TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Պրահան պատրաստակամություն է հայտնել օգնել Վարշավային Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրությունում

19:53 15.11.2021

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Բելառուսի հետ սահմանին  անօրինական միգրանտների հետ կապված իրադրությունը քննարկել է Լեհաստանի իր գործընկեր Զբիգնև Ռաուի հետ և հայտնել է նրա երկրին օգնելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես խոսել եմ իմ լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ: Մենք քննարկել ենք լեհ-բելառուսական սահմանին ստեղծված ահավոր իրադրությունը: Ես մեր համերաշխությունն եմ հայտնել […]

̰
Սյունիքում ադրբեջանական ԶՈՒ կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

19:36 15.11.2021

2021 թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի […]

̰
ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային հարցերի շուրջ

19:30 15.11.2021

Նոյեմբերի 15-ին Ստամբուլում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա․ Ռուդենկոյի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ս. Օնալի միջև։ Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակ։ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը

19:22 15.11.2021

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է  կուսակցության ֆեյսբուքյան էջը։

̰
Իրանն ու Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները հասցնել համապարփակ համագործակցության մակարդակի․ Ռաիսի

19:13 15.11.2021

Թեհրան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է  երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային իրավիճակին: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի և Թուրքիայի սերտ հարաբերություններն անվանել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահ և ասել, որ Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ […]

̰
Հայաստանի Մ-18 հավաքականը սկսել է մարզական հավաքը

19:06 15.11.2021

Հայաստանի Մ-18 հավաքականը նոյեմբերի 14-17-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․   Դարպասապահներ Միհրան Հովհաննիսյան – «Գանձասար» Հայկ Խաչատրյան – «Արարատ-Արմենիա 2» Մխիթար Ումրեյան – «Ուրարտու-2»   Պաշտպաններ Գուրգեն Քոսյան – «Արարատ-Արմենիա» Միքայել Ղազարյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Ամիրխանյան – «Ուրարտու 2» Գևորգ Գրիգորյան – «Ուրարտու 2» Արա Ջոլաքյան […]

̰
ՀՀ Զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան

19:00 15.11.2021

Հայաստանի Զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում:  «Որևէ բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում […]

̰
Թուրքիային անհանգստացրել է ԱՄՆ դիվանագետների և Սիրիայի քրդերի առաջնորդների հանդիպումը

18:52 15.11.2021

ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել է քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր օժանդակությանը վերաբերող հարցեր: Նշվել […]

̰
Եվրամիությունը ճանաչել է Վրաստանի տրամադրած COVID վկայագրերը

18:44 15.11.2021

Եվրահանձնաժողովը վրացական քովիդ-անձնագրերի ճանաչման վերաբերյալ որոշում է կայացրել: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարները՝ մի քանի հարևան և գործընկեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից տրվող Covid-19-ի պատվաստման վկայագրերի հաստատման և ճանաչման մասին որոշում են կայացրել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Որոշման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն ամբողջական պատվաստման կուրսի վկայական, կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՄ-ի […]

̰
Տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին

18:36 15.11.2021

Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին։ Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ […]

̰

18:31 15.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ […]

̰
Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր բնակչության շուրջ 30 %-ը

18:25 15.11.2021

Շիրակի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, աշխատանքները շարունակում է նաև պատվաստումների շարժական կլինիկան, որը, պայմանավորված եղանակային պայմաններով, պատվաստումներն իրականացնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի նախասրահում։ Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր ազգաբնակչության շուրջ 30 տոկոսը։ Առաջին դեղաչափ` 52326 Երկրորդ դեղաչափ` 24852։

̰
Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ

18:17 15.11.2021

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել: […]

̰
Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

18:11 15.11.2021

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ գործընկերներ, Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը […]

̰
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով Իրանում է

18:07 15.11.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝  Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ Թեհրանում Աբդոլլահիանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակում։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների […]

̰
Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

19:59 13.11.2021

Առնվազն 52 մարդ է զոհվել  Էկվադորի արևմտյան Գուայաքիլ քաղաքի  բանտում տեղի ունեցած  բախումների հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է El Universo թերթը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։   Ըստ տեղեկությունների, բանտում խռովությունը սկսվել է ուրբաթ երեկոյան։ Ոստիկանությունից դեռ չեն հայտնել, թե արդյոք  իրենց հաջողվել է կարգուկանոն հաստատել ՔԿՀ-ում։ Սեպտեմբերի 28-ին նույն բանտում բախումներ էին տեղի ունեցել […]

̰
Վրաստանում 12-15 տարեկան մոտ 200 երեխա է պատվաստվել

19:56 13.11.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում 12-15 տարեկան 150-200 երեխա է պատվաստվել։ «Կորոնավիրուսի դեմ 12-15 տարեկանների պատվաստումը թույլատրելու մասին որոշումը երեկ է ստորագրվել։ Այսօր այն ակտիվորեն ընթանում է, 150-200 դեռահաս արդեն պատվաստվել է»,-aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Գամկրելիձեն։ Իմունականխարգելման խորհրդի որոշման համաձայն՝ 12-15 տարեկան երեխաների պատվաստումը Pfizer դեղամիջոցով հնարավոր է դարձել։ Մինչ […]

̰
Քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, նա կապ է հաստատել հարազատների հետ․ Արցախի ՄԻՊ

19:53 13.11.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։ Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր […]

̰
Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկումով Վայոց Ձորում. բախվել են Howo բեռնատարն ու 06-ը․տուժածների թվում կան երեխաներ

19:48 13.11.2021

Այսօր, ժամը 15:40-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 և Howo մակնիշի բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական […]

̰
Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներն կիրականացվեն արտագնա խմբերի միջոցով

19:41 13.11.2021

Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներ` արտագնա/ շարժական խմբերի միջոցով Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Միջոցառումն կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել […]

̰
Արմավիրի մարզի Ամասիա գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

19:33 13.11.2021

Նոյեմբերի 13-ին, ժամը 17:02-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:59-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

̰
Հնարավորություն ունենք մեր մարզասերների առաջ լավ խաղ ցուցադրել. Կապառոս

19:27 13.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի  Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: -Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հոգեբանական  ի՞նչ աշխատանք է տարվել ֆուտբոլիստների հետ:  -Նման իրավիճակներում ֆուտբոլիստներն առաջինն են, որ իրենք մոտիվացնում են իրենց, որովհետև առաջինն իրենք են զգում պարտության դառնությունը: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից սպասելիքները մեծ էին: Խոսել […]

̰
ԵԽ պատգամավորին թույլ չեն տվել բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին

19:22 13.11.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան «Twitter»-ում գրում է, որ իրեն մերժել են բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին։ «Ինձ մերժեցին բանտում այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։ Ես ցավում եմ կառավարության կողմից թափանցիկության և բարի կամքի բացակայության համար և կրկնում եմ, որ իրավիճակը շտկելու հնարավորություն դեռ կա։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ պատասխանատու է նախկին նախագահի կյանքի և առողջության համար»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրել է […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

19:14 13.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր […]

̰
Բոլորս գիտակցում ենք վաղվա խաղի կարևորությունը. Էդուարդ Սպերցյան

19:06 13.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Բանականաբար, այս ցավոտ պարտությունից հետո տրամադրությունը լավ չէր,  մենք հասկանում ենք, որ վաղն ունենք կարևոր խաղ և փորձում ենք պատրաստվել դրան: Դժվար է ասել, ինչն էր Հյուսիսային Մակեդոնիայից կրած խոշոր հաշվով պարտության պատճառը: Բոլորս էլ պատկերացնում էինք այդ […]

̰
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ պայթուցիկ սարք նետած Ստեփանակերտի բնակիչը գտնվում է Արցախի քննչական կոմիտեում

18:58 13.11.2021

Արցախի Հանրապետության  Քննչական կոմիտեից հայտնում են․ «Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975 թ․ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է ԱՀ ՔԿ տարածած հաղորդագրությունում։

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

18:50 13.11.2021

Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

̰
Ավստրալիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:44 13.11.2021

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Արևմտյան Ավստրալիայի նահանգում։ Սեյսմոլոգների տվյալներով երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ  էպիկենտրոնը  Մարբլ Բար քաղաքից 24 կիլոմետր հյուսիս-արևելք է: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
 Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են իրականացնում 

18:36 13.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հերթական ցույցն են անցկացնում՝ ի պաշտպանություն նրա։ Աջակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, գրում է Ռիա Նովոստին։ Խորհրդարանին հարող Ռուսթավելի պողոտան արգելափակված չէ։ Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։ Ակցիայի կազմակերպիչները «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներն են։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից բազմամասնագիտական ​​քաղաքացիական կլինիկա […]

̰
ՀՖՖ նախագահը հանդիպել է լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին

18:09 13.11.2021

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Վիլի վան դե Կերխոֆի հետ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հյուրընկալել է 1974 թ. աշխարհի փոխչեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչներին: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆուտբոլային հետագա համագործակցության շուրջ «ՊՍՎ Էյնդհովեն» […]

̰
BACK_TO_TOP