցման 115 ուսուցիչ կա, ինչը զգալիորեն կրճատվել է նախորդ շաբաթվա տվյալների համեմատ։ Այնուամենայնիվ, վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ուսուցիչների 0,8%-ի և աշակերտների […]

̰
«Երևան Բասկետ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի նկատմամբ

19:40 04.12.2021

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021-22 թթ. մրցաշրջանի երկրորդ խաղում «Երևան Բասկետ»-ը տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 116-110 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Հայտնում է  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 60 միավորով: Նա նաև 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին․ ժամը […]

̰
Պուտինն ու Բայդենը բանակցություններ կվարեն  դեկտեմբերի 7-ին

19:30 04.12.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով  կշփվեն դեկտեմբերի 7-ին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությունում։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և մի շարք այլ հարցեր։ Ըստ Reuters-ի՝ Ջո Բայդենը մտադիր է ընդգծել իր մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության վերաբերյալ, ինչպես նաև խոսել Ուկրաինայի […]

̰
Թուրքիան հայտնում է իր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության աճի մասին

19:21 04.12.2021

«ԵՄ և ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում։ Նրա խոսքով, Լեհաստանից թուրքական անօդաչու թռչող սարքերի գնումը մեծ նշանակություն ունի, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրներն իրենց ռազմական զինանոցը համալրում են […]

̰
Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ՝ Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարում

19:11 04.12.2021

Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարի 12-րդ տուրում «Բավարիան» 7-2 հաշվով ջախջախեց «Մայնցին»։ Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Ռանոսը։ «Բավարիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Ի դեպ, Հրանտը պարբերաբար ընգրկվում է «Բավարիա»-յի  հիմնական թիմի մարզումներին։ Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վերջինիս հետ մեծ հույսեր է կապում։ Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Omicron շտամով վարակվածության դեպք Վրաստանում դեռ չի արձանագրվել․ Գամկրելիձե

19:01 04.12.2021

Omicron-ի դեպք երկրում դեռ չի արձանագրվել, բայց, հավանաբար, կհայտնվի։ Նախնական արդյունքներով՝ այս շտամով կրկնավարակը մոտ երեք անգամ ավելի է։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի  ղեկավարը: Նա ասել է․ որ բնակչությունը տարբեր պատճառներով կրկին մեծ կուտակումներ է սկսել և նշել է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աստիճանաբար կավելանա։ […]

̰
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ

18:52 04.12.2021

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ): Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։ Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։ Ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 […]

̰
Իրաքյան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը՝ 419 փախստականներով  Մինսկից մեկնել է  Իրաք

18:41 04.12.2021

Իրաքյան Iraqi Airways ավիաընկերության ինքնաթիռը Բելառուսից հայրենիք է վերադարձրել 419  իրաքցի փախստականների, որոնք փորձ էին անում հատել  ԵՄ սահմանը։ Ինքնաթիռը  բելառուսական օդանավակայանից թռչել է Էրբիլ, հայտնում է  «Մինսկ» ազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։   «Իրաքի Iraqi Airways ավիաընկերության Մինսկ-Էրբիլ չվերթի գրանցված ուղևորների թիվը 419-ն է՝ 415 մեծահասակ և մինչև 2 տարեկան 4 երեխա»,- հայտնել են օդանավակայանի […]

̰
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

18:30 04.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ […]

̰
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

18:22 04.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական […]

̰
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը ստիպել է ուղևորատար Airbus-ին  փոխել թռիչքի  ուղղությունը 

18:10 04.12.2021

Ամերիկյան  հետախուզական Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը  հարկադրել է  քաղաքացիական ինքնաթիռին փոխել իր ուղղությունը։ Ինքնաթիռը  Թել Ավիվից Մոսկվա էր թռչում Սև ծովի վրայով, հայտնում է Ռիա Նովոստին։ Ավիացիոն թռիչքներին հետևող տեղեկատվական  պորտալների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։ Տվյալների համաձայն՝ քաղաքացիական օդանավաը ստիպված է եղել իջնեցնել բարձրությունը։  

̰
Ռեալի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հրաժարվել 3 խաղացողների ծառայություններից

17:59 04.12.2021

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել ակումբի մի քանի խաղացողների վերաբերյալ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Marca-ն։ «Արքայական ակումբի» ղեկավարները որոշել են հրաժարվել Էդեն Ազարի, Գարեթ Բեյլի և Իսկոյի ծառայություններից։ Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու վերը նշված ֆուտբոլիստներին, որպեսզի վերջիններս վերգտնեն իրենց լավագույն խաղային որակները, սակայն նրանցից ոչ […]

̰
Դաշինքի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար․ Էնթոնի Բլինկեն

17:50 04.12.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ վերջին տարիներին եվրատլանտյան տարածաշրջանում ագրեսիվ գործողություններ է  իրականացրել միայն Ռուսաստանը՝ նախ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի դեմ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը «Euronews»-ին տված հարցազրույցում։ Ըստ Էնթոնի Բլինկենի, մի քանի տարի առաջ Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հասկացրեց, որ Դաշինքի դուռը բաց է, այդ թվում՝ Վրաստանի, Ուկրաինայի և անդամակցությամբ շահագրգիռ բոլոր […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

17:27 04.12.2021

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)։

̰
Սուբվենցիոն ծրագրով Ոսկեվազ գյուղում գազի ներքին ցանց է կառուցվում

17:19 04.12.2021

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում: Ավելի քան 2 կմ երկարությամբ նորակառույց գազատարը ներառում է համայնքի 8 փողոց, արդյունքում՝ ևս 50 ընտանիք և ջերմատնային գործունեություն ծավալող հարակից տնտեսությունները հնարավորություն կունենա օգտվել բնական գազից: Ծրագրի արժեքը 13 միլիոն դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 265 միլիոնը

17:10 04.12.2021

Համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 265 միլիոնը։ Այս տվյալները հրապարակում է worldometers-ը։ Համաձայն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,25 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 238 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 20,9 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 49,8 միլիոն, հաստատվել է Միացյալ […]

̰
«Կանաչ անձնագրի» կանոնակարգը խախտելու համար Վրաստանում առայժմ սահմանված տուգանքներ չկան

20:53 03.12.2021

Աշխատանքի տեսչության տվյալներով՝ «կանաչ անձնագրի» կանոնակարգը խախտելու համար ոչ մի տուգանք չի սահմանվել:  Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի աշխատանքի տեսչության մոնիտորինգի բաժնի ղեկավար Մայա Միքայան: Նրա խոսքերով մինչ այժմ միայն զգուշացումներ են արվում, սակայն հետագայում օրենքը խախտելու դեպքում տուգանք կսահմանվի, որը ֆիզիկական անձի համար կկազմի 2000 լարի, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 […]

̰
BACK_TO_TOP